ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024 թվականը և ուրվագծել 2025 թվականի հիմնական անելիքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 12 2024
  • $
    395.58
  • RUBLE
    3.93
  • 411.09
WEATHER
--2.91 oC

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024 թվականը և ուրվագծել 2025 թվականի հիմնական անելիքները

17:25 23.12.2024

Դեկտեմբերի 20-ին և 21-ին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ղեկավար կազմը, ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի համակարգմամբ, քննարկումներ է ունեցել Ծառայության ռազմավարության, Ծառայության գործունեության ոլորտները կարգավորող քաղաքականության և առաջնահերթությունների վերաբերյալ, իրականացրել է կարիքների ոլորտային գնահատում։

Հանդիպման սկզբում ներկայացվել են 2024 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների վերաբերյալ Ծառայության վարչությունների պետերի հաշվետվությունները, մասնավորապես՝

• ՄՔԾ անձը հաստատող փաստաթղթերի թողարկման վարչության պետ Աննա Մակարյանի հաղորդմամբ՝ մայիս ամսից հայտարարվել է պաշտոնի զբաղեցման 111 մրցույթ, իսկ դեկտեմբերի 18-ի դրությամբ հայտարարվել է 11 տարածքային բաժնի պետի մրցույթ։ Պաշտոնի է նշանակվել 10 անձ, իսկ վարկանշային ցուցակից՝ 21 անձ, որոնցից 4-ը գործող ՄՔԾ քաղաքացիական ծառայող։ Բաժինների պետերի մրցույթների արդյունքում 3 պետ արդեն նշանակվել է։ Տարվա ընթացքում կատարվել է հերթագրման համակարգի փոփոխություն, ինչի արդյունքում ներդրվել է հիբրիդային համակարգ՝ և՛ օնլայն, և՛ կենդանի հերթի սպասարկման ձևաչափով։ Հիմնովին վերանորոգվել, ամբողջովին նոր գույքով և տեխնիկայով վերազինվել է Եղվարդի բաժինը, և սպասարկումն արդեն իրականացվում է հարմարավետ պայմաններում։ ՄՔ ծառայության տարածքային ստորաբաժանումների օպտիմալացումը հասցվել է ավարտին։ Գործարկվել է անձնագրային ծառայությունների մատուցման շրջիկ ծառայություն, որն արդեն եղել է հանրապետության 7 մարզերում։ Տարածքային ստորաբաժանումները վերազինվել են նոր գույքով, տեխնիկայով, քարտադարաններով, նորացվել է ներքին ցանցը՝ փակ կապուղիներով։

• Ըստ քաղաքացիության շնորհման վարչության տվյալների՝ հաշվետու տարում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է 20703 անձ, իսկ դադարեցնելու համար՝ 4034 անձ։ ՀՀ նախագահի հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել 18063 անձի, դադարեցվել է 3433 անձի քաղաքացիությունը։ Վարչության պետի տեղակալ Սյուզաննա Մանասյանը ներկայացրել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների թիվը կազմել է 6626, նախագահի հրամանագրով քաղաքացիություն շնորհվել է 5210 անձի։ Քաղաքացիության պարզման վերաբերյալ ստացվել է 5644 գրություն։ 2024 թվականին կատարված օրենսդրական փոփոխությունների համատեքստում ընդգծվել են «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում կատարված փոփոխությունները և «Քաղաքացիություն չունեցող անձանց մասին» նոր օրենքի նախագիծը։

• ՄՔԾ պետի տեղակալ Վարդան Մաթևոսյանը ներկայացրել է բնակչության տվյալների մշակման վարչության կատարած աշխատանքները։ Վարչությունը մշակել է ՄՔԾ ներքին որոնման համակցված համակարգը, կոորդինացրել տարածքային ստորաբաժանումների ներքին ցանցի փոխարինման և թարմացման աշխատանքները: Մշակման փուլում է e-register.am հարթակը, որը հնարավորություն կտա ներկայացնել դիմումներ՝ ժամանակավոր պաշտպանության վկայականի երկարաձգման և ըստ բնակության վայրի հաշվառման համար։ Մշակվել է ծրագրային ապահովում՝ անձնագրավորման և հաշվառման դիմումները տարածքային ստորաբաժանումներում թվային միջավայրում ընդունելու համար։ Բարելավվել է օտարերկրացի աշխատողների ներգրավման միասնական էլեկտրոնային հարթակը։

