22:46 21.12.2024
2025 թվականին ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվեն «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերը՝ դպրոցականների շրջանում բասկետբոլի մասսայականացման, առողջ ապրելակերպի քարոզման և տաղանդավոր ու հեռանկարային մարզիկների հայտնաբերման նպատակով:
Լիգայի նախապատրաստական աշխատանքների շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հետ համատեղ դեկտեմբերի 21-ին Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում մեկնարկել է վերապատրաստման երկօրյա սեմինար-խորհրդակցություն՝ մարզպետարանների պատասխանատուների, Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների շուրջ 70 ներկայացուցիչների համար, որոնք իրենց բնակավայրերում իրականացնելու են մրցաշարի համայնքային և մարզային փուլերի կազմակերպչական աշխատանքները:
Վերապատրաստումն իրականացնում են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փորձառու մրցավարները և մասնագետները՝ ներկայացնելով մրցաշարի անցկացման կարգը, դպրոցական բասկետբոլի կանոնները և մրցավարական նրբությունները:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է ԵՕՀՊՄ քոլեջ, ողջունել վերապատրաստման մասնակիցներին և հետևել գործընթացին: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է լիգայի նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքների պատշաճ իրականացման կարևորությունը:
«Խաղային մարզաձևերը, վստահ ենք, երեխաների շրջանում զարգացնում են շատ տարբեր հմտություններ, թիմային աշխատանքի ունակություն, ինչպես նաև խթանում են առողջ ապրելակերպն ու ֆիզիկական ակտիվությունը: Խաղային մարզաձևերի զարգացման նպատակով նմանօրինակ մրցաշարերի անցկացումը մեր քաղաքականության կարևոր մասն է: Ցանկանում ենք իսկապես շատ բարձր որակի մրցաշար անցկացնել, որտեղ ամեն ինչ տեղի կունենա արդարության և ազնիվ խաղի տրամաբանությամբ»,- ասել է ԿԳՄՍ նախարարը՝ ներկաներին հորդորելով մեծ ուշադրություն դարձնել մրցաշարի կազմակերպման որակին:
Ժաննա Անդրեասյանը շեշտել է նաև դպրոցների պատշաճ մասնակցության, այդ թվում՝ դպրոցներում թիմերի ձևավորման արդար պայմանների ու երեխաների ընտրության թափանցիկ գործընթացի կարևորությունը. «Բացառապես բոլոր երեխաները պետք է տեղեկացված լինեն մասսայական մրցաշարերի անցկացման մասին, հնարավորություն ունենան փորձելու իրենց ուժերն ու մասնակցելու, իսկ թե վերջնարդյունքում ովքեր կընդգրկվեն դպրոցական թիմերում, կորոշվի մասնագիտական ընտրությամբ։ Նույնը վերաբերում է այլ մարզաձևերից անցկացվող մասսայական միջոցառումներին, «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական մրցաշարերին: Պետք է բացառել այնպիսի իրավիճակները, երբ որևէ երեխա ի սկզբանե դուրս մնա գործընթացից, կամ միայն կոնկրետ մարդիկ իրազեկված լինեն ու կարողանան մասնակցել: Խնդրում եմ նմանօրինակ հարցերին մեծ ուշադրություն դարձնել»:
Նշենք՝ մինչև 50 աշակերտ ունեցող դպրոցներին հնարավորություն կընձեռվի երեք դպրոցով մեկ միասնական թիմ ձևավորել: Սա, նախարարի խոսքով, արվել է բոլոր դպրոցներին մասնակցության հնարավորություն ընձեռելու նպատակով:
«Ցանկանում ենք, որ երեխաները սպորտը դիտարկեն որպես իրենց կյանքի և գործունեության կարևոր բաղադրիչներից մեկը: Տեսնում ենք, թե ֆիզիկական ոչ բավարար ակտիվությունն ինչպես է ազդում դպրոցահասակ երեխաների առողջության վրա: Ձեզ հետ միասին ունենք հանձնառություն՝ խրախուսելու և զարգացնելու մեր երեխաների ֆիզիկական ակտիվությունը»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:
«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերը կանցկացվեն 2 տարիքային խմբով՝ 10-12 տարեկան (5-րդ-6-րդ դասարաններ) և 13-15 տարեկան (7-րդ-9-րդ դասարաններ) դպրոցականնների թիմերի միջև 4 փուլով՝ համայնքային, մարզային, միջմարզային և եզրափակիչ: Վերջին՝ եզրափակիչ փուլին, 30 թիմ կմասնակցի: Մրցումների փուլերի անցկացման ժամանակացույցը, ինչպես նաև մասնակիցների հայտերը ԿԳՄՍ նախարարություն պետք է ներկայացվեն մինչև 2025 թվականի հունվարի 20-ը:
