14:49 23.12.2024
Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերի քննության վարչությունում Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով իրականացվող քրեական վարույթից մեղադրյալ Ռ․ Մաթևոսյանի կողմից առերևույթ հանցանք կատարելու դեպքի առթիվ իրականացված նախաքննության վարույթն անջատվել է, միաժամանակ նախաքննությունն ավարտվել է, որի վերաբերյալ ծանուցվել է նաև տուժող կողմը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է փաստաբան Նորիկ Նորիկյանը։
«Առաջիկա օրերի ընթացքում այդ վարույթի նյութերը կուղարկվեն դատարան։ Ռ․ Մաթևոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 543-րդ հոդվածի 3-րդ մասով, համաձայն որի՝ Զորամասի օրվա վերակարգի մեջ մտնող անձի կողմից (բացի պահակախմբի և պարեկախմբի կազմի մեջ մտնող անձից) ներքին ծառայության կանոնագրքային կանոն խախտելը, եթե այդ արարքն անզգուշությամբ հանգեցրել է զորամասի տարածքում իրավախախտման, օրվա վերակարգի խափանման, ռազմական միջոցառման կամ մարտական առաջադրանքի խափանման կամ զորամասի տարածքից հափշտակության, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով»,-գրել է նա:
22:36 23.12.2024
ՄԱԿ. Իսրայելը պետք է արագացնի զորքերի դուրսբերումը Լիբանանից22:16 23.12.2024
Մակրոնը հաստատել է Ֆրանսիայի նոր կառավարության կազմը22:36 23.12.2024
ՄԱԿ. Իսրայելը պետք է արագացնի զորքերի դուրսբերումը ԼիբանանիցԼիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը (UNIFIL) Իսրայելին կոչ են արել արագացնել իր զորքերի դուրսբերումը Լիբանանի տարածքից: Այս մասին ասվում է կազմակերպության Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ «UNIFIL-ը կոչ է անում արագացնել Իսրայելի պաշտպանության բանակի դուրսբերման գործընթացը և Լիբանանի զինված ուժերի տեղակայումը հարավային Լիբանանում: UNIFIL-ը կոչ է անում բոլոր կողմերին ձեռնպահ մնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևը […] ...
22:28 23.12.2024
Վարչապետը նախկին նախագահներին ևս մեկ անգամ կոչ է արել օգտվել բանավիճելու հնարավորությունիցՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Նախկին նախագահներին կոչ եմ անում եւս մեկ անգամ մտածել եւ օգտվել առերես բանավիճելու այս հնարավորությունից»։ ...
22:20 23.12.2024
Գործարկվել են Երևանում կառուցված ջրի մաքրման նոր կայանն ու աղբաորսիչ սարքերըԵրևանում կառուցված նոր կայանն ու աղբաորսիչ սարքերը կկանխեն աղբի մուտքն ու կուտակումը Գետառ և Հրազդան գետերում: Դրանց գործարկմանը ներկա է եղել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Ջրի նախնական կենսաբանական մաքրման կայանը, որն իր տեսակով առաջինն է մայրաքաղաքում, նաև զտում է ջուրը, որի շնորհիվ խոշոր և մանր տրամաչափի աղբը այլևս չի կուտակվելու. օդային շատրվանացման (աէրացիայի) շնորհիվ լուծվում […] ...
22:16 23.12.2024
Մակրոնը հաստատել է Ֆրանսիայի նոր կառավարության կազմըՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վարչապետ Ֆրանսուա Բայրուի հետ հանդիպման ժամանակ հաստատել է երկրի նոր կառավարության կազմը, որի առանցքային պաշտոնները պահպանվել են նախորդ կաբինետի անդամների կողմից։ Ցուցակը ընթերցել է Ելիսեյան պալատի գլխավոր քարտուղար Ալեքսիս Քոլերը։ Այսպես, Ժան-Նոել Բարոն, ով արտգործնախարարություն է եկել 2024 թվականի սեպտեմբերին, կմնա ԱԳՆ-ի ղեկավարի պաշտոնում, իսկ Սեբաստյան Լեկորնուն կշարունակի ղեկավարել երկրի Զինված […] ...
22:08 23.12.2024
Հութիները հայտարարել են Աշքելոնի և Թել Ավիվի ռազմական օբյեկտներին հարվածներ հասցնելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման կողմնակիցները անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակվել են Թել Ավիվի և Աշկելոնի շրջանի ռազմական օբյեկտների վրա: Այս մասին հայտնել է ապստամբների ռազմական խոսնակ Յահյա Սարիան։ Հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքի եթերում նա ասել է, որ ապստամբ օդուժը երկու գործողություն է իրականացրել Իսրայելի դեմ։ Առաջինի ժամանակ նրանք անօդաչու թռչող սարքի միջոցով հարձակվել […] ...