Սիրիայի նոր իշխանությունները ԱԳ նախարար են նշանակել Ասադ Հասան ալ-Շիբանիին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 12 2024
  • $
    395.05
  • RUBLE
    3.85
  • 410.46
WEATHER
+2.09 oC

Սիրիայի նոր իշխանությունները ԱԳ նախարար են նշանակել Ասադ Հասան ալ-Շիբանիին

20:30 21.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Սիրիայի նոր իշխանությունները ժամանակավոր կառավարությունում ԱԳ նախարար են նշանակել Ասադ Հասան ալ-Շիբանիին։ Այս մասին ասված է զինված ընդդիմության միացյալ ուժերի հրամանատարության հայտարարության մեջ, որը դեկտեմբերի սկզբին վերահսկողություն է հաստատել Սիրիայում։

Համաձայն հրամանատարության հեռագրային ալիքում հրապարակված ալ-Շիբանիի պաշտոնական կենսագրության՝ նա ծնվել է 1987 թվականին Սիրիայի Հասաքա նահանգում։ Նա մասնակցել է, այսպես կոչված, «Փրկության կառավարության» ստեղծմանը՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական ​​խմբավորման կողմից 2017 թվականի նոյեմբերին։

Մինչ արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելը, ալ-Շիբանին գլխավորում էր Փրկության կառավարությունում քաղաքական հարցերի բաժինը:

Դեկտեմբերի 10-ին Սիրիայի նոր իշխանությունները Մուհամմեդ ալ-Բաշիրին նշանակել են ժամանակավոր կառավարության ղեկավար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Բաց դաս» ծրագրի շրջանակում Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ

13:10 22.12.2024

«Բաց դաս» ծրագրի շրջանակում Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ

Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ՝ «Բաց դաս» ծրագրի շրջանակում։ Պատգամավոր Լիլիթ Մինասյանը հյուրընկալել է Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին: Երևանի Հակոբ Պարոնյանի անվան թիվ 59 հիմնական դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ հանդիպել է խորհրդարանական Հասմիկ Հակոբյանը: Պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն էլ զրուցել է Հայաստանի ազգային […] ...

Էրդողանը կարող է ԱԳ նախարարից հետո այցելել Սիրիա

13:00 22.12.2024

Էրդողանը կարող է ԱԳ նախարարից հետո այցելել Սիրիա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱԳ նախարար Հաքան Ֆիդանից հետո կարող է այցելել Սիրիա։ Այս մասին հայտարարել է Դամասկոսում Թուրքիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Բուրհան Քյորօղլուն։ «Արտաքին գործերի նախարարից հետո մեր նախագահը նույնպես մտածում է Դամասկոս այցելելու մասին»,- ասել է դիվանագետը TVNET-ի եթերում։ Նա հույս է հայտնել, որ Թուրքիայի և Սիրիայի հարաբերությունները նոր ժամանակաշրջանում նման կլինեն […] ...

Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում

12:40 22.12.2024

Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում

Դեկտեմբերի 20-ին և 21-ին Եվրոպայի խորհրդի Համագործակցության ծրագրերի բաժնի կողմից «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչների վերապատրաստում` տեղահանված անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ։ Աշխատաժողովին ներկա էր ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։ ՆԳ նախարարի տեղակալն արձանագրել է, որ ռազմավարական նպատակի առումով ՆԳՆ միգրացիայի […] ...

Հենց դուք եք ապահովում մեր երկրի էներգետիկ անվտանգության հիմքերը՝ աշխատելով մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ․ նախարար

12:20 22.12.2024

Հենց դուք եք ապահովում մեր երկրի էներգետիկ անվտանգության հիմքերը՝ աշխատելով մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ․ նախարար

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեսբուքի իր էջում շնորհավորել է էներգետիկներին՝ Էներգետիկի օրվա կապակցությամբ․ «Հարգելի՛ էներգետիկներ, Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Էներգետիկի օրվա կապակցությամբ: Հենց դուք եք ապահովում մեր երկրի էներգետիկ անվտանգության հիմքերը՝ աշխատելով մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ: Այսօրվա արագ զարգացող աշխարհում էներգետիկայի դերը կարևորագույն նշանակություն ունի և մեր համատեղ աշխատանքի արդյունքում […] ...

TRT Haber. Թուրքիայում բժշկական ուղղաթիռը բախվել է հիվանդանոցի շենքին

12:15 22.12.2024

TRT Haber. Թուրքիայում բժշկական ուղղաթիռը բախվել է հիվանդանոցի շենքին

Թուրքիայի առողջապահության նախարարության ուղղաթիռը երկրի հարավում գտնվող Մուղլա նահանգում մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ։ Այս մասին հայտնում է TRT Haber հեռուստաալիքը։ Ըստ հեռուստաալիքի՝ ուղղաթիռը բախվել է շենքի վերջին հարկին, ապա ընկել հիվանդանոցի բակ։ Գետնին հարվածից այն մասերի է բաժանվել։ IHA գործակալության տվյալներով՝ աղետի հետևանքով չորս մարդ է զոհվել՝ օդաչուն և երեք բուժաշխատող։ Այս տեղեկությունը պաշտոնապես […] ...

Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքը

12:00 22.12.2024

Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքը

Դոնալդ Թրամփը սպառնացել է վերադարձնել Պանամայի ջրանցքը ԱՄՆ-ին, եթե Պանամայի իշխանությունները չկարգավորեն դրա «ծիծաղելի» բարձր մաքսատուրքերը, այս մասին ԱՄՆ նորընտիր նախագահը գրել է իր Truth Social սոցիալական ցանցում։ «Եթե նվիրատվության այս առատաձեռն ժեստի սկզբունքները, բարոյական և իրավական սկզբունքները չհարգվեն, ապա մենք կպահանջենք, որ Պանամայի ջրանցքը մեզ վերադարձվի ամբողջությամբ և առանց հարցերի։ Մեր երկրի այս ամբողջական […] ...

BACK_TO_TOP