Տղամարդը մետրոյում այրել է քնած անծանոթին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 12 2024
  • $
    395.58
  • RUBLE
    3.93
  • 411.09
WEATHER
+3.09 oC

Տղամարդը մետրոյում այրել է քնած անծանոթին

10:46 23.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նյու Յորքում տղամարդը այրել է մետրոյի վագոնում քնած կնոջը, հայտնում է The Guardian-ը։

Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 22-ի առավոտյան Բրուքլինի մետրոյի Coney Island-Stillwell Avenue կայարանում: Կասկածյալն ու տուժողը եղել են գնացքի նույն վագոնում։ Հարձակվողը մոտեցել է տուժածին և կրակայրիչով այրել նրա հագուստը։ Հետո նա լքել է վագոնը, սակայն որոշ ժամանակ մնացել է մոտակայքում և հետևել, թե ինչ է կատարվում։ Ականատեսը տեսագրել է, թե ինչպես է հրկիզողը կրակից մի քանի մետր հեռավորության վրա նստած նստարանին։

Դեպքի վայր ժամանած փրկարարները տեսել են գնացքի վագոնում կանգնած կնոջ՝ ամբողջությամբ կրակի մեջ։ Հրդեհը մարելու պահին նա կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներ էր ստացել, իսկ հրկիզողն արդեն դեպքի վայրից փախել էր։ Ավագ դպրոցի երեք աշակերտներ նրան նկատել են մեկ այլ գնացքում և զանգահարել 911: Տղամարդուն ձերբակալել են դեպքից մի քանի ժամ անց:

Հանցագործի դրդապատճառները մնում են անհայտ, քանի որ նշվում է, որ նա և տուժողը միմյանց չեն ճանաչել։ Ըստ CBS News-ի ՝ կասկածյալը ծնվել է Գվատեմալայում և ԱՄՆ է եկել 2018 թվականին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեղի է ունեցել «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի խորհրդի նիստը

18:45 23.12.2024

Տեղի է ունեցել «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի խորհրդի նիստը

Տեղի է ունեցել «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի խորհրդի նիստը: Խորհրդի նիստին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին (Ծրագրի խորհրդի համանախագահ) և շահագրգիռ գերատեսչություններից խորհրդի կազմի անդամները։ Նախքան նիստի մեկնարկը հաստատվել է Ծրագրի խորհրդի փոփոխված կազմը և օրակարգը։ Նիստի ընթացքում քննարկվել են հոկտեմբերից […] ...

Ուսիկը պատմել է հետագա ծրագրերի մասին

18:35 23.12.2024

Ուսիկը պատմել է հետագա ծրագրերի մասին

Գերծանր քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոն Ալեքսանդր Ուսիկը Թայսոն Ֆյուրիին հաղթելուց հետո խոսել է հետագա ծրագրերի մասին։ «Այժմ ցանկանում եմ հանգստանալ։ Փոքր աղջիկս ընդամենը 10 ամսական է։ Ես նրա հետ առավելագույնը երկու ամիս եմ անցկացրել։ Այժմ ցանկանում եմ վերադառնալ տուն, անջատել հեռախոսս, հանգստանալ և չմտածել բռնցքամարտի մասին»,- ուկրաինացի բռնցքամարտիկի խոսքերը մեջբերում է ESPN-ը։ Հիշեցնենք, որ […] ...

Գողացել էին «Շեվրոլե Վոլտ» մակնիշի մեքենայի թափարգելը

18:20 23.12.2024

Գողացել էին «Շեվրոլե Վոլտ» մակնիշի մեքենայի թափարգելը

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն դեկտեմբերի 8-ի առավոտյան զանգած քաղաքացին հայտնել էր, որ գողացել են իր «Շեվրոլե Վոլտ» մակնիշի մեքենայի թափարգելը։ Հաղորդումն անմիջապես փոխանցվել է Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Իրավապահները ձեռնարկել են անհրաժեշտ և անհետաձգելի միջոցառումներ հանցագործությունը տաք հետքերով բացահայտելու ուղղությամբ։ Պարզվել է, որ գողությունը կատարել է մայրաքաղաքի Մոլդովական փողոցի 33-ամյա բնակիչը։ Բացատրական աշխատանիք […] ...

«Ռեալը» շրջանցեց «Բարսելոնային»

18:12 23.12.2024

«Ռեալը» շրջանցեց «Բարսելոնային»

Իսպանիայի Լա լիգայի 18-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տնային խաղում 4-1 հաշվով առավելության է հասել «Սևիլիայի» նկատմամբ։ «Ռեալից» մեկական գոլ են խփել ֆրանսիացի Կիլիան Մբապեն, ուրուգվայցի Ֆեդերիկո Վալվերդեն, բրազիլացի Ռոդրիգոն ու մարոկկացի Բրահիմ Դիասը։ Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը միավորների քանակը հասցրեց 40-ի և բարձրացավ երկրորդ տեղ։ Մադրիդյան ակումբը շրջանցեց 38 միավոր ունեցող «Բարսելոնային»։ Մրցաշարային աղյուսակի առաջատարը […] ...

Պուտինը Իրանի նախագահին 2025թ. առաջին օրերին հրավիրել է Ռուսաստան

18:06 23.12.2024

Պուտինը Իրանի նախագահին 2025թ. առաջին օրերին հրավիրել է Ռուսաստան

ՌԴ փոխվարչապետ Վիտալի Սավելևն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ «2025 թվականի առաջին օրերին» Ռուսաստանի Դաշնություն այցելելու հրավերը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Իրանի նախագահը ՌԴ էր այցելել նոյեմբերին՝ մասնակցելով ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին: Կողմերը պայմանավորվել էին, որ Փեզեշքիանի՝ ՌԴ առանձին այցի շրջանակում կստորագրվի Մոսկվայի և Թեհրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը: ...

SHANTNEWS

18:00 23.12.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP