ՔՏՀԱ տեսչական մարմնի կազմը Արմավիրի մարզում հետևել է պետական և սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող շինաշխատանքներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 12 2024
  • $
    395.58
  • RUBLE
    3.93
  • 411.09
WEATHER
-0.91 oC

ՔՏՀԱ տեսչական մարմնի կազմը Արմավիրի մարզում հետևել է պետական և սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող շինաշխատանքներին

16:14 23.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար կազմը շարունակում է տարեվերջյան աշխատանքային այցելությունները ՀՀ տարբեր մարզեր՝ վերահսկելու պետական և սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքները։

2024 թ․ դեկտեմբերի 19-ին Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Սուրեն Մինասյանը, Արազ Պապիկյանը, ՏՄ իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչության պետ Վարազդատ Պոկացյանը հերթական աշխատանքային այցով ՀՀ Արմավիրի մարզում էին։

Արմավիրի տարածքային ստորաբաժանման ղեկավար Արայիկ Ալեքսանյանի և տարածքային ստորաբաժանման մասնագետների ուղեկցությամբ Տեսչական մարմնի ղեկավար կազմը շրջայցեր իրականացրեց մարզի տարբեր բնակավայրերում և տեղում ծանոթացավ համայնք-պետություն համագործակցությամբ՝ պետական և սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող բազմաթիվ շինարարական աշխատանքների ընթացքին։

Այցի շրջանակներում ղեկավարի տեղակալները ծանոթացել են սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում պետություն-համայնք համագործակցությամբ իրականացվող աշխատանքներին՝ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Մ. Մեխակյան փողոց թիվ 35/2 հասցեում գտնվող թիվ 6՝ «Արևիկ» մանկապարտեզի հիմնանորոգման և նոր մասնաշենքի կառուցման, Արմավիր քաղաքի Կոմիտասի փողոցում գործող թիվ 11 մանկապարտեզի հիմնանորոգման, ինչպես նաև պետական ծրագրերի շրջանակներում Արմավիր համայնքի Նորավան և Լենուղի գյուղերում կառուցվող մսուր-մանկապարտեզների շինարարական աշխատանքների ընթացքին

Մասնավորապես, Տեսչական մարմնի մասնագետների կողմից արձանագրվել է, որ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Մ. Մեխակյան փողոց թիվ 35/2 հասցեում գտնվող թիվ 6՝ «Արևիկ» մանկապարտեզի հիմնանորոգման և նոր մասնաշենքի կառուցման աշխատանքների կապալառու կազմակերպությունը՝ «Բիդեք», Կոմիտասի փողոցում գործող թիվ 11 մսուր-մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքների կապալառուն՝ «Արամե», Լենուղի գյուղի մսուր-մանկապարտեզի կառուցման կապալառուն՝ «Վանի» ՍՊԸ-ն, և Նորավան գյուղի մսուր-մանկապարտեզի կառուցման աշխատանքների կապալառուն՝ «Թիվ 1 շինվարչություն» ԲԲԸ-ն խախտել են շինարարության կազմակերպման նախագծերի պահանջները։
Տեսչական մարմնի կողմից արձանագրվել է նաև, որ նշված չորս ընկերությունների կողմից իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում թերի են լրացվել շինարարության վարման մատյանները, չեն ապահովվել շինարարությունում ներգրավված աշխատողների համար նախատեսված հանդերձարանները, ցնցուղարանները և մեքենաների լվացման կետերը։

Բացի այդ, արձանագրվել է, որ Նորավան գյուղի մսուր-մանկապարտեզի կառուցման աշխատանքներում շարվող բազալտե եզրաքարերը տեղադրված են առանց թաց շաղախի, որոշ հատվածներում հիմնատակի բետոնե շերտը քայքայված վիճակում է եղել, իսկ ասֆալտբետոնը տեղադրվել է առանց ջերմությունը չափելու։ Լենուղի գյուղի մսուր-մանկապարտեզում արձանագրվել է, որ շինարարական հրապարակը մաքրված չի եղել շինարարական աղբից, նաև ապաստարանի համար փորվող փոսորակի շուրջ կազմակերպված չեն եղել ժամանակավոր պաշտպանիչ արգելափակումներ։

Տեսչական մարմնի կողմից նշված չորս կապալառու կազմակերպությունների նկատմամբ կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ: Նրանց նաև տեղում տրվել են պարտադիր կատարման ցուցումներ՝ շինարարական աշխատանքներն իրականացնել նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան և շինությունները բերել նախագծային տեսքի։

Հաշվի առնելով նշված օբյեկտներում աշխատակիցների անհատական պաշտպանիչ միջոցների և ժամանակավոր կենցաղային պայմանների բացակայությունը՝ Տեսչական մարմինը դիմել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին՝ համապատասխան միջոցներ ձեռնարկելու առաջարկով։

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար կազմի կողմից վերահսկողությունը լինելու է էլ առավել խիստ և շարունակական՝ ապահովելու համար պետական միջոցներով և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների որակը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էրդողան. Թուրքիան Սիրիայում կշարունակի գործողությունները ահաբեկչական խմբավորումների դեմ

23:26 23.12.2024

Էրդողան. Թուրքիան Սիրիայում կշարունակի գործողությունները ահաբեկչական խմբավորումների դեմ

Թուրքիան կշարունակի թիրախային գործողություններ իրականացնել հարևան Սիրիայի հյուսիսում, որտեղ տեղակայված են Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK, Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված) և նրա տեղական ճյուղի՝ Ժողովրդական պաշտպանության ուժերի (SDF) ուժերը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` Անկարայում իր նախագահությամբ տեղի ունեցած կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված ուղերձում։ «Մենք մտադիր ենք շարունակել թիրախավորված գործողությունները Սիրիայում […] ...

