18:21 20.12.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ծրագրի շրջանակում արդեն իսկ իրականացված աշխատանքները՝ մշակվել է «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծի հայեցակարգը, իրականացվել են տեղանքի ընդհանուր հետազոտության, անհրաժեշտ երկրաբանական և երկրատեխնիկական հետազոտությունները և այլն:
Ընդգծվել է, որ միջազգային գործընկերների հետ կնքված պայմանագրերի շրջանակում նախատեսվում են «Ակադեմիական քաղաք»-ի կառավարման մոդելի մշակման, քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակի մշակման, ընդհանուր տրանսպորտի և շարժունակության շրջանակի գնահատման իրականացում: Մասնավորապես՝ «Ակադեմիական քաղաք»-ի կառավարման մոդելի մշակման շրջանակում իրականացվելու է ղեկավար կազմի վերապատրաստում, տեխնոլոգիական կլաստերի կառավարման մոդելի մշակում, բուհերի միավորման ճանապարհային քարտեզի, գիտահետազոտական ինստիտուտների միավորման ճանապարհային քարտեզի մշակում, նորարարությունների խթանման ուղղությամբ աջակցություն: Քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակի մշակման շրջանակում իրականացվելու են ռազմավարական հաղորդակցության ուղղությամբ աշխատանքներ, սոցիալական ենթակառուցվածքների հետազոտություններ, տնտեսական միտումների վերլուծություններ և այլն:
Շարունակվելու են աշխատանքներն «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծի վերջնականացման և արդեն իսկ շենքերի նախագծման ուղղությամբ: Վերոնշյալ աշխատանքի այն ծավալը, որը վերաբերում է մեր երկրի օրենսդրության շրջանակում անհրաժեշտ փաստաթղթերի մշակմանը, կիրականացվի տեղական գործընկերների կողմից: Անդրադարձ է կատարվել նաև տարածքի ակտիվացման փուլերին, որոնք ներառում են տարածքի նախապատրաստման, համապատասխան ճանապարհների կառուցման, կանաչապատման աշխատանքները, որոշակի հատվածների՝ երկաթգծի կայարանի, կացարանային հատվածի, մարզադաշտի և մշակույթի կենտրոնի կառուցմանը և այլն:
Նշվել է, որ աշխատանքներ են տարվում 2025 թվականի մայիս-հունիս ամիսներին «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում միջազգային կոնֆերանսի անցկացման շուրջ:
Հաջորդիվ ծավալվել է քննարկում ներկայացված ռազմավարության շուրջ: Քննարկվող հարցերի շրջանակը ներառել են տեղական գործընկերոջ ընտրությունը, որը GMP ընկերության հետ համագործակցությամբ կիրականացնի «Ակադեմիական քաղաք»-ի քաղաքային ծրագրի գլխավոր հատակագծի և գոտևորման նախագծի մշակումը, ճանապարհային ցանցի և տրանսպորտի, ինժեներական ենթակառուցվածքների և կոմունալ ենթակառուցվածքի, լանդշաֆտային կազմակերպման ուրվագծումը և այլն: Քննարկվել են նաև երկաթգծի աշխատանքների հետ կապված անելիքները, ներդրումային ծրագրի ձևաչափի հետ կապված հարցեր: Նշվել է, որ «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը թարմացնելու անհրաժեշտություն կա, որի համատեքստում ընդգծվել է Տաղանդների զարգացման ծրագրի ինտեգրման կարևորությունը:
Քննարկված հարցերի շրջանակում վարչապետը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին:
17:46 05.01.2025
Հութիները հայտարարել են Իսրայելում էլեկտրակայանի վրա հրթիռային հարձակման մասինԵմենի հյուսիսում իշխող շիա ռազմաքաղաքական շարժումը՝ «Անսար Ալլահ»-ը, կիրակի օրը հայտարարել է Իսրայելի հյուսիսում գտնվող Հայֆայի էլեկտրակայանի վրա հրթիռային հարձակման մասին։ Ավելի վաղ հութիները փորձել են հրթիռակոծել Թել Ավիվի և Երուսաղեմի մոտ գտնվող էլեկտրակայաններն այն բանից հետո, երբ Իսրայելը ռմբակոծել է Եմենի մայրաքաղաք Սանայի և արևմտյան Հոդեյդա քաղաքի էլեկտրակայանները: Դեկտեմբերին «Անսար Ալլահ»-ի առաջնորդը հայտարարել էր, […] ...
17:19 05.01.2025
Կոտայքի մարզում բախվել են «Ford»-ն ու «Nissan»-ըԱյսօր` հունվարի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14:20-ի սահմաններում Արգել գյուղի 1-ին փողոցի 4-րդ նրբանցքի մոտ բախվել են Երևանի բնակիչ 31-ամյա Գևորգ Հ.-ի վարած «Ford» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Գարիկ Գ.-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի […] ...
16:50 05.01.2025
Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մեկուսացվել է. Փրկարար ծառայության տեսանյութըՀունվարի 5-ին՝ ժամը 08։00-ի սահմաններում, ՆԳՆ Փրկարար ծառայությունում տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում հրդեհ է բռնկվել։ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի և Տավուշի մարզերում հայտարարվել է անձնակազմի հավաք։ Ժամը 14:55-ի դրությամբ հրդեհի հավանական դեպքի վայր մեկնած արձագանքման ուժերում ներգրավված է 137 հրշեջ-փրկարար։ Տրանսպորտային միջոցների մոտեցման ուղիները բացակայում են․ […] ...
16:30 05.01.2025
Դոնեցկում զոհվել է «Известия»-ի անկախ թղթակից Ալեքսանդր Մարտեմյանովը«Известия»-ի անկախ թղթակից Ալեքսանդր Մարտեմյանովը զոհվել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) Դոնեցկ-Գորլովկա մայրուղու վրա՝ Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնում է հրատարակությունը։ ««Известия»-ի անկախ թղթակից Ալեքսանդր Մարտեմյանովը զոհվել է Դոնեցկ-Գորլովկա մայրուղու վրա մեքենայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով»,- ասվում է հաղորդագրությունում: ...
16:07 05.01.2025
Աղավնավանքի և Ձորավանքի մոտակա սարերում բռնկված հրդեհի շիջման աշխատանքներին ներգրավվել է նաև ՊՆ ուղղաթիռՏավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհի շիջման աշխատանքներին ներգրավվել է նաև ՊՆ ուղղաթիռ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:32-ին: Հիշեցնենք՝ հունվարի 5-ին՝ ժամը 08։00-ի սահմաններում, ՆԳՆ Փրկարար ծառայությունում տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում հրդեհ է բռնկվել։ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի և Տավուշի […] ...
15:55 05.01.2025
Հունվարի 7-ից Դամասկոսի օդանավակայանը կվերսկսի միջազգային չվերթներըՀունվարի 7-ից Դամասկոսի օդանավակայանը կվերսկսի միջազգային չվերթները: Այս մասին հայտնել է Սիրիայի քաղաքացիական ավիացիայի վարչության ղեկավարը: Սիրիայում անցած տարվա դեկտեմբերի 8-ին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ժամանակավորապես փակվել էին օդանավակայանները։ Դեկտեմբերի 13-ին Դամասկոսում և Հալեպում արտասահմանյան ինքնաթիռների թռիչքները իրականացվում էին միայն հատուկ թույլտվությամբ: ...