Տիգրան Ավինյանը կփոխհատուցի իր՝ ԱՄՆ ուղևորության տոմսի ծախսը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 12 2024
  • $
    395.58
  • RUBLE
    3.93
  • 411.09
WEATHER
+2.09 oC

Տիգրան Ավինյանը կփոխհատուցի իր՝ ԱՄՆ ուղևորության տոմսի ծախսը

12:03 23.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ իր միջոցներից փոխհատուցելու է իր՝  Լոս Անջելես կատարած ուղևորության տոմսի ծախսը։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Տիգրան Ավինյանն այս մասին ասել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ «Թեման, որին կուզենայի անդրադառնալ, բավականին երկար և քննարկված, քննադատված ու տեղին քննադատված թեմաներից մեկն է։

Վերջերս մեր՝ ԱՄՆ կատարած այցի ժամանակ ես ինքս այցից հետո տեղեկացա, թե ինչ գներով են տոմսերը ինձ համար ձեռք բերվել։ Եվ, անկեղծ ասած, ես ինքս էլ մի փոքր ապշած էի այդ թվերից և հետո մի փոքր խորացա և հասկացա, ընդհանուր անպատասխանատվության և անտարբերության որոշակի խնդիր կա այստեղ, որովհետև նոյեմբերի 22-ի այցի համար տոմսերը ձեռք են բերվում նոյեմբերի 20-ին, և, անկեղծ ասած, եթե օրինակ մեկ օր ուշացումով էլ ձեռք բերեինք, կարող է կրկնակի կամ եռակի ավելի թանկ ձեռք բերեինք։ Ես ուզում եմ տեղեկացնել, որ որոշում եմ կայացրել այդ ծախսն ամբողջապես փոխհատուցել ինքնուրույն։ Կանխելով հետագա հարցերը, թե ի՞նչ գումարներով եմ փոխհատուցելու՝ կառաջարկեմ իմ հայտարարագիրը ուսումնասիրել»,- հայտարարեց նա։

Քաղաքապետը հանձնարարեց իրեն տեղեկություններ տրամադրել, թե այդ գործընթացում ով որ կետում ինչ պետք է աներ ու որ կետում ով ինչ չի արել։ «Շատ կարևոր եմ համարում հետագա հետևանքները, որոնք պետք է տեղի ունենան։ Պետք է խնդրեմ դուրս բերել, թե որ կետից ենք հաստատել, որ պետք է մեկնենք, որ կետում և ինչ պատճառով է որևէ տեղեկատվություն մնացել, և գործողություն տեղի չի ունեցել, և ես արդեն ինքս կառաջարկեմ, թե ինչ պատասխանատվության պետք է ենթարկվեն այն մարդիկ, որոնք պատասխանատու են»,- ասաց Երևանի քաղաքապետը։ Ավինյանը շեշտեց, որ իրենց գործում կարևոր պետք է լինի ժամանակը ճիշտ գնահատելը։ «Մենք շատ դեպքերում չենք գնահատում այն ժամանակը, որը մեզ տրված է, և ժամանակի գործոնը, որը, կարծում եմ, մեր աշխատանքում ամենակարևոր գործոնն է, շատ դեպքերում այլ գործոններից ավելի թերագնահատված է լինում։

Այս դեպքում կոնկրետ մի իրավիճակում ենք հայտնվել, երբ իրականում մի քանի անգամ ավելի նվազ գումար կարելի էր ծախսել, և ինչ-ինչ պատճառներով, ժամանակը չգնահատելով, ժամանակի գործոնը ճիշտ չգնահատելով, մենք մի իրավիճակի առջև հայտնվեցինք, երբ, կներեք, ինձ նոր տարվա չակերտավոր վատ նվեր արվեց։ Կարծում եմ, որ ամեն մեկը իր մասով պետք է հասկանա, թե ինչքան կարևոր է ժամանակին արձագանքել հանձնարարականին, ինչքան կարևոր է մարդկանց դիմումների պատասխանները չձգձգելը։ Երևանի քաղաքապետարանի այս ծավալի ծրագրերի մեջ թվում է, թե սա փոքր դրվագ է, բայց շատ կարևոր դրվագ է, և մեզ համար այս դրվագի ուսուցողական հատվածը պետք է հետաքրքիր լինի։ Եվ խնդրում եմ այս գործընթացի վերաբերյալ ինձ ամբողջական տվյալներ տալ, թե որ կետում ով ինչ պետք է աներ, և որ կետում ով ինչ չի արել»,- եզրափակեց Երևանի քաղաքապետը։  Ավելի վաղ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը Factor TV-ում քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ բանավեճի ժամանակ հայտնել էր, որ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակության ԱՄՆ այցի ժամանակ միայն քաղաքապետի ուղևորության տոմսն  արժեցել է 7 միլիոն 650 հազար դրամ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կարևորել է պաշտպանական ծախսերի ավելացումը

