11:45 23.12.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիր:
Սպորտի կառավարման կենտրոնի տնօրեն Խորեն Զարգարյանի ուղեկցությամբ Ժաննա Անդրեասյանը շրջել է համալիրի մարզական և ադմինիստրատիվ ենթակառուցվածքներով, ծանոթացել է պայմաններին, կենտրոնի կողմից իրականացված վերանորոգման աշխատանքներին, արձանագրել առկա խնդիրները և անդրադարձել հետագա շահագործման հարցերին:
ԿԳՄՍ նախարարը եղել է նաև ֆուտբոլի խաղադաշտում, կարատեի և ըմբշամարտի դահլիճներում, ինչպես նաև ֆուտզալի մարզադահլիճում, որտեղ նաև բասկետբոլի մարզումներ են անցկացվում:
Արձանագրվել է, մասնավորապես, համալիրի տանիքի և կաթսայատան վերանորոգման, ջրահեռացման համակարգի արդիականացման, ինչպես նաև ադմինիստրատիվ շենքի վերակառուցման անհրաժեշտությունը: ԿԳՄՍ նախարարը «Միկա» մարզահամալիրի ենթակառուցվածքների բարելավումը կարևորել է նաև մարզական խոշոր միջազգային մրցաշարերի անցկացման համատեքստում: Մասնավորապես, 2025 թվականին Հայաստանում մարզական 4 խոշոր միջոցառում է անցկացվելու, որոնցից 3-ը՝ խաղային մարզաձևերից:
Խորեն Զարգարյանը տեղեկացրել է՝ «Միկա» մարզահամալիրում ներկայում 1200 երեխա է մարզվում տարբեր մարզաձևերով՝ ֆուտբոլ, ըմբշամարտ, կարատե և այլն:
Հիշեցնենք՝ Սպորտի կառավարման կենտրոնի ստեղծման նպատակը մարզակառույցների միասնական գույքային կառավարումն ու սպորտի ոլորտում տարբեր ծրագրերի արդյունավետ իրականացումն է:
ՀՀ կառավարության որոշմամբ սպորտի կառավարման կենտրոնին կհանձնվեն նաև յուրաքանչյուր մարզում նախատեսված արագ հավաքվող թեթև մետաղական կոնստրուկցիաներով մարզադահլիճները, Լոռու մարզի Շամուտ գյուղում կառուցվելիք ըմբշամարտի մարզաբազան, այլ մարզական օբյեկտներ:
21:08 23.12.2024
Շրջանառությունից հանվել է հանրային անվտանգության ապահովման շրջանակում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները տեսահսկման համակարգերով ապահովելու օրենսդրական փաթեթըՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ օրակարգից հանվել է (նախագծերը դուրս են բերվել շրջանառությունից և այլևս չեն քննարկվելու այդ տրամաբանությամբ) հանրային անվտանգության ապահովման շրջանակում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները տեսահսկման համակարգերով ապահովելու օրենսդրական փաթեթը: Ի պատասխան ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվությունների, որ ՆԳՆ կողմից օրենսդրական նախաձեռնություն է մշակվել այս թեմայով, ՆԳՆ-ն հայտնում է, որ նախաձեռնությունը շրջանառության […] ...
21:00 23.12.2024
Ինչի՞ց է վախենում Ալիևը և ի՞նչ սցենարներ է մշակում. զրույց Արեգ Քոչինյանի հետՆոր սպառնալի՞ք, թե՞ հերթական մանիպուլյացիան. Ադրբեջանի նախագահն օրերս ռուսական լրատվամիջոցին տված իր հարցազրույցում անդրադարձավ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ընգդծեց այն կետերը, որոնք, ըստ իրեն, խոչընդոտում են խաղաղության հաստատումը: Չուշացավ պաշտոնական Երևանի պատասխանը: Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, ուրեմն տարածաշրջանում էսկալացիայի հավանականությունը զրո է, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է անվտանգային […] ...
20:52 23.12.2024
Չի վաճառվում․ Գրենլանդիայում արձագանքել են Թրամփի գրառմանըԳրենլանդիայի ժողովրդական համայնքի պատգամավոր Աայա Շեմնիցը հայտարարել է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի մեկնաբանությունը Գրենլանդիայի վերահսկման կարևորության մասին «շատ անհարգալից է» և հուշում է, որ Թրամփը մտադիր է «գնել» կղզին: «Գրենլանդիան դեռ չի վաճառվում։ Կարծում եմ, որ ԱՄՆ ապագա նախագահի «սեփականություն» և «վերահսկողություն» բառերը բավականին հստակ ազդանշան են, որ նրանք ցանկանում են գնել Գրենլանդիան», […] ...
20:47 23.12.2024
Շվեյցարիան մասնակցում է Ուկրաինայում հրադադարի շուրջ բանակցությունների նախապատրաստմանըՇվեյցարիայի իշխանությունները մասնակցում են Ուկրաինայում հրադադարի հաստատման բանակցությունների նախապատրաստմանը, սակայն նոր գագաթնաժողով կազմակերպելու մասին խոսք չկա։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Շվեյցարիայի ԱԳՆ-ում։ «Շվեյցարիան շարունակում է կապեր պահպանել հակամարտությունում բոլոր շահագրգիռ կողմերի հետ։ Ներկայումս Շվեյցարիան չի ծրագրում երկրորդ խաղաղության կոնֆերանսի անցկացումը», – ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները հրաժարվել են բացատրել, […] ...
20:42 23.12.2024
Քննարկվել են ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման, նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի վերաբերյալ հարցերՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան։ Նախարարը ՀԱԷԿ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի, Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի, համայնքապետերի հետ շրջայց է կատարել կայանում, ծանոթացել է վերազինման, արդիականացման աշխատանքներին։ Այնուհետև աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ քննարկվել են մի շարք աշխատանքային հարցեր` այդ թվում ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման, ինչպես նաև […] ...
20:33 23.12.2024
Պուտինն ու Ֆիցոն քննարկել են Ռուսաստանի և Սլովակիայի միջև վատթարացած հարաբերություններիՍլովակիայի նախկին ղեկավարության օրոք Մոսկվայի և Բրատիսլավայի վատթարացած հարաբերությունները, ինչպես նաև էներգետիկ և գազային խնդիրները դարձել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նախօրեին ՌԴ ժամանած Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի զրույցի թեման։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք կարողացանք խոսել երկկողմ հարաբերությունների մասին, որոնք զգալիորեն տուժել են Սլովակիայի նախկին իշխանությունների […] ...