11:36 23.12.2024
Դեկտեմբերի 21-ի ժամը 19.25-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ՊԾ կարգախմբից հաղորդում էր ստացվել, որ Երևան-Երասխ ճանապարհին՝ Բուրաստան գյուղի հատվածում, անհայտ մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել անձը չպարզված քաղաքացու, որը մահացել է, իսկ վրաերթի ենթարկողը դիմել է փախուստի:
Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի և ՔՈԳՎ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վրաերթը կատարել է «Տոյոտա» մակնիշի մեքենայի 28-ամյա վարորդը: Նա դեկտեմբերի 22-ին, ժամը 1.25-ին, Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում հայտնաբերվել, վրաերթ կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել, տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժին, ապա ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն:
Նախաքննությունը շարունակվում է:
20:33 23.12.2024
Պուտինն ու Ֆիցոն քննարկել են Ռուսաստանի և Սլովակիայի միջև վատթարացած հարաբերություններիՍլովակիայի նախկին ղեկավարության օրոք Մոսկվայի և Բրատիսլավայի վատթարացած հարաբերությունները, ինչպես նաև էներգետիկ և գազային խնդիրները դարձել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նախօրեին ՌԴ ժամանած Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի զրույցի թեման։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք կարողացանք խոսել երկկողմ հարաբերությունների մասին, որոնք զգալիորեն տուժել են Սլովակիայի նախկին իշխանությունների […] ...
20:25 23.12.2024
Թրամփի խորհրդականը կարծում է, որ ԱՄՆ-ը պետք է շարունակի զենք մատակարարել ԹայվանինԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության ապագա խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ Վաշինգտոնը պետք է շարունակի Թայվանին զենք մատակարարել կանխարգելիչ նպատակներով։ «Դասերից մեկը, որը մենք պետք է քաղենք Ուկրաինայից, հետևյալն է՝ չփորձել զինել մեր դաշնակիցներին հարձակման ենթարկվելուց հետո: Դուք կարող եք փորձել զինել նրանց մինչ այդ՝ հարձակումներից խուսափելու համար»,- ասել է նա լրագրող […] ...
20:17 23.12.2024
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կարևորել է պաշտպանական ծախսերի ավելացումըՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ընդգծել է պաշտպանական ծախսերն ավելացնելու, պաշտպանական արդյունաբերության հզորացման և արտադրության ընդլայնման անհրաժեշտությունը՝ ընդունելով, որ դաշինքը չի արտադրում բավականաչափ ռազմական արտադրանք՝ երկարաժամկետ պաշտպանվելու համար: «Եթե մենք չավելացնենք պաշտպանական ծախսերը, ապա 4-5 տարի հետո լուրջ խնդիրներ կունենանք», – ասել է Ռյուտեն DPA-ին: Միաժամանակ նա չի հավատում, որ Ռուսաստանը ներկայումս վիճակի է հարձակում […] ...
20:09 23.12.2024
Ջո Բայդենը հայտարարել է մահապատժի դատապարտված 37 բանտարկյալների պատիժը մեղմելու որոշման մասինԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է մահապատժի դատապարտված 37 բանտարկյալների պատիժը մեղմելու որոշման մասին։ «Այսօր ես մահապատժի դատապարտված 40 անձանցից 37-ի պատիժը փոխարինեցի ցմահ ազատազրկման՝ առանց ազատ արձակման հնարավորության»,- ասվում է Սպիտակ տան կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։ Հունվարին հաղորդվել էր, որ Բայդենը կողմ է դաշնային մահապատիժների մորատորիումին։ ...
19:55 23.12.2024
Ճամփորդական փաստաթղթերի հետ կապված գործարքները ծրագրել նախապես. Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունՄիգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հորդորում ենք ճամփորդական փաստաթղթերի հետ կապված գործարքները ծրագրել նախապես «Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք նախապես ծրագրել ճամփորդական փաստաթղթերի հետ կապված գործարքները, եթե պատրաստվում եք սահմանահատում կատարել առաջիկա ամիսներին։ Մասնավորապես, կարևոր է ուշադրություն դարձնել փաստաթղթի վավերականության ժամկետին, էջերի նշումներին, որպեսզի ազատ էջեր լինեն սահմանապահի կնիքի համար, համոզվել, որ փաստաթուղթը մաշվածություն չունի, վնասված չէ։ […] ...