Աննա Վարդապետյանն այցելել է սահմանամերձ Խաչիկ բնակավայր և հանդիպել Արենի համայնքի աշակերտներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 12 2024
  • $
    395.58
  • RUBLE
    3.93
  • 411.09
WEATHER
+2.09 oC

Աննա Վարդապետյանն այցելել է սահմանամերձ Խաչիկ բնակավայր և հանդիպել Արենի համայնքի աշակերտներին

12:19 23.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2024 թվականի դեկտեմբերի 22-ին այցելել է Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Խաչիկ բնակավայր և հանդիպել համայնքի շուրջ 50 աշակերտներին:

Հանդիպմանը ներկա են եղել Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը, Վայոց ձորի մարզի դատախազ Ասպուրակ Ավետիսյանը, Արենի համայնքի և Խաչիկ բնակավայրի ղեկավարները, այլք:

Հիշեցնենք, որ Աննա Վարդապետյանը Խաչիկ բնակավայր առաջին այցը կատարել էր 2024 թվականի հուլիսի 6-ին և Մշակույթի տանը, որտեղ իրականացվում է «Կայթ» կրթամշակութային հանգույցի «Արև է ելել» համայնքահեն ծրագիրը, ի պատասխան աշակերտների՝ կրկին հանդիպելու առաջարկին՝ խոստացել էր մինչև տարեվերջ այցելել Արենի համայնք:

Մշակույթի տանն արդեն գործում է գրադարան, որտեղ ՀՀ գլխավոր դատախազն ու տարիքային տարբեր խմբերի աշակերտները զրուցել են վերջիններս հետաքրքրող մի շարք թեմաներից, որից հետո մասնակցել են «Կայթ» մշակութային հանգույցի կողմից կազմակերպված «Կաթիլ» խմբի համերգին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պուտինն ու Ֆիցոն քննարկել են Ռուսաստանի և Սլովակիայի միջև վատթարացած հարաբերությունների

20:33 23.12.2024

Պուտինն ու Ֆիցոն քննարկել են Ռուսաստանի և Սլովակիայի միջև վատթարացած հարաբերությունների

Սլովակիայի նախկին ղեկավարության օրոք Մոսկվայի և Բրատիսլավայի վատթարացած հարաբերությունները, ինչպես նաև էներգետիկ և գազային խնդիրները դարձել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նախօրեին ՌԴ ժամանած Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի զրույցի թեման։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք կարողացանք խոսել երկկողմ հարաբերությունների մասին, որոնք զգալիորեն տուժել են Սլովակիայի նախկին իշխանությունների […] ...

Թրամփի խորհրդականը կարծում է, որ ԱՄՆ-ը պետք է շարունակի զենք մատակարարել Թայվանին

20:25 23.12.2024

Թրամփի խորհրդականը կարծում է, որ ԱՄՆ-ը պետք է շարունակի զենք մատակարարել Թայվանին

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության ապագա խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ Վաշինգտոնը պետք է շարունակի Թայվանին զենք մատակարարել կանխարգելիչ նպատակներով։ «Դասերից մեկը, որը մենք պետք է քաղենք Ուկրաինայից, հետևյալն է՝ չփորձել զինել մեր դաշնակիցներին հարձակման ենթարկվելուց հետո: Դուք կարող եք փորձել զինել նրանց մինչ այդ՝ հարձակումներից խուսափելու համար»,- ասել է նա լրագրող […] ...

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կարևորել է պաշտպանական ծախսերի ավելացումը

20:17 23.12.2024

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կարևորել է պաշտպանական ծախսերի ավելացումը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ընդգծել է պաշտպանական ծախսերն ավելացնելու, պաշտպանական արդյունաբերության հզորացման և արտադրության ընդլայնման անհրաժեշտությունը՝ ընդունելով, որ դաշինքը չի արտադրում բավականաչափ ռազմական արտադրանք՝ երկարաժամկետ պաշտպանվելու համար: «Եթե մենք չավելացնենք պաշտպանական ծախսերը, ապա 4-5 տարի հետո լուրջ խնդիրներ կունենանք», – ասել է Ռյուտեն DPA-ին: Միաժամանակ նա չի հավատում, որ Ռուսաստանը ներկայումս վիճակի է հարձակում […] ...

Ջո Բայդենը հայտարարել է մահապատժի դատապարտված 37 բանտարկյալների պատիժը մեղմելու որոշման մասին

20:09 23.12.2024

Ջո Բայդենը հայտարարել է մահապատժի դատապարտված 37 բանտարկյալների պատիժը մեղմելու որոշման մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է մահապատժի դատապարտված 37 բանտարկյալների պատիժը մեղմելու որոշման մասին։ «Այսօր ես մահապատժի դատապարտված 40 անձանցից 37-ի պատիժը փոխարինեցի ցմահ ազատազրկման՝ առանց ազատ արձակման հնարավորության»,- ասվում է Սպիտակ տան կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։ Հունվարին հաղորդվել էր, որ Բայդենը կողմ է դաշնային մահապատիժների մորատորիումին։ ...

SHANTNEWS

20:00 23.12.2024

SHANTNEWS

Ճամփորդական փաստաթղթերի հետ կապված գործարքները ծրագրել նախապես. Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն

19:55 23.12.2024

Ճամփորդական փաստաթղթերի հետ կապված գործարքները ծրագրել նախապես. Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հորդորում ենք ճամփորդական փաստաթղթերի հետ կապված գործարքները ծրագրել նախապես «Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք նախապես ծրագրել ճամփորդական փաստաթղթերի հետ կապված գործարքները, եթե պատրաստվում եք սահմանահատում կատարել առաջիկա ամիսներին։ Մասնավորապես, կարևոր է ուշադրություն դարձնել փաստաթղթի վավերականության ժամկետին, էջերի նշումներին, որպեսզի ազատ էջեր լինեն սահմանապահի կնիքի համար, համոզվել, որ փաստաթուղթը մաշվածություն չունի, վնասված չէ։ […] ...

BACK_TO_TOP