15:50 21.12.2024
Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 11:45-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նոր Երզնկա գյուղի կամարների մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ գյուղի սկզբնամասում բախվել են «Lada» (վարորդ՝ Վ․ Մ․, ծնված 1969 թ․) և «Jeep» (վարորդ` Գ. Գ., ծնված 1995 թ․) մակնիշների ավտոմեքենաները և դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Jeep» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա․ Ս․-ն (ծնված 1996 թ․) տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները «Lada» մակնիշի ավտոմեքենայի վարորդին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս և ուղևոր Ս․ Մ․-ն (ծնված 1970 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։
00:00 22.12.2024
ԱՄՆ կառավարությունը միլիոնավոր դոլարներ է ծախսել շների համար նախատեսված կոկաինի վրաԿառավարության արդյունավետության վարչությունը (DOGE), որը Դոնալդ Թրամփը խոստացել էր ստեղծել իր երդմնակալությունից հետո, արդեն սկսել է իր աշխատանքը X սոցիալական ցանցում։ Դեկտեմբերի 20-ի գրառման մեջ DOGE-ն հայտնել է, որ ԱՄՆ կառավարությունն ավելի քան 10 միլիոն դոլար է ծախսել կասկածելի հետազոտությունների վրա: Մասնավորապես, ամերիկյան իշխանությունները 2,3 միլիոն դոլարի դրամաշնորհ են տրամադրել Առողջապահության ազգային ինստիտուտին՝ շներին կոկաինի […] ...
23:50 21.12.2024
Ուսանողն այնքան ուժեղ է ծիծաղել կատակի վրա, որ թոքի պատռվածք է ստացելՉինաստանի Հունան նահանգի Չինաստան երիտասարդ բնակիչը երեկոյան զրուցելիս է էր իր ուսանող ընկերների հետ, երիտասարդները քննարկել են կրթական խնդիրներ, բայց ոչ միայն։ Նրանք կատակել են միմյանց հետ ու խոսակցությունն այնքան զվարճալի է եղել, որ արդյունքում երիտասարդը հայտնվել է հիվանդանոցում, հայտնում է noodou.com-ը։ Այսպես, կատակներից մեկն այնքան է ծիծաղեցրել երիտասարդին, որ նա սկսել է քրքջալ, իսկ […] ...
23:40 21.12.2024
Զանգվածային ցույց Թել Ավիվում` ընդդեմ դատաիրավական բարեփոխումների և զորակոչի մասին օրենքիԴեկտեմբերի 21-ի երեկոյան Թել Ավիվի Ժողովրդավարության հրապարակում սկսվել է զանգվածային ցույց՝ ընդդեմ դատաիրավական բարեփոխումների վերսկսման և «ծառայությունից խուսափելու մասին օրենքի» ընդունման։ Բողոքի ակցիայի մասնակիցներն այժմ շարժվում են դեպի Բեգին խաչմերուկ՝ աջակցություն ցույց տալու պատանդների ընտանիքներին և կոչ անելով անհապաղ առաջընթաց ապահովել նրանց վերադարձի գործարքում: «Քանի որ վարչապետն իր երկրորդ շաբաթն է անցկացնում դատարանում՝ լինելով քրեական […] ...
23:30 21.12.2024
Լիբանանյան բանակը գրավել է պաղեստինյան ահաբեկիչների երեք հենակետԼիբանանի բանակը դեկտեմբերի 21-ին հայտարարել է, որ վերահսկողության տակ է վերցրել արևելյան Լիբանանում գտնվող երեք ռազմավարական բազաներ, որոնք վերահսկվել են նախկին սիրիական ռեժիմի հետ սերտ կապեր ունեցող զինված պաղեստինյան խմբավորումների կողմից: Հայտարարության մեջ լիբանանյան բանակը նշել է, որ իր ուժերը գրավել են «Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատ – Գլխավոր հրամանատարության» (PFLP-GC) հենակետերը Բեքաա նահանգի Սուլթան Յակուբ […] ...
23:20 21.12.2024
SpaceX-ը կորցրել էր տիեզերական զբոսաշրջիկներով նավի կառավարումըReuters-ի լրագրողները, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել են, որ 2024 թվականի սեպտեմբերին SpaceX-ի Կալիֆորնիայի օբյեկտում էլեկտրաէներգիայի անջատումը առնվազն մեկ ժամով հանգեցրել է Dragon տիեզերանավի հետ ցամաքային վերահսկողության կորստի: Միջադեպը տեղի է ունեցել Polaris Dawn առաքելության ժամանակ, որը ներառում էր առաջին կոմերցիոն տիեզերական զբոսանքը: Էլեկտրաէներգիայի բացակայության պատճառով SpaceX Mission Control-ը ժամանակավորապես չի կարողացել կառավարել տիեզերական զբոսաշրջիկներ […] ...
23:12 21.12.2024
Անցումային կառավարությունում Սիրիայի պաշտպանության նախարարության ղեկավար է դարձել Մուրհաֆ Աբու ԿասրանԱնցումային կառավարությունում Սիրիայի պաշտպանության նախարարության ղեկավար է նշանակվել Մուրհաֆ Աբու Կասրան։ Պաշտպանության գերատեսչության նոր ղեկավարը հայտնի է նաև Աբու ալ Հասան ալ Համավի մականունով, հայտնում է «Սուրիա» հեռուստաալիքը։ Ըստ սիրիական Al Watan հրատարակության՝ Աբու Կասրան ծառայել է որպես «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման ռազմական թևի հրամանատար։ Այդ խմբավորումը ամսվա սկզբին վերահսկողության տակ վերցրեց երկրի խոշորագույն քաղաքները, […] ...