• Միգրացիայի և քաղաքացիության ոլորտի քաղաքականության իրականացման վարչության պետ Իրինա Մկրտչյանը ներկայացրել է, որ հաշվետու տարում Ծառայությունը ապահովել է դատական ներկայացվածություն 523 գործով։ Վարչության ծրագրերի իրականացման և վիճակագրության բաժինը ներկայացրել է ամսական, եռամսյակային, կիսամյակային և տարեկան հաշվետվություններ՝ դիմումների և բողոքների, հանրագրերի, դրանց ընթացքի և արդյունքների, ինչպես նաև եռամսյակային հաշվետվություն ՄՔԾ կատարած աշխատանքների վերաբերյալ։ Վիճակագրական կոմիտեի կողմից սահմանված ձևաչափերին համապատասխան կազմվել և ներկայացվել է կիսամյակային և տարեկան հաշվետվություն՝ ՄՔԾ կողմից իրականացվող գործառույթների վերաբերյալ և այլն։ Քաղաքացիների խորհրդատվության և զանգերի սպասարկման բաժինը գործարկել է նոր կարճ հեռախոսահամար՝ 84-22։ Զանգերի կենտրոնը մարտից մինչև դեկտեմբեր ստացել է 40 028 հեռախոսազանգ։

• Ապաստանի տրամադրման վարչության պետ Ռուզաննա Պետրոսյանի հաղորդմամբ՝ տարեսկզբից մինչև դեկտեմբերի 1-ը ապաստանի հայց ներկայացրած օտարերկրացիների թիվը կազմել է 657։ Ապաստանի 192 հայց բավարարվել է, 181-ը՝ մերժվել։ Հաշվետու տարվա ընթացքում մշակվել և շրջանառության մեջ է դրվել ««Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, ավարտվել են Աբովյանում ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնի շինարարական աշխատանքները, մշակվել է ապաստանի տրամադրման վարչական վարույթում որակի ապահովման ընթացակարգը (ՄԱԿ ՓԳՀ-ի հետ համագործակցությամբ), ներդրվել է ապաստանի գործերի վարման նոր համակարգը։ Ծագման երկրի վերաբերյալ տեղեկությունների տրամադրումն իրականացվել է համանուն նորաստեղծ բաժնի կողմից։

• ՄՔԾ օտարերկրացիների իրավական կարգավիճակի որոշման վարչության պետ Արամ Մելքոնյանը ներկայացրել է, որ հաշվետու ժամանակահատվածում ժամանակավոր կացության կարգավիճակի համար դիմել է 5410 անձ, ստացել՝ 4280։ Մշտական կացության կարգավիճակի համար դիմել է 3659 անձ, ստացել՝ 2930-ը, իսկ հատուկ կացության կարգավիճակի համար դիմել է 408 անձ, ստացել՝ 413-ը։ Աշխատանքի թույլտվության համակարգի (Work permit) միջոցով կացության ժամանակավոր կարգավիճակի համար դիմել է 5341 անձ, ստացել՝ 3961-ը, մերժումների թիվը կազմել է 2077։ «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ կացության կարգավիճակների դիմումների վարույթները կիրականացվեն թվային ձևաչափով, փոփոխություններ կլինեն նաև կացության կարգավիճակների ժամկետների հետ կապված։

Վարչությունների կատարած աշխատաքների ամփոփումից հետո ՆԳՆ միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Հայկանուշ Չոբանյանը ներկայացրել է ՄՔԾ միջազգային համագործակցության ուղղությունները՝ ներառյալ ՀՀ-ԵՄ համագործակցության նոր առաջնահերթությունները, մուտքի արտոնագրերի ազատականացման շրջանակներում և հաղորդակցության ոլորտում առաջիկա անելիքները։ Պլանավորվել են առաջիկա տարում Երևանում հյուրընկալվող միջազգային միջոցառումները՝ Պրահյան գործընթացի, Եվրոպական միգրացիոն ցանցի շրջանակներում, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձանց թեմայով Հայաստանը կնախաձեռնի միջազգային աշխատաժողով։

Ռազմավարությունների մշակման համատեքստում ՆԳՆ ռազմավարական պլանավորման, մշակման և մոնիթորինգի վարչության պետի տեղակալ Համբարձում Աբրահամյանը ներկայացրել է «Հարկադիր միգրանտների զանգվածային ներհոսքի ճգնաժամային կառավարման ծրագիրը»։
Քննարկումների ավարտին ամփոփվել են նաև միգրացիայի և քաղաքացիության ոլորտի վիճակագրության և ընթացակարգերի թվային լուծումները։ Մատնանշվել են 2025 թվականի առանցքային ուղղությունները, ուրվագծվել մարտահրավերներն ու խնդիրները, դրանց տրվելիք լուծումները։

Տարեվերջյան ամփոփումն իրականացվել է Եվրոպական միության միգրացիոն գործընկերության գործիքի միջոցով ֆինանսավորվող միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի և «Մարդը կարիքի մեջ» միջազգային հասարակական կազմակերպության հետ համատեղ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնաբերվել է սրտի խնդիր, որի համար օգտակար է սուրճ խմելը

00:00 24.12.2024

Հայտնաբերվել է սրտի խնդիր, որի համար օգտակար է սուրճ խմելը

Ցյուրիխի համալսարանական հիվանդանոցի գիտնականները պարզել են, որ սուրճն օգնում է պահպանել ճանաչողական կարողությունները նախասրտերի ֆիբրիլյացիայով հիվանդների մոտ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Ամերիկյան սրտի ասոցիացիայի (JAHA) ամսագրում: Նախասրտերի ֆիբրիլյացիան սրտի ռիթմի ամենատարածված խանգարումն է, որն ազդում է ավելի քան հինգ միլիոն մարդու վրա Միացյալ Նահանգներում: Այս առիթմիայի ախտորոշման և բուժման 2023 թվականի նոր ուղեցույցներում Ամերիկյան Սրտի […] ...

