14:12 23.12.2024
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «բացարձակ անհրաժեշտություն» է անվանել ԱՄՆ-ի համար Գրենլանդիան գնելը։
«Հիմք ընդունելով ամբողջ աշխարհում ազգային անվտանգության և ազատության նպատակները՝ ԱՄՆ-ն կարծում է, որ Գրենլանդիայի նկատմամբ հսկողությունը վերականգնելը բացարձակ անհրաժեշտություն է», – գրել է Թրամփը Truth Social-ի իր էջում։
2019 թվականին ԶԼՄ-ներում մի շարք հրապարակումներ հայտնվեցին, որ Թրամփը դիտարկում է Գրենլանդիան գնելու հնարավորությունը։ Ավելի ուշ նա ինքն էլ հաստատեց, որ այս հարցով հետաքրքրված է «ռազմավարական առումով»։ Միևնույն ժամանակ, Գրենլանդիայում ասել են, որ կղզին չի վաճառվում
Գրենլանդիան եղել է Դանիայի գաղութը մինչև 1953 թվականը։ Այն մնում է թագավորության կազմում, սակայն 2009 թվականին ստացել է ինքնավարություն՝ ներքաղաքական կյանքում ինքնակառավարման և անկախ ընտրության հնարավորությամբ։
22:16 23.12.2024
Մակրոնը հաստատել է Ֆրանսիայի նոր կառավարության կազմը22:45 23.12.2024
ԱՄՆ-ը չինական հին չիպերի առնչությամբ հետաքննություն է սկսելԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը արտաքին առևտրի հետաքննություն է սկսել մեքենաների, կենցաղային տեխնիկայի, կապի ցանցերում և զենքերում օգտագործվող չինական համակարգչային չիպերի նախորդ սերունդների առնչությամբ, գրում է The New York Times-ը։ Հետաքննության արդյունքը կարող է լինել մաքսատուրքերի կամ այլ միջոցների ներդրումը, որոնք ուղղված են չինական չիպերի ներմուծումն արգելակելուն։ Միաժամանակ, հարցի լուծումը կմնա նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի […] ...
22:36 23.12.2024
ՄԱԿ. Իսրայելը պետք է արագացնի զորքերի դուրսբերումը ԼիբանանիցԼիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը (UNIFIL) Իսրայելին կոչ են արել արագացնել իր զորքերի դուրսբերումը Լիբանանի տարածքից: Այս մասին ասվում է կազմակերպության Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ «UNIFIL-ը կոչ է անում արագացնել Իսրայելի պաշտպանության բանակի դուրսբերման գործընթացը և Լիբանանի զինված ուժերի տեղակայումը հարավային Լիբանանում: UNIFIL-ը կոչ է անում բոլոր կողմերին ձեռնպահ մնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևը […] ...
22:28 23.12.2024
Վարչապետը նախկին նախագահներին ևս մեկ անգամ կոչ է արել օգտվել բանավիճելու հնարավորությունիցՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Նախկին նախագահներին կոչ եմ անում եւս մեկ անգամ մտածել եւ օգտվել առերես բանավիճելու այս հնարավորությունից»։ ...
22:20 23.12.2024
Գործարկվել են Երևանում կառուցված ջրի մաքրման նոր կայանն ու աղբաորսիչ սարքերըԵրևանում կառուցված նոր կայանն ու աղբաորսիչ սարքերը կկանխեն աղբի մուտքն ու կուտակումը Գետառ և Հրազդան գետերում: Դրանց գործարկմանը ներկա է եղել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Ջրի նախնական կենսաբանական մաքրման կայանը, որն իր տեսակով առաջինն է մայրաքաղաքում, նաև զտում է ջուրը, որի շնորհիվ խոշոր և մանր տրամաչափի աղբը այլևս չի կուտակվելու. օդային շատրվանացման (աէրացիայի) շնորհիվ լուծվում […] ...
22:16 23.12.2024
Մակրոնը հաստատել է Ֆրանսիայի նոր կառավարության կազմըՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վարչապետ Ֆրանսուա Բայրուի հետ հանդիպման ժամանակ հաստատել է երկրի նոր կառավարության կազմը, որի առանցքային պաշտոնները պահպանվել են նախորդ կաբինետի անդամների կողմից։ Ցուցակը ընթերցել է Ելիսեյան պալատի գլխավոր քարտուղար Ալեքսիս Քոլերը։ Այսպես, Ժան-Նոել Բարոն, ով արտգործնախարարություն է եկել 2024 թվականի սեպտեմբերին, կմնա ԱԳՆ-ի ղեկավարի պաշտոնում, իսկ Սեբաստյան Լեկորնուն կշարունակի ղեկավարել երկրի Զինված […] ...
22:08 23.12.2024
Հութիները հայտարարել են Աշքելոնի և Թել Ավիվի ռազմական օբյեկտներին հարվածներ հասցնելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման կողմնակիցները անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակվել են Թել Ավիվի և Աշկելոնի շրջանի ռազմական օբյեկտների վրա: Այս մասին հայտնել է ապստամբների ռազմական խոսնակ Յահյա Սարիան։ Հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքի եթերում նա ասել է, որ ապստամբ օդուժը երկու գործողություն է իրականացրել Իսրայելի դեմ։ Առաջինի ժամանակ նրանք անօդաչու թռչող սարքի միջոցով հարձակվել […] ...