ՄԱԿ-ը չի մեկնաբանել Պանամայի ջրանցքի մասին Թրամփի հայտարարությունը

23:20 23.12.2024

ՄԱԿ-ը չի մեկնաբանել Պանամայի ջրանցքի մասին Թրամփի հայտարարությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխներկայացուցիչ Ստեֆանի Թրեմբլեյը ձեռնպահ է մնացել մեկնաբանել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե Վաշինգտոնը կարող է պահանջել վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը։ «Մենք աշխատում ենք միայն մեկ ԱՄՆ վարչակազմի հետ և մեզանից ոչինչ չենք ավելացնի Թրամփի արած մեկնաբանություններին»,- ասել է նա լրագրողների համար ճեպազրույցում՝ ի պատասխան ընտրված ամերիկացի առաջնորդի հայտարարության վերաբերյալ մեկնաբանությունների […] ...

Իսրայելը Սլովակիային կվաճառի Barak MX հակաօդային պաշտպանության համակարգ

23:15 23.12.2024

Իսրայելը Սլովակիային կվաճառի Barak MX հակաօդային պաշտպանության համակարգ

Իսրայելի պաշտպանության նախարարությունը Սլովակիայի իշխանությունների հետ համաձայնագիր է ստորագրել Բրատիսլավային Barak MX հակաօդային պաշտպանության համակարգի վաճառքի մասին, հայտնում է The Times of Israel-ը։ Իսրայելի նախարարությունը գործարքն անվանել է ուղենիշ՝ նշելով, որ սա Սլովակիայի հետ մինչ օրս պաշտպանական արտահանման ոլորտում ամենամեծ համաձայնագիրն է։ Պայմանագրի գումարը կազմում է 560 մլն եվրո։ Barak MX հակաօդային պաշտպանության համակարգը, որը […] ...

Հրատապ արձագանքման հարթակը հնարավորություն է տալիս ճգնաժամային իրավիճակներում հայտնված անձանց ներկայացնել իրենց հրատապ կարիքները և ստանալ հասցեական աջակցություն

23:10 23.12.2024

Հրատապ արձագանքման հարթակը հնարավորություն է տալիս ճգնաժամային իրավիճակներում հայտնված անձանց ներկայացնել իրենց հրատապ կարիքները և ստանալ հասցեական աջակցություն

Սոցիալական աջակցության ոլորտում գործունեություն իրականացնող միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ծանոթացել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ստեղծված Հրատապ արձագանքման հարթակի հիմնական գործառույթներին ու գործիքակազմին։ Իր ելույթում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը կարևորել է գործընկեր կազմակերպությունների դերը հրատապ աջակցության կարիք ունեցող անձանց թիրախային օգնություն տրամադրելու գործընթացում և […] ...

Թեհրանն ու ԵՄ-ն Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ կվարեն հունվարի կեսերին

23:04 23.12.2024

Թեհրանն ու ԵՄ-ն Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ կվարեն հունվարի կեսերին

Իրանի և երեք եվրոպական երկրների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) ներկայացուցիչներ ծրագրում են հաջորդ տարվա սկզբին խորհրդակցություններ անցկացնել իրանական միջուկային ծրագրի և տարածաշրջանային խնդիրների շուրջ, երկուշաբթի հաղորդում է Tasnim գործակալությունը՝ հղում անելով Իրանի ԱԳՆ-ին։ Իրանի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղայի խոսքով՝ բանակցությունները նախատեսված են հունվարի կեսերին։ «Մենք կհայտնենք մեր պահանջները և կմատնանշենք մեր մտահոգությունները տարածաշրջանի և այլ […] ...

Հունաստանն ու Իսրայելը էներգետիկ կայունությունը խթանելու համար համաձայնագիր են ստորագրել

23:00 23.12.2024

Հունաստանն ու Իսրայելը էներգետիկ կայունությունը խթանելու համար համաձայնագիր են ստորագրել

Հունաստանի շրջակա միջավայրի և էներգետիկայի նախարար Թեոդորոս Սկիլաակիսը միջկառավարական համաձայնագիր է ստորագրել Իսրայելի էներգետիկայի նախարարության ղեկավար Էլի Կոենի հետ՝ տարածաշրջանային էներգետիկ կայունությունը խթանելու համար։ Այս մասին հայտնում է Naftemporiki թերթը։ Նրա խոսքով՝ «երկու նախարարությունների ղեկավարները միջկառավարական համաձայնագիր են ստորագրել՝ խթանելու տարածաշրջանային էներգետիկ կայունությունը և Արևելյան Միջերկրական ծովի և ամբողջ Եվրամիությանը վերաբերող նորարարական էներգետիկ նախագծերը»։ Փաստաթուղթը […] ...

BACK_TO_TOP