12:07 21.12.2024
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ՝ քննարկելու Կիևին ԱՄՆ ռազմական օգնությունը, ասվում է ԱՄՆ ռազմական գերատեսչության հայտարարության մեջ։
«Լոյդ Օսթինն այսօր զրուցել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ՝ քննարկելու ռազմական գործողությունների դինամիկան և ԱՄՆ-ի՝ անվտանգության ապահովմանն ուղղված աջակցությունը Ուկրաինային»,-նշված է հայտարարության մեջ։
19:49 21.12.2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 21-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ ...
19:37 21.12.2024
Բրազիլիան ներկայացրել է BRICS-ի իր նախագահության լոգոնԲրազիլիան ներկայացրել է լոգոտիպը, որը կօգտագործվի որպես երկրի BRICS նախագահության մաս: Այն հրապարակված է Բրազիլիայի կառավարության կայքում։ Դա կլինի սումաումա բամբակի ծառը, որն աճում է Ամազոնի անձրևային անտառներում: Լոգոտիպը բազմագույն ծառ է՝ կապույտ ֆոնի վրա։ Ծառի գունային սխեման, որը հիմնված է Բրազիլիայի դրոշի գույների վրա, ներառում է կարմիր, կանաչ, կապույտ, դեղին և նարնջագույն: Հայտարարության մեջ […] ...
19:27 21.12.2024
Բրազիլիայում ավտոբուսի վթարի հետևանքով 22 մարդ է զոհվելԲրազիլիայի հարավ-արևելքում ավտոբուսը բախվել է մեքենային և բեռնատարին, ինչի հետևանքով 22 մարդ է զոհվել, հայտնում է CNN Brasil-ը՝ հղում անելով տեղի հրշեջ ծառայությանը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ողբերգությունը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան Մինաս Ժերայս նահանգում։ Սան Պաուլոյից ընթացող ավտոբուսը բախվել է մեքենային և բեռնատարին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ավտոբուսում 45 ուղեւոր է եղել։ […] ...
19:14 21.12.2024
Պահպանական պարտավորագրի կնքումը նպատակ ունի սեփականատերերին ծանոթացնել իրենց պարտականություններին․ ԿԳՄՍՆՀՀ ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է տարածել պահպանական պարտավորագրի կնքման վերաբերյալ, որում, մասնավորապես, ասվում է․ «Հաշվի առնելով որոշ ԶԼՄ-ներում շրջանառվող ոչ ստուգ տեղեկությունները` հայտնում ենք. Պատմամշակութային հուշարձանների պահպանության ոլորտը կարգավորվում է մի շարք իրավական ակտերով, այդ թվում՝ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքով: Այդ օրենքի 36-րդ հոդվածը սահմանում է […] ...
19:06 21.12.2024
Դոդոն. Մոլդովայի իշխանությունները կոռուպցիայի դեմ պայքարի քողի տակ ոչնչացրեցին տնտեսությունըՄոլդովայի նախագահ Մայա Սանդուն և նրա իշխող «Գործողության և համերաշխության կուսակցությունը», կոռուպցիայի և փողերի լվացման դեմ պայքարի քողի տակ, այնքան շատ սահմանափակումներ մտցրեցին, որ գրեթե ամբողջությամբ կործանեցին տնտեսությունը: Այս մասին հայտարարել է նախկին նախագահ, ընդդիմադիր Սոցիալիստների կուսակցության առաջնորդ Իգոր Դոդոնը։ «Հունվարի 1-ից ուժի մեջ կմտնեն կանխիկ վճարումների սահմանափակումները։ Այս ամենն արվում է, որովհետև այս իշխանությունը […] ...
18:54 21.12.2024
Նիգերիայի ԱԳՆ-ը հերքել է Նիգերում իրավիճակն ապակայունացնելու փորձերըՆիգերիայի արտաքին գործերի նախարարությունը հերքել է այն մեղադրանքները, թե հարեւան Նիգերը ձգտում է ապակայունացնել իրավիճակը։ Ուրբաթ օրը Նիգերում Նիգերիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է երկրի արտաքին գործերի նախարարություն՝ կապված այդ մեղադրանքների հետ։ Նիգերիայի կառավարությունը պատասխանել է՝ ասելով, որ երկրի հյուսիսում ֆրանսիական ռազմական ուժեր չկան, որոնք պատրաստվում են ապակայունացնել Նիգերի կառավարությունը։ «Այս մեղադրանքներն անհիմն են և […] ...