14:31 23.12.2024
Դեկտեմբերի 23-ին, ժամը 10:37-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զոդի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1986 թ.) բախվել է գազատար խողովակին և շրջվել:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորներ Մ. Մ.-ն (ծնված 1950 թ․), Ա. Մ.-ն (ծնված 1997 թ․) և Ա. Մ.-ն (ծնված 2020 թ․) դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների մոտենալը:
23:20 23.12.2024
ՄԱԿ-ը չի մեկնաբանել Պանամայի ջրանցքի մասին Թրամփի հայտարարությունը22:16 23.12.2024
Մակրոնը հաստատել է Ֆրանսիայի նոր կառավարության կազմը23:15 23.12.2024
Իսրայելը Սլովակիային կվաճառի Barak MX հակաօդային պաշտպանության համակարգԻսրայելի պաշտպանության նախարարությունը Սլովակիայի իշխանությունների հետ համաձայնագիր է ստորագրել Բրատիսլավային Barak MX հակաօդային պաշտպանության համակարգի վաճառքի մասին, հայտնում է The Times of Israel-ը։ Իսրայելի նախարարությունը գործարքն անվանել է ուղենիշ՝ նշելով, որ սա Սլովակիայի հետ մինչ օրս պաշտպանական արտահանման ոլորտում ամենամեծ համաձայնագիրն է։ Պայմանագրի գումարը կազմում է 560 մլն եվրո։ Barak MX հակաօդային պաշտպանության համակարգը, որը […] ...
23:10 23.12.2024
Հրատապ արձագանքման հարթակը հնարավորություն է տալիս ճգնաժամային իրավիճակներում հայտնված անձանց ներկայացնել իրենց հրատապ կարիքները և ստանալ հասցեական աջակցությունՍոցիալական աջակցության ոլորտում գործունեություն իրականացնող միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ծանոթացել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ստեղծված Հրատապ արձագանքման հարթակի հիմնական գործառույթներին ու գործիքակազմին։ Իր ելույթում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը կարևորել է գործընկեր կազմակերպությունների դերը հրատապ աջակցության կարիք ունեցող անձանց թիրախային օգնություն տրամադրելու գործընթացում և […] ...
23:04 23.12.2024
Թեհրանն ու ԵՄ-ն Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ կվարեն հունվարի կեսերինԻրանի և երեք եվրոպական երկրների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) ներկայացուցիչներ ծրագրում են հաջորդ տարվա սկզբին խորհրդակցություններ անցկացնել իրանական միջուկային ծրագրի և տարածաշրջանային խնդիրների շուրջ, երկուշաբթի հաղորդում է Tasnim գործակալությունը՝ հղում անելով Իրանի ԱԳՆ-ին։ Իրանի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղայի խոսքով՝ բանակցությունները նախատեսված են հունվարի կեսերին։ «Մենք կհայտնենք մեր պահանջները և կմատնանշենք մեր մտահոգությունները տարածաշրջանի և այլ […] ...
23:00 23.12.2024
Հունաստանն ու Իսրայելը էներգետիկ կայունությունը խթանելու համար համաձայնագիր են ստորագրելՀունաստանի շրջակա միջավայրի և էներգետիկայի նախարար Թեոդորոս Սկիլաակիսը միջկառավարական համաձայնագիր է ստորագրել Իսրայելի էներգետիկայի նախարարության ղեկավար Էլի Կոենի հետ՝ տարածաշրջանային էներգետիկ կայունությունը խթանելու համար։ Այս մասին հայտնում է Naftemporiki թերթը։ Նրա խոսքով՝ «երկու նախարարությունների ղեկավարները միջկառավարական համաձայնագիր են ստորագրել՝ խթանելու տարածաշրջանային էներգետիկ կայունությունը և Արևելյան Միջերկրական ծովի և ամբողջ Եվրամիությանը վերաբերող նորարարական էներգետիկ նախագծերը»։ Փաստաթուղթը […] ...
22:52 23.12.2024
Իլհամ Ալիևը շարունակում է Հռոմի պապին կաշառելու փորձերըԱդրբեջանի նախագահը ուղերձ է հղել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին: Իլհամ Ալիևը հավաստիացրել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու հայրապետին, որ Բաքուն այսուհետ ևս ֆինանսական նախագծեր է իրականացնելու Վատիկանում: Ի՞նչ առիթով է ուղերձը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Սուրբ Ծննդյան և Նոր Տարվա առիթով է ուղերձը, բայց Իլհամ Ալիևն օգտվել է առիթից և կրկին ներկայացրել է ադրբեջանական […] ...
22:45 23.12.2024
ԱՄՆ-ը չինական հին չիպերի առնչությամբ հետաքննություն է սկսելԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը արտաքին առևտրի հետաքննություն է սկսել մեքենաների, կենցաղային տեխնիկայի, կապի ցանցերում և զենքերում օգտագործվող չինական համակարգչային չիպերի նախորդ սերունդների առնչությամբ, գրում է The New York Times-ը։ Հետաքննության արդյունքը կարող է լինել մաքսատուրքերի կամ այլ միջոցների ներդրումը, որոնք ուղղված են չինական չիպերի ներմուծումն արգելակելուն։ Միաժամանակ, հարցի լուծումը կմնա նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի […] ...