22:52 23.12.2024
Ադրբեջանի նախագահը ուղերձ է հղել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին: Իլհամ Ալիևը հավաստիացրել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու հայրապետին, որ Բաքուն այսուհետ ևս ֆինանսական նախագծեր է իրականացնելու Վատիկանում:
Ի՞նչ առիթով է ուղերձը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Սուրբ Ծննդյան և Նոր Տարվա առիթով է ուղերձը, բայց Իլհամ Ալիևն օգտվել է առիթից և կրկին ներկայացրել է ադրբեջանական քարոզչության մեզ հայտնի բոլոր նարատիվները:
Նամակում նա գրում է, մեջբերում եմ. «Ադրբեջանն այն բացառիկ երկիրն է, որում կրոնական տոլեռանտությունը տարածվում է բոլոր ոլորտների վրա, որտեղ կրոնական բոլոր դավանանքները հավասար են և քրիստոնյաները ապրում են հրաշալի պայմաններում, քրիստոնեական եկեղեցիները, սրբավայրերը պահպանվում են մահմեդական մզկիթների հետ հավասարաչափ և քրիստոնյա փոքրամասնությունը օգտվում է լավագույն բոլոր հնարավորություններից, որոնց մասին կարելի է միայն երազել»:
Այդ ամենի մասին խոսում է մի երկրի առաջնորդ, որը ընդամենը մի քանի օր առաջ հարցազրույցում խոստովանել էր, որ Արցախում մնացել է ընդամենը 20 հայ, իրականում 11 հայ է մնացել, բայց դա կարևոր չէ, մի երկրի ղեկավար, որի տարածքում արդեն մի քանի հայկական, քրիստոնեական եկեղեցիներ են քանդվել հիմնովին և մնացած մի քանիսն էլ ներկայացվում են որպես ավղանական:
Նույն այդ ուղերձում Ալիևն ասել է, որ Ադրբեջանը շարունակում է իր նպաստը բերել համաշխարհային պատմական և կրոնական ժառանգության պահպանման գործում»,- ասել է Արտյոմ Երկանյանը:
Վերջին շրջանում Ադրբեջանի ու Վատիկանի հարաբերություններում ակտիվացում է նկատվում: Ո՞րն է Ալիևի այն գերնպատակը, որի իրագործման հարցում ակնկալում է Վատիկանի օգնությունը:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
20:20 24.12.2024
Չինաստանի ԱԳՆ-ը հավատարիմ է Հարավային Կորեայի քաղաքականությանը չմիջամտելունՉինաստանը հավատարիմ է Կորեայի Հանրապետությունում տիրող իրավիճակին չմիջամտելու քաղաքականությանը և կարծում է, որ իր ժողովուրդն ինքնուրույն կհաղթահարի ներքաղաքական դժվարությունները։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին Հարավային Կորեայի ԱԳ նախարար Չո Թաե Յոլի հետ հեռախոսազրույցում։ «Չինաստանը նշել է Կորեայի Հանրապետությունում ներքաղաքական իրավիճակի վերջին փոփոխությունները: Չինաստանը հավատարիմ է այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքին և […] ...
20:10 24.12.2024
Զիդանը շարունակում է մերժել խոշոր ակումբների առաջարկներըՄադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը շարունակում է մերժել խոշոր ակումբների առաջարկները: Marca-ն գրում է, որ ֆրանսիացին առաջարկներ է ստացել «Բավարիայից», «Մանչեսթեր Յունայթեդից», «Յուվենտուսից», ՊՍԺ-ից ու մի քանի թոփ հավաքականներից, բայց բոլորին բացասական պատասխան է տվել: Զիդանը նախընտրում է աշխատել «Ռեալում» կամ Ֆրանսիայի հավաքականում, բայց երկու թիմերում էլ առաջիկայում մարզչի փոփոխություն չի նախատեսվում: Բացի […] ...
20:05 24.12.2024
Դադարեցվել են փորձաքննական պահանջների խախտումներով իրականացվող մետաղաձուլման աշխատանքներըԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել Մասիս քաղաքի կայարանի հարակից տարածքում գործող ձուլարանից արտանետվող թանձր ծխի վերաբերյալ, հայտնում են ԲԸՏՄ-ից։ «ԲԸՏՄ-ից տեղեկացնում են, որ տեսչական մարմնի աշխատակիցները պարզել են, որ «ՋՄԵՏԱԼ ԹՐԵՅԴԻՆԳ ԿՈՄՊԱՆԻ» ՍՊԸ-ին պատկանող Արարատի մարզի Մասիս համայնքի արդյունաբերական գոտում գործող մետաղաձուլման գործարանը ձուլման աշխատանքներն իրականացնում է փորձաքննական պահանջների խախտմամբ։ Խախտումներով իրականացվող […] ...
19:51 24.12.2024
Թուրքիան Ուկրաինայի հարցով բանակցություններ կազմակերպելու հարցում չի ստացելԹուրքական կողմը դեռևս կողմերից կոնկրետ խնդրանքներ չի ստացել՝ Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցություններ կազմակերպելու համար, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Անկարայում դիվանագիտական իրազեկ աղբյուրը։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կրկին հնարավոր են խաղաղ բանակցություններ Ստամբուլում, Թուրքիան պատրաստ է աջակցել դրանց մեկնարկին, երեկ հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։ «Մենք բազմիցս հայտարարել ենք ամենաբարձր մակարդակով […] ...
19:42 24.12.2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ ...