Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 12 2024
  • $
    395.05
  • RUBLE
    3.85
  • 410.46
WEATHER
0.09 oC

Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքը

12:00 22.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Դոնալդ Թրամփը սպառնացել է վերադարձնել Պանամայի ջրանցքը ԱՄՆ-ին, եթե Պանամայի իշխանությունները չկարգավորեն դրա «ծիծաղելի» բարձր մաքսատուրքերը, այս մասին ԱՄՆ նորընտիր նախագահը գրել է իր Truth Social սոցիալական ցանցում։

«Եթե նվիրատվության այս առատաձեռն ժեստի սկզբունքները, բարոյական և իրավական սկզբունքները չհարգվեն, ապա մենք կպահանջենք, որ Պանամայի ջրանցքը մեզ վերադարձվի ամբողջությամբ և առանց հարցերի։ Մեր երկրի այս ամբողջական քերթումը պետք է անհապաղ դադարեցվի»,- գրել է նա։

Թրամփն ասել է, որ Պանամայի ջրանցքը «կենսական նշանակություն ունի» Միացյալ Նահանգների համար, քանի որ այն կարևոր դեր է խաղում երկրի տնտեսության և ազգային անվտանգության համար:

Նա նաև դժգոհություն է հայտնել, որ Չինաստանը նույնպես օգտվում է Պանամայի ջրանցքից, չնայած այն բանին, որ, նրա կարծիքով, դա հակասում է ջրանցքի տեղափոխման գործարքի պայմաններին։

«Երբ նախագահ Ջիմի Քարթերը հիմարաբար տվեց այն մեկ դոլարի դիմաց իր նախագահության ժամանակ, այն կարող էր վերահսկել միայն Պանաման, ոչ Չինաստանը կամ որևէ այլ մեկը», – ավելացրել է նորընտիր նախագահը:

20-րդ դարի սկզբին ամերիկացիների կողմից կառուցված Պանամայի ջրանցքը չեզոք դարձավ 1977 թվականին՝ ԱՄՆ նախագահ Ջիմի Քարթերի և երկրի այն ժամանակվա դե ֆակտո առաջնորդ Օմար Տորիխոսի միջև պայմանագրերի ստորագրումից հետո, որոնց համաձայն Պանաման վերահսկողություն ձեռք բերեց այս անդրօվկիանոսային ճանապարհի վրա։ Այն երաշխավորում է բոլոր ազգերի նավերի անվտանգ և բաց տարանցումը ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական պայմաններում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սիրիայում հայտարարել են, որ երկրում տեղի ունեցող իրադարձությունները կանխել են պատերազմը տարածաշրջանում

22:00 22.12.2024

Սիրիայում հայտարարել են, որ երկրում տեղի ունեցող իրադարձությունները կանխել են պատերազմը տարածաշրջանում

Սիրիայում վերջին իրադարձությունները կանխեցին տարածաշրջանային և, հնարավոր է, գլոբալ պատերազմը, քանի որ երկիրն այլևս չի լինի անկայունության օջախ, ինչպիսին էր Բաշար ալ-Ասադի օրոք: Այսպիսի հայտարարություն է արել Սիրիայի նոր իշխանությունների առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան Դամասկոսում Լիբանանի Առաջադիմական սոցիալիստական ​​կուսակցության առաջնորդ Վալիդ Ջումբլատի հետ հանդիպմանը։ «Մեր հաջող առճակատումը փրկեց տարածաշրջանը մեծ հակամարտությունից և, հնարավոր է, նոր համաշխարհային […] ...

Երևանյան ինքնատիպ ճարտարապետությունը պահպանելու նպատակով մի շարք աշխատանքներ են իրականացվել

21:40 22.12.2024

Երևանյան ինքնատիպ ճարտարապետությունը պահպանելու նպատակով մի շարք աշխատանքներ են իրականացվել

Երևանյան ինքնատիպ ճարտարապետությունը պահպանելու նպատակով 2024թ. ընթացքում ապամոնտաժվել է ավելի քան 550 մեծ տեղեկատու դաշտով վահանակ ու ինքնակամ տեղադրված շուրջ 15000 արտաքին գովազդ, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ այս տարի տեղադրվել և թարմացվել են նաև փողոցների անունների և շենքերի հասցեների մասին հուշող ուղեցույց – ցուցանակները: 2024թ. մայրաքաղաքում տեղադրվել է նմանատիպ շուրջ 300 ցուցանակ: […] ...

ՃՏՊ Ֆուչիկի փողոցում

21:30 22.12.2024

ՃՏՊ Ֆուչիկի փողոցում

Դեկտեմբերի 22-ին, ժամը 17։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆուչիկի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KIA» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Մ․) գլխիվայր շրջվել է․ տուժածներ չկան: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի […] ...

Բրազիլիայում մասնավոր ինքնաթիռ է կործանվել

21:20 22.12.2024

Բրազիլիայում մասնավոր ինքնաթիռ է կործանվել

Բրազիլիայի հարավում գտնվող Ռիո Գրանդե դու Սուլ նահանգի Կանելա օդանավակայանից թռիչքից րոպեներ անց վթարի է ենթարկվել ոչ մեծ մասնավոր ինքնաթիռ։ Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռում կարող էր լինել 10 ուղևոր, ոչ ոք ողջ չի մնացել, ասել է նահանգի նահանգապետ Էդուարդո Լեյտին։ «Ես արդեն այստեղ եմ՝ վթարի վայրում, մենք հետևում ենք փրկարարական գործողությունների զարգացմանը, ըստ երևույթին, ողջ մնացածներ […] ...

Պուտինը և Ֆիցոն Կրեմլում բանակցում են

21:00 22.12.2024

Պուտինը և Ֆիցոն Կրեմլում բանակցում են

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է VGTRK-ի լրագրող Պավել Զարուբինը։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ավելի վաղ հայտարարել էր, որ Ֆիցոն մտադիր է բանակցություններ վարել Պուտինի հետ՝ Վլադիմիր Զելենսկու կողմից Ուկրաինայի տարածքով գազի տարանցումը երկարացնելուց հրաժարվելու ֆոնին։ Սա Պուտինի և Ֆիկոյի առաջին անձնական […] ...

Չինաստանը պատժամիջոցներ է կիրառել կանադական երկու ընկերությունների և նրանց աշխատակիցների նկատմամբ

20:40 22.12.2024

Չինաստանը պատժամիջոցներ է կիրառել կանադական երկու ընկերությունների և նրանց աշխատակիցների նկատմամբ

Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել Սինցզյանում և Տիբեթում մարդու իրավունքների հարցերով զբաղվող երկու կանադական ընկերությունների, ինչպես նաև նրանց 20 աշխատակիցների նկատմամբ, ասվում է Չինաստանի ԱԳՆ կայքում։ Մասնավորապես, պատժամիջոցների են ենթարկվել Uyghur Rights Advocacy Project և Canada-Tibet Committee ընկերությունները, ինչպես նաև այդ ընկերությունների աշխատակիցները։ Պատժամիջոցները ներառում են Չինաստանում շարժական, անշարժ և այլ տեսակի գույքի սառեցում, ինչպես նաև […] ...

BACK_TO_TOP