12:40 21.12.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության «Չինարեն լեզվի ուսուցման և դասավանդման» յոթերորդ պարգևատրման արարողությանը:
Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը:
Միջոցառումը դեսպանատունը կազմակերպում է յուրաքանչյուր տարվա վերջին՝ Հայաստանում չինարեն դասավանդող և ուսումնասիրող ուսուցիչների ու ուսանողների համար: Պարգևատրման նպատակն է խրախուսել Հայաստանում չինարեն դասավանդողներին ու լեզուն ուսումնասիրողներին։ 2018 թվականից ի վեր պարգևատրվել է ավելի քան 200 ուսուցիչ և ուսանող:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ողջունելով ներկաներին, ասել է.
«Օտար լեզուների դասավանդման բարելավումը հանրակրթության բարեփոխումների ամենակարևոր ուղղություններից է: Ուրախ եմ, որ մեր ՀՀ 17 դպրոցներում սովորողները, ոչ միայն Երևանում, այլև մարզերում, հնարավորություն ունեն սովորելու չինարեն։ Դա հնարավորություն է նաև ուսումնասիրելու և ծանոթանալու Չինաստանի պատմությանն ու մշակույթին: Այս համատեքստում հատկապես կարևորում եմ Հայ-չինական բարեկամության դպրոցի գործունեությունը՝ խորացված ուսուցում իրականացնելու տեսանկյունից»:
Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել դեսպանատանը` տրամադրած աջակցության և հաջող համագործակցության համար: Նա չինարենի ուսուցումը կարևորել է նաև սովորողների՝ հետագա կրթական գործընթացի շարունակականության՝ Չինաստանի բուհերում սովորելու առումով, ինչն իրականացվում է միջկառավարական համաձայնագրի շրջանակում:
Ներկաներին ողջունել է նաև Չինաստանի դեսպանատան ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը:
«Վերջին տարիներին Չինաստանի և Հայաստանի միջև հումանիտար շփումները խորանում են, իսկ կրթության ոլորտում համագործակցությունն ավելի է սերտանում: Լեզուն կարևոր դեր է խաղում մեր երկրների միջև բարեկամության զարգացման և փոխըմբռնման ամրապնդման գործում: Այն դառնում է բարեկամության կամուրջ, որը կապում է Չինաստանի և Հայաստանի ժողովուրդներին, նպաստում փոխըմբռնմանը, գիտելիքների և փորձի փոխանակմանը: Չինարենի ուսուցումն աստիճանաբար ընդլայնվում է Երևանից դեպի մարզեր, իսկ գրանցված ուսանողների ընդհանուր թիվն արդեն գերազանցել է 5000-ը: Չինարենի դասագրքերի տեղայնացման գործընթացը Հայաստանում հաջողությամբ առաջ է գնում: «Ուրախ չինարեն» դասագրքի երրորդ հատորն արդեն լույս է տեսել հայերենով, ինչը հայ ուսանողներին ավելի մեծ հարմարավետություն է հաղորդում չինարենի ուսումնառության համար»,- նշել է նա:
Չեն Մինը խոսքը եզրափակել է շնորհավորելով բոլոր մրցանակակիրներին, շնորհակալություն հայտնելով բոլոր ուսուցիչներին և ուսանողներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր աջակցում են Հայաստանում չինարենի ուսուցման զարգացմանը:
21:20 21.12.2024
Վարչապետը ցավակցություն է հայտնել Մագդեբուրգում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Մագդեբուրգում սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։ Վարչապետը X-ում գրել է․ «Ցնցված եմ և տխուր Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունից։ Մեր մտքերն ու ցավակցությունները զոհերի, նրանց ընտանիքների և բոլոր նրանց հետ են, ովքեր տուժել են այդ հոգեցունց արարքից»: ...
21:10 21.12.2024
2024-ը՝ Արաբկիրում․ քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել2024 թվականին Արաբկիր վարչական շրջանում ավարտին է հասցվել Մերգելյանի անվան այգու շինարարական աշխատանքները, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Հիմնանորոգվել է 9 բակային տարածք, կառուցվել է ռետինե հատակով ֆուտբոլի 2 դաշտ, ստեղծվել շների համար առանձնացված 1 զբոսայգի, տեղադրվել է 11 մանկական խաղասարք, 100 նստարան: Ընթացիկ տարում ասֆալտապատվել է 34500 քմ մակերեսով բակային տարածք: 4300 քմ թեք տանիքներ […] ...
21:00 21.12.2024
Ժաննա Անդրեասյանն այցելել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ ԱմիրխանյանինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելով մեծանուն կոմպոզիտորին 85-ամյակի և վերջինիս նվիրված հոբելյանական համերգի կայացման առթիվ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Ժաննա Անդրեասյանին ուղեկցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել մաեստրոյին եռանդի և նվիրումի […] ...
20:50 21.12.2024
Բայդենը ստորագրել է ԱՄՆ-ի ժամանակավոր բյուջեի օրինագիծըԱՄՆ գործող նախագահ Բայդենը ստորագրել է ժամանակավոր բյուջեի մասին օրինագիծը՝ դրանով իսկ վերջ դնելով ԱՄՆ կառավարության պաշտոնական փակմանը, շաբաթ օրը հայտնել է Սպիտակ տունը։ «Շաբաթ օրը՝ դեկտեմբերի 21-ին, Բայդենը ստորագրեց օրենսդրություն, որը ֆինանսավորում է դաշնային գործակալություններին մինչև մարտի 14-ը»,-ասվում է հայտարարության մեջ: Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատը ուշացումով պաշտպանել էր դաշնային կառավարության ֆինանսավորումը ժամանակավորապես […] ...
20:42 21.12.2024
Վատիկանը հայտնել է, որ Հռոմի պապն իրեն լավ չի զգումՀռոմի Ֆրանցիսկոս պապը հավատացյալներին ուղղված իր ավանդական կիրակնօրյա քարոզի ժամանակ չի հայտնվի Սուրբ Պետրոսի հրապարակ նայող Առաքելական պալատի պատուհանին։ Ինչպես հայտնում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը, «ցուրտ եղանակի պատճառով կիրակի օրը՝ դեկտեմբերի 22-ին, Ֆրանցիսկոս պապը Սուրբ Մարթայի տան մատուռից կկատարի կիրակնօրյա աղոթք և օրհնություն «երկնային հրեշտակին»։ Ինչպես պարզաբանվել է, այս նախազգուշական միջոցը ձեռնարկվում է «հաշվի […] ...
20:30 21.12.2024
Սիրիայի նոր իշխանությունները ԱԳ նախարար են նշանակել Ասադ Հասան ալ-ՇիբանիինՍիրիայի նոր իշխանությունները ժամանակավոր կառավարությունում ԱԳ նախարար են նշանակել Ասադ Հասան ալ-Շիբանիին։ Այս մասին ասված է զինված ընդդիմության միացյալ ուժերի հրամանատարության հայտարարության մեջ, որը դեկտեմբերի սկզբին վերահսկողություն է հաստատել Սիրիայում։ Համաձայն հրամանատարության հեռագրային ալիքում հրապարակված ալ-Շիբանիի պաշտոնական կենսագրության՝ նա ծնվել է 1987 թվականին Սիրիայի Հասաքա նահանգում։ Նա մասնակցել է, այսպես կոչված, «Փրկության կառավարության» ստեղծմանը՝ «Հայաթ […] ...