Զուրաբիշվիլին պահանջել է նոր խորհրդարանական ընտրությունների ամսաթիվ նշանակել մինչև իր նախագահական ժամկետի ավարտը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 12 2024
  • $
    395.58
  • RUBLE
    3.93
  • 411.09
WEATHER
0.09 oC

Զուրաբիշվիլին պահանջել է նոր խորհրդարանական ընտրությունների ամսաթիվ նշանակել մինչև իր նախագահական ժամկետի ավարտը

13:54 23.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունից պահանջել է նոր խորհրդարանական ընտրությունների ամսաթիվ նշանակել մինչև իր նախագահական ժամկետի ավարտը՝ դեկտեմբերի 29-ը։ Այս մասին նա հայտարարել է նախագահի նստավայրի մոտ տեղի ունեցած հանրահավաքում։

«Իվանիշվիլին թող գա, քանի որ նա է ամեն ինչ վերահսկում։ Եվ ես պատրաստ եմ, որ մենք նստենք ու որոշենք, թե ինչպես են նշանակվելու ընտրությունները։ Պարզապես ընտրությունների նշանակման ժամկետը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը», – ասել է նա։

Նշենք, որ հոկտեմբերի վերջին Վրաստանում կայացած ընտրությունների արդյունքներով հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Զուրաբիշվիլին ընտրությունը լեգիտիմ չի համարում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մակրոնը հաստատել է Ֆրանսիայի նոր կառավարությանը

22:16 23.12.2024

Մակրոնը հաստատել է Ֆրանսիայի նոր կառավարությանը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վարչապետ Ֆրանսուա Բայրուի հետ հանդիպման ժամանակ հաստատել է երկրի նոր կառավարության կազմը, որի առանցքային պաշտոնները պահպանվել են նախորդ կաբինետի անդամների կողմից։ Ցուցակը ընթերցել է Ելիսեյան պալատի գլխավոր քարտուղար Ալեքսիս Քոլերը։ Այսպես, Ժան-Նոել Բարոն, ով արտգործնախարարություն է եկել 2024 թվականի սեպտեմբերին, կմնա ԱԳՆ-ի ղեկավարի պաշտոնում, իսկ Սեբաստյան Լեկորնուն կշարունակի ղեկավարել երկրի Զինված […] ...

Հութիները հայտարարել են Աշքելոնի և Թել Ավիվի ռազմական օբյեկտներին հարվածներ հասցնելու մասին

22:08 23.12.2024

Հութիները հայտարարել են Աշքելոնի և Թել Ավիվի ռազմական օբյեկտներին հարվածներ հասցնելու մասին

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման կողմնակիցները անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակվել են Թել Ավիվի և Աշկելոնի շրջանի ռազմական օբյեկտների վրա: Այս մասին հայտնել է ապստամբների ռազմական խոսնակ Յահյա Սարիան։ Հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքի եթերում նա ասել է, որ ապստամբ օդուժը երկու գործողություն է իրականացրել Իսրայելի դեմ։ Առաջինի ժամանակ նրանք անօդաչու թռչող սարքի միջոցով հարձակվել […] ...

SHANTNEWS

22:00 23.12.2024

SHANTNEWS

Հոսանքանջատումներ դեկտեմբերի 24-ին

21:50 23.12.2024

Հոսանքանջատումներ դեկտեմբերի 24-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-17:00 Քանաքեռ ՀԷԿ թաղ. 5-11 շենքեր և 5-11 առանձնատներ, Ղափանցյան փ. 5/9-5/162առանձնատներ, Շահսուվարյան փ. 3-6 շենքեր, Շիրվանզադեի փ. 3-11 շենքեր, Վ․ Փափազյան փ. 22Ա-24 շենքեր, Ա.Խաչատրյան փ. 22-22ա շենքեր, Տիմիրյազևի և Պոպովի […] ...

Քննարկվել են տարեցների հիմնահարցերի ոլորտում իրականացվող աշխատանքները

21:40 23.12.2024

Քննարկվել են տարեցների հիմնահարցերի ոլորտում իրականացվող աշխատանքները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի նախագահությամբ՝ տեղի է ունեցել տարեցների հիմնախնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են ԱՍՀ նախարարության մասնագիտացված շուրջօրյա խնամքի հաստատությունների, Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակի, «Հայկական Կարիտաս» ԲՀԿ, ինչպես նաև շահագրգիռ այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նիստի ընթացքում քննարկվել են տարեցների հիմնահարցերի ոլորտում իրականացվող աշխատանքները, մասնավորապես՝ ներկայացվել է «Բուժքույրական խնամքը, […] ...

Նեթանյահուն Իսրայելի պաշտպանության բանակին հրամայել է հարձակվել Հութիների ռազմավարական թիրախների վրա

21:32 23.12.2024

Նեթանյահուն Իսրայելի պաշտպանության բանակին հրամայել է հարձակվել Հութիների ռազմավարական թիրախների վրա

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ երկրի պաշտպանության նախարարության ղեկավար Իսրայել Կացի հետ հրամայել է Իսրայելի պաշտպանության ուժերին հարձակվել Եմենում հութիների ռազմավարական օբյեկտների վրա, և այս հարձակումը «վերջինը չէ»: Վարչապետը համապատասխան հայտարարություն է արել՝ ելույթ ունենալով Քնեսեթում։ «Վերջին օրերին պաշտպանության նախարարի հետ միասին մենք հանձնարարել ենք Իսրայելի պաշտպանության բանակին ճշգրիտ հարվածներ հասցնել հութիների ռազմավարական […] ...

BACK_TO_TOP