Հրդեհ Վանաձոր քաղաքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 12 2024
  • $
    395.58
  • RUBLE
    3.93
  • 411.09
WEATHER
+5.09 oC

Հրդեհ Վանաձոր քաղաքում

08:00 23.12.2024

Դեկտեմբերի 22-ին, ժամը 23։00-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գործարանային փողոցում գտնվող երկհարկանի քարե շինության (մոտ 100 քմ) երկրորդ հարկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։40-ին, մարվել՝ դեկտեմբերի 23-ին, ժամը 01։02-ին։ Այրվել են շինության տանիքը և երկրորդ հարկը՝ գույքով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՊՆ հայտարարությունը՝ ԶՈՒ պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին

16:56 23.12.2024

ՊՆ հայտարարությունը՝ ԶՈՒ պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է 2024 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին ԶՈՒ պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին։ Զորակոչիկների ընտրությունն անցկացվելու է N զորամասում հետևյալ ժամանակացույցով. ա) 2025 թվականի հունվարի 14-ին՝ ժամը 10։00-ին` ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Երևանի զինվորական կոմիսարիատների զորակոչիկներից, բ) 2025 […] ...

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

16:48 23.12.2024

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

Դեկտեմբերի 16-23-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4495 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 332 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 162, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 290 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 26, չամրակապված վարելու՝ 1068, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 273, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 274, […] ...

ՄԻՊ-ի արտահերթ զեկույցը՝ «ՔԿՀ-ներում և ՆԳՆ ոստիկանության ձերբակալվածներին պահելու վայրերում ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրման հիմնախնդիրները» թեմայով

16:40 23.12.2024

ՄԻՊ-ի արտահերթ զեկույցը՝ «ՔԿՀ-ներում և ՆԳՆ ոստիկանության ձերբակալվածներին պահելու վայրերում ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրման հիմնախնդիրները» թեմայով

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց՝ «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և ՆԳՆ ոստիկանության ձերբակալվածներին պահելու վայրերում ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրման հիմնախնդիրները» թեմայով։ Պաշտպանն ընդգծում է, որ ոլորտում առկա են բազմաթիվ խնդիրներ: Մասնավորապես, առկա է ոլորտը կարգավորող իրավական ակտերի կատարելագործման և միջազգային չափանիշներին համապատասխանեցման, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայի բարելավման անհրաժեշտություն։ Խոշտանգումների և […] ...

Ինչպե՞ս խուսափել սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից

16:30 23.12.2024

Ինչպե՞ս խուսափել սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից

Ամանորի տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ այդ օրերին ավելի հաճախ են մարդկանց կողմից օգտագործվում երկար, ոչ պատշաճ պայմաններում պահված, բազմակի անգամ տաքացրած կերակրատեսակներ: Բացի այդ օգտագործվում են միմյանց հետ ոչ համատեղելի մթերքներ, որոնք իրենց հերթին պատճառ են դառնում մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումների. խորհուրդներ […] ...

Ուղևորի գրպանից բջջային հեռախոսը գողացած տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին

16:23 23.12.2024

Ուղևորի գրպանից բջջային հեռախոսը գողացած տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին

Դեկտեմբերի 19-ին ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած 47-ամյա կինը հայտնել էր, որ հասարակական տրանսպորտում գողացել են իր 19-ամյա աղջկա «Այֆոն» տեսակի հեռախոսը: Նույն օրը Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում տված 19-ամյա աղջիկը հայտնել է, որ Երևան-Էջմիածին հասարակական տրանսպորտով Էջմիածին վերադառնալիս նկատել է, որ գրպանից գողացել են «Այֆոն 16 պրո մաքս» տեսակի բջջային […] ...

ՔՏՀԱ տեսչական մարմնի կազմը Արմավիրի մարզում հետևել է պետական և սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող շինաշխատանքներին

16:14 23.12.2024

ՔՏՀԱ տեսչական մարմնի կազմը Արմավիրի մարզում հետևել է պետական և սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող շինաշխատանքներին

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար կազմը շարունակում է տարեվերջյան աշխատանքային այցելությունները ՀՀ տարբեր մարզեր՝ վերահսկելու պետական և սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքները։ 2024 թ․ դեկտեմբերի 19-ին Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Սուրեն Մինասյանը, Արազ Պապիկյանը, ՏՄ իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչության պետ Վարազդատ Պոկացյանը հերթական աշխատանքային այցով ՀՀ Արմավիրի մարզում էին։ […] ...

BACK_TO_TOP