Մրցաշարի համայնքային փուլը կմեկնարկի 2025 թ. փետրվար-մարտ ամիսներին:
ԵՕՀՊՄ այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը քոլեջի տնօրեն Վաղինակ Գալուստյանի ուղեկցությամբ ծանոթացել է ծանրամարտի նոր վերակառուցված մարզադահլիճում իրականացված աշխատանքներին, քոլեջի ենթակառուցվածքային պայմաններին:
09:50 22.12.2024
Մեր «Բոլերոն»․ Փաշինյանի գրառումը15:20 22.12.2024
Կատարը սպառնացել է դադարեցնել գազի մատակարարումը ԵՄ՝ բնապահպանական օրենսդրությամբ նախատեսված տուգանքների դեպքումԴոհան կարող է դադարեցնել գազի մատակարարումը ԵՄ, եթե ԵՄ երկրները հետևեն նոր օրենքին, որը տուգանքներ է սահմանում ընկերություններին ջերմոցային գազերի արտանետումների, աշխատանքի և մարդու իրավունքների պահանջները չկատարելու համար։ Այս մասին Financial Times-ին ասել է Կատարի էներգետիկայի նախարար Սաադ ալ-Քաաբին: FT-ն նշում է, որ օրենքի համաձայն, որը պետք է ուժի մեջ մտնի 2027 թվականին, երկրները կարող […] ...
14:40 22.12.2024
Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 22-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 393 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 398 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 411 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 416 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․8 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․88 դրամ: ...
14:20 22.12.2024
Դեսպան Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայում «Լորդ Բայրոն» դասարանի երդման հանդիսավոր արարողությանը2024 թվականի դեկտեմբերի 20-ին, ուրբաթ օրը, Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Ատտիկայի Վարի շրջանում գտնվող Հունաստանի ռազմական ակադեմիայում (Στρατιωτική Σχολή Ευελπίδων, ՍΣΕ) տեղի ունեցած 2028 թվականի առաջին կուրսեցիների՝ «Լորդ Բայրոն» դասարանի երդման հանդիսավոր արարողությանը: Արարողությանը ներկա են եղել Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ գեներալ Դիմիտրիոս Խուփիսը, Հունաստանի […] ...
14:00 22.12.2024
Pink Floyd-ի հիմնադիրը ԱՄՆ-ին և Իսրայելին մեղադրել է Պաղեստինի ժողովրդի ցեղասպանության մեջPink Floyd-ի հիմնադիր Ռոջեր Ուոթերսը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում մեղադրել է ԱՄՆ-ին և Իսրայելին Պաղեստինի ժողովրդի ցեղասպանության մեջ և կոչ է արել դադարեցնել դրանք։ «Ամբողջ աշխարհում սիրտ և ուղեղ ունեցող յուրաքանչյուր մարդ գիտի, որ Իսրայելի և Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Պաղեստինի ժողովրդի ցեղասպանությունը սխալ է։ Դուք չեք կարող ոչնչացնել ժողովրդին»,- ասել է Ուոթերսը։ 2023 թվականի […] ...
13:40 22.12.2024
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԵրևանում դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն։ Դեկտեմբերի 23-ին, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը, 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Դեկտեմբերի 23-ին, 24-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արևմտյան 3-6մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ...
13:30 22.12.2024
Էկոնոմիկայի նախարարը ընդունել է քաղաքացիների՝ ծանոթացել նրանց խնդիրներինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մոտ կիրակի օրը՝ դեկտեմբերի 22-ին, տեղի է ունեցել ընդունելություն, որին մասնակցել է 22 քաղաքացի։ Բարձրաձայնված հարցերը հիմնականում վերաբերել են նախարարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերին, ներդրումային նախագծերին և գաղափարներին, կարկուտից տուժած գյուղացիական տնտեսությունների խնդիրներին, ներմուծման և արտահանման գործընթացներին, սահմանամերձ բնակավայրերում հացի և հրուշակեղենի արտադրամասերի հիմնմանը, կաթի գնին, սպանդանոցներ հիմնելու ծրագրերին, գործարար […] ...