Անահիտ Մանասյանn ընդունել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 12 2024
  • $
    395.05
  • RUBLE
    3.85
  • 410.46
WEATHER
+3.09 oC

Անահիտ Մանասյանn ընդունել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանին

12:30 21.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 20-ին ընդունել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանին:

Զրուցակիցները քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությանը վերաբերելի հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են նաև հակակոռուպցիոն կենտրոնի կրթական և ընտրական ծրագրերի տնօրեն Մարիամ Հովեյանը, հանրային կառավարման գծով խորհրդատու Արմեն Խուդավերդյանը, ինչպես նաև Պաշտպանի ներկայացուցիչները:

Անահիտ Մանասյանը նշել է քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունը, քանի որ դրա արդյունքում վեր են հանվում հրատապ լուծում պահանջող խնդիրներ և համատեղ մշակվում լուծման ուղիներ։

Հյուրերն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և կարևորել Պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության առաքելության իրականացման գործում

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանի նախագահը խորհրդարանին է ներկայացրել արժութային բարեփոխումների մասին օրենքի նախագիծը

18:21 21.12.2024

Իրանի նախագահը խորհրդարանին է ներկայացրել արժութային բարեփոխումների մասին օրենքի նախագիծը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը խորհրդարանին (մեջլիս) է ներկայացրել նոր ազգային արժույթի անցնելու մասին օրենքի նախագիծը, որը կփոխարինի արագորեն արժեզրկվող իրանական ռիալին։ Դրամավարկային բարեփոխումների անբաժանելի մասը պետք է լինի ազգային արժույթի անվանական արժեքը 10000:1 հարաբերակցությամբ։ Օրենքի նախագիծը, որն այսօր ներկայացվել է պատգամավորների քննարկմանը, կառավարության կողմից հավանության է արժանացել դեռևս 2019 թվականի հուլիսին, երբ երկրի նախագահը Հասան […] ...

Նիդեռլանդները կոչ է արել դադարեցնել սահմանների բացումը Գերմանիայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո

18:10 21.12.2024

Նիդեռլանդները կոչ է արել դադարեցնել սահմանների բացումը Գերմանիայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո

Նիդեռլանդների ծայրահեղ աջ «Ազատություն» կուսակցության առաջնորդ Գերտ Վիլդերսը կոչ է արել դադարեցնել «բաց սահմանները» Եվրոպայում այն ​​բանից հետո, երբ մեքենան հարվածել է Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառի այցելուներին: «Եվս մեկ բարբարոսական հարձակում Եվրոպայում՝ այս անգամ դարձյալ Սաուդյան Արաբիայի կողմից, անհավատալի թվով անմեղ զոհեր և վիրավորներ: Ես կրկնում եմ ավելի քան 20 տարի. ժամանակն է վերջ տալ […] ...

SHANTNEWS

18:00 21.12.2024

SHANTNEWS

Մագդեբուրգում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Բրատիսլավայում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները

17:52 21.12.2024

Մագդեբուրգում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Բրատիսլավայում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները

Մագդեբուրգ քաղաքում ուրբաթ օրը տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Բրատիսլավայում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները։ Այս մասին Սլովակիայի մայրաքաղաքի քաղաքապետարանին հղումով հայտնում է Սլովակիայի ռադիոն։ Անվտանգության միջոցառումների ուժեղացումը առաջին հերթին վերաբերում է Սուրբ Ծննդյան շուկաներին և հարակից տարածքներին: Այնտեղ գործում են ոստիկանական պարեկային խմբեր, և մշտական ​​մոնիթորինգ է իրականացվում փողոցի տեսախցիկների միջոցով։ Շաբաթ օրը բետոնե արգելապատնեշներ են […] ...

Պուտինը Սիրիայում ստեղծված իրավիճակում լավ ստրատեգի պես էր գործում. Ֆիդան

17:45 21.12.2024

Պուտինը Սիրիայում ստեղծված իրավիճակում լավ ստրատեգի պես էր գործում. Ֆիդան

Թուրքիան Սիրիայի հարցով այլ երկրների հետ որևէ գործարքի մեջ չի մտել, և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել որպես լավ ռազմավար, երբ շփվել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում տիրող իրավիճակի հետ, ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ «Ես դա «գործարք» չէի անվանի»,-պատասխանել է Ֆիդանը ֆրանսիական հեռուստատեսության այն հարցին, թե արագ իրադարձությունները և սիրիական բանակի նահանջը […] ...

Գերմանիայի կառավարությունը հերքել է Շոլցի՝ Ռուսաստան այցի մասին լուրերը

17:35 21.12.2024

Գերմանիայի կառավարությունը հերքել է Շոլցի՝ Ռուսաստան այցի մասին լուրերը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի՝ Մոսկվա մոտալուտ այցի մասին մամուլում հայտնված լուրերը հորինված են, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Գերմանիայի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունից։ «Ռուսաստան մեկնելու կանցլերի ենթադրյալ ծրագրերի մասին տեղեկությունները հորինված են», «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայության ներկայացուցիչը: Ուրբաթ օրը Spiegel-ը հայտնել է, որ ընդդիմադիր Քրիստոնեա-դեմոկրատական ​​միությունում (ՔԴՄ) լուրեր են պտտվում, որ Շոլցը […] ...

BACK_TO_TOP