Գերմանիան դադարեցրել է Վրաստանում 237 միլիոն եվրոյի նախագծերը

23:55 23.12.2024

Գերմանիան դադարեցրել է Վրաստանում 237 միլիոն եվրոյի նախագծերը

Գերմանիան դադարեցրել է Վրաստանում 237 միլիոն եվրո արժողությամբ նախագծերի իրականացումը` երկրի՝ դեպի Եվրամիություն ճանապարհից շեղվելու և բողոքի ցույցերը ճնշելու պատճառով։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում գրել է Թբիլիսիում Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերը։ «Ցավոք, Գերմանիան դադարեցրել է Վրաստանի հետ 237 միլիոն եվրոյի նախագծերը։ Սվենյա Շուլցեն և Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը, որը նա գլխավորում […] ...

Թանգարանային օր 9 քրեակատարողական հիմնարկներում․ առցանց այցելություն Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարան

23:50 23.12.2024

Թանգարանային օր 9 քրեակատարողական հիմնարկներում․ առցանց այցելություն Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարան

ՀՀ ԱՆ «Աբովյան», «Արթիկ», «Դատապարտյալների հիվանդանոց», «Գորիս», «Երևան-Կենտրոն», «Նուբարաշեն», «Սևան», «Վանաձոր» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներում կազմակերպվել էր միաժամանակյա առցանց այցելություն Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարան։ Թանգարանի տնօրեն Արմենուհի Դեմիրճյանը, աշխատակիցներ Սեյրանուհի Գեղամյանը և Քրիստինա Աբրահամյանն ազատազրկված անձանց համար բացահայտել են հայ ականավոր բանաստեղծուհու կյանքը նրա անձնական իրերի, աշխատանքային գործիքների, հուշանվերների միջոցով։ Օրը ստացվել է հագեցած և բովանդակալից, […] ...

Ռումինիայի նախագահը վարչապետ Չոլակուին հանձնարարել է ձևավորել նոր կառավարություն

23:45 23.12.2024

Ռումինիայի նախագահը վարչապետ Չոլակուին հանձնարարել է ձևավորել նոր կառավարություն

Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը երկուշաբթի օրը վարչապետ Մարչել Չոլակուին հանձնարարել է ձևավորել երկրի նոր կառավարություն, հայտնում է Associated Press-ը (AP): «Սա պարզ մանդատ չէ ապագա կառավարություն ստեղծելու համար, մենք գիտենք, որ մենք գտնվում ենք խորը ճգնաժամի մեջ, և մեր կոալիցիան ուղղված է քաղաքացիների, ազգի վստահության վերականգնմանը»,- ասել է Չոլակուն: Սակայն, պարզաբանում է AP-ն, նախագահի որոշումը […] ...

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 15-րդ փաթեթին

23:40 23.12.2024

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 15-րդ փաթեթին

Շվեյցարիայի իշխանությունները որոշել են միանալ Ռուսաստանի Դաշնության դեմ դեկտեմբերի 16-ին ԵՄ կողմից ընդունված պատժամիջոցների 15-րդ փաթեթին, ինչպես նաև Բելառուսի դեմ ուղղված միջոցառումներին, երկուշաբթի հաղորդում է շվեյցարական կառավարության կայքը։ «Շվեյցարիայի էկոնոմիկայի, կրթության և գիտության նախարարությունն իր պատժամիջոցների շրջանակներում ընդլայնել է պատժամիջոցների ցուցակները Ռուսաստանի և Բելառուսի համար։ Այսպիսով, Շվեյցարիան ընդունել է ԵՄ նոր պատժամիջոցները։ Շվեյցարիայի իշխանությունների որոշումն […] ...

Պակիստանի իշխանություններն ու ընդդիմությունը բանակցություններ են սկսել լարվածությունը թուլացնելու համար

23:36 23.12.2024

Պակիստանի իշխանություններն ու ընդդիմությունը բանակցություններ են սկսել լարվածությունը թուլացնելու համար

Պակիստանի իշխող կուսակցությունների կոալիցիայի և ընդդիմադիր Արդարության շարժման շահերը ներկայացնող հանձնաժողովներն անցկացրել են բանակցությունների առաջին փուլը՝ ուղղված երկրում քաղաքական լարվածության թուլացմանը։ Այս մասին հայտնում է Dawn թերթը։ Հրապարակման համաձայն՝ դեկտեմբերի 23-ին տեղի ունեցած հանդիպումը միայն նախնական փուլն էր, իսկ բուն միջկուսակցական խորհրդակցությունները կսկսվեն 2025 թվականի հունվարի 2-ին։ Մինչ օրս կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ […] ...

BACK_TO_TOP