ԱՄՆ-ը հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարվել Իրանի և Չինաստանի հետ դիվանագիտությունից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 12 2024
  • $
    395.05
  • RUBLE
    3.85
  • 410.46
WEATHER
--3.91 oC

ԱՄՆ-ը հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարվել Իրանի և Չինաստանի հետ դիվանագիտությունից

23:40 22.12.2024

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր չէ հրաժարվել դիվանագիտությունից՝ Թեհրանի և Պեկինի հետ հարաբերություններում։

«Իրանի և Չինաստանի առումով, կարծում եմ, կան հնարավորություններ ոչ միայն զսպման և հակազդեցության, այլ նաև դիվանագիտության առումով: Չինաստանի դեպքում դիվանագիտությունը անհրաժեշտ է մրցակցությունն արդյունավետ կառավարելու և ավելի լավ հասկանալու համար, թե ինչնպես
երկու մեծ տերությունները կարող են գոյակցել»,- ասել է նա CNN International-ի եթերում:

Միևնույն ժամանակ, Սալիվանն ասել է, որ թերահավատորեն է վերաբերվում ԱՄՆ-ի և Չինաստանի միջև ինչ-որ «մեծ գործարքի» կնքման հնարավորությանը։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի խոսքով՝ Պեկինի հետ հարաբերություններում «մրցակցային ասպեկտի» պատճառով Վաշինգտոնը պետք է «ուժեղացնի իր մրցունակությունը, այլ ոչ թե Չինաստանին վաճառի առաջադեմ տեխնոլոգիաներ», որոնք կարող են օգտագործվել Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների դեմ։

«Բայց ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգների նախագահի և Չինաստանի ղեկավարի միջև դիվանագիտական ​​հարաբերությունները կարող են ավելի մեծ կայունություն բերել և հնարավորություններ ստեղծել մեր համագործակցության համար այն ոլորտներում, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում մեզ համար»,-եզրափակել է նա։

Սալիվանը հավելել է, որ «Իրանի դեպքում» տեսնում է նոր միջուկային համաձայնագրի շուրջ համաձայնության գալու «իրական հնարավորություն»։

«Դա հետաքրքիր կլիներ, քանի որ Թրամփն էր, որ դուրս եկավ միջուկային վերջին համաձայնագրից, բայց միգուցե այս անգամ նա կարողանա դա կազմակերպել՝ հաշվի առնելով այն իրավիճակը, որում գտնվում է Իրանը», ասել է ամերիկացի առաջնորդի խորհրդականը։

Նա պնդել է, որ այսօր «Իրանը թուլացել է», և դա կարող է ստիպել Թեհրանին միջուկային ռումբ ստեղծել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը հայտարարել է, որ Մասկը չի կարողանա փոխարինել իրեն պետության ղեկավարի պաշտոնում

09:50 23.12.2024

Թրամփը հայտարարել է, որ Մասկը չի կարողանա փոխարինել իրեն պետության ղեկավարի պաշտոնում

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը չի վախենում, որ իր փոխարեն պետության ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի գործարար Իլոն Մասկը։ «Կա նոր կեղծ պատմություն այն մասին, որ Թրամփը զիջել է նախագահության ղեկը Իլոն Մասկին, ոչ, դա տեղի չի ունենա․ գիտե՞ք՝ ինչու, որովհետև նա չի կարող լինել ԱՄՆ-ի նախագահ»,-ասել է Թրամփը Ֆենիքսում (Արիզոնա) կայացած AmericaFest համաժողովում: Ավելի վաղ The […] ...

24 ժամում 50 պաղեստինցի է զոհվել Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով

09:40 23.12.2024

24 ժամում 50 պաղեստինցի է զոհվել Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով

Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով առնվազն 50 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը։ Իսրայելական բանակը հրթիռակոծել է վրանային ճամբարը, որտեղ տեղահանված մարդիկ են եղել Ալ-Մավասի շրջանում՝ Խան Յունիսից արևմուտք: Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Քամալ Ադվան հիվանդանոցը ինտենսիվ հրետակոծության է ենթարկվում, նշում է հեռուստաալիքը։ Ըստ անկլավի առողջապահության […] ...

Բուրկինա Ֆասոն, Մալին և Նիգերը իրենց բանակները բերում են առավելագույն մարտական ​​պատրաստվածության

09:29 23.12.2024

Բուրկինա Ֆասոն, Մալին և Նիգերը իրենց բանակները բերում են առավելագույն մարտական ​​պատրաստվածության

Բուրկինա Ֆասոյի, Մալիի և Նիգերի առաջնորդները, որոնք հանդիսանում են Սահելի նահանգների դաշինք (ASS) համադաշնության անդամներ, որոշել են իրենց պաշտպանական և անվտանգության ուժերը մտցնել առավելագույն պատրաստվածության։ Այս մասին ասվում է AGS-ում ընդգրկված երեք երկրների ղեկավարների հռչակագրում, որը ստորագրել է Մալիի Անցումային շրջանի նախագահ, AGS Համադաշնության նախագահ Ասիմի Գոյտան։ «Պետությունների ղեկավարների քոլեջը մեծ ուշադրությամբ հետևում է ֆրանսիական […] ...

Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20 մետր

09:25 23.12.2024

Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20 մետր

Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 09.00-ի դրությամբ, Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: ...

Շվեյցարիան չի նախատեսում Ուկրաինայի հարցով երկրորդ համաժողով անցկացնել

09:20 23.12.2024

Շվեյցարիան չի նախատեսում Ուկրաինայի հարցով երկրորդ համաժողով անցկացնել

Շվեյցարիան դեռ չի նախատեսում Ուկրաինայի հարցով երկրորդ համաժողով անցկացնել, սակայն պատրաստվում է հրադադարի բանակցությունների։ Այս մասին «Իզվեստիային» հայտնել են Շվեյցարիայի ԱԳՆ-ից։ «Շվեյցարիան շարունակում է կապեր պահպանել բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Ներկայումս Շվեյցարիան չի ծրագրում անցկացնել երկրորդ խաղաղության կոնֆերանսը: Այժմ, հիմնական շեշտը դրված է հրադադարի շուրջ բանակցությունների նախապատրաստման վրա, որի հիմնական գործոնն են ընտրությունները»,-նշել է դիվանագիտական […] ...

Թայվանը հայտնաբերել է երկու չինական ինքնաթիռներ, որոնք մոտենում են կղզուն

09:10 23.12.2024

Թայվանը հայտնաբերել է երկու չինական ինքնաթիռներ, որոնք մոտենում են կղզուն

Թայվանի զինված ուժերը գրանցել են երկու չինական ինքնաթիռ և յոթ չինական նավեր, որոնք մոտենում են կղզուն։ Այս մասին հայտնել է Թայվանի ռազմական գերատեսչությունը X-ում։ «Այսօր ժամը 06:00-ից առաջ հայտնաբերվել են երկու PLA ինքնաթիռ և յոթ PLA նավատորմի նավեր, որոնք գործում էին Թայվանի շրջակայքում»,-հայտնել է գործակալությունը: Թայվանի զինված ուժերը «վերահսկում են իրավիճակը և համապատասխան արձագանքում», ասվում […] ...

BACK_TO_TOP