20:17 23.12.2024

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կարևորել է պաշտպանական ծախսերի ավելացումը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ընդգծել է պաշտպանական ծախսերն ավելացնելու, պաշտպանական արդյունաբերության հզորացման և արտադրության ընդլայնման անհրաժեշտությունը՝ ընդունելով, որ դաշինքը չի արտադրում բավականաչափ ռազմական արտադրանք՝ երկարաժամկետ պաշտպանվելու համար: «Եթե մենք չավելացնենք պաշտպանական ծախսերը, ապա 4-5 տարի հետո լուրջ խնդիրներ կունենանք», – ասել է Ռյուտեն DPA-ին: Միաժամանակ նա չի հավատում, որ Ռուսաստանը ներկայումս վիճակի է հարձակում […] ...

Ջո Բայդենը հայտարարել է մահապատժի դատապարտված 37 բանտարկյալների պատիժը մեղմելու որոշման մասին

20:09 23.12.2024

Ջո Բայդենը հայտարարել է մահապատժի դատապարտված 37 բանտարկյալների պատիժը մեղմելու որոշման մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է մահապատժի դատապարտված 37 բանտարկյալների պատիժը մեղմելու որոշման մասին։ «Այսօր ես մահապատժի դատապարտված 40 անձանցից 37-ի պատիժը փոխարինեցի ցմահ ազատազրկման՝ առանց ազատ արձակման հնարավորության»,- ասվում է Սպիտակ տան կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։ Հունվարին հաղորդվել էր, որ Բայդենը կողմ է դաշնային մահապատիժների մորատորիումին։ ...

SHANTNEWS

20:00 23.12.2024

SHANTNEWS

Ճամփորդական փաստաթղթերի հետ կապված գործարքները ծրագրել նախապես. Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն

19:55 23.12.2024

Ճամփորդական փաստաթղթերի հետ կապված գործարքները ծրագրել նախապես. Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հորդորում ենք ճամփորդական փաստաթղթերի հետ կապված գործարքները ծրագրել նախապես «Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք նախապես ծրագրել ճամփորդական փաստաթղթերի հետ կապված գործարքները, եթե պատրաստվում եք սահմանահատում կատարել առաջիկա ամիսներին։ Մասնավորապես, կարևոր է ուշադրություն դարձնել փաստաթղթի վավերականության ժամկետին, էջերի նշումներին, որպեսզի ազատ էջեր լինեն սահմանապահի կնիքի համար, համոզվել, որ փաստաթուղթը մաշվածություն չունի, վնասված չէ։ […] ...

Բազմաթիվ հարցերի լուծման բանալին թվայնացման ճանապարհն է. Նիկոլ Փաշինյան

19:50 23.12.2024

Բազմաթիվ հարցերի լուծման բանալին թվայնացման ճանապարհն է. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է թվայնացման ոլորտում 2022-2024 թթ. կատարված աշխատանքի հաշվետվությունը և 2025 թ. աշխատանքային պլանը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել էներգետիկ համակարգի պատասխանատուների հետ

19:46 23.12.2024

ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել էներգետիկ համակարգի պատասխանատուների հետ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել էներգետիկ համակարգի պատասխանատուների հետ։ Քննարկվել է համակարգում ընթացիկ վիճակը։ Զեկուցվել են առկա խնդիրները, քննարկվել լուծման տարբերակները։ Անդրադարձ է կատարվել աշխատանքային այլ հարցերի ևս։ ...

BACK_TO_TOP