17:30 20.12.2024
«Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան «Բաչկա Տոպոլայից» կրած պարտությունից հետո մեկնաբանել է ԿԼ-ում վերջին խաղը:
«Առաջին հերթին շնորհավորում եմ «Բաչկա Տոպոլային» փլեյ–օֆֆ դուրս գալու կապակցությամբ։ Մենք շատ լավ սկսեցինք, շատ–շատ լավ։ Շատ ուժեղ պահեր ստեղծեցինք։ Մենք խփեցինք շատ գոլեր, բայց կարող էինք խփել ավելի շատ։ Եթե մենք հաղթեինք 4-1 հաշվով առաջին խաղակեսում, դա ավելի արդար կլիներ։ Այնուհետև, երկրորդ խաղակեսում նույնպես մենք շատ ուժեղ սկսեցինք։ Մենք դարձրինք հաշիվը 3-1, հետո հնարավորություն ուներ Չինարին դարձնելու 4-1: Մենք չխփեցինք այդ գոլը ու եղավ 11 մետրանոց, որից հետո մեր թիմը, կարծում եմ՝ կոտրվեց, և «Բաչկա Տոպոլան» օգտագործեց իր հնարավորությունները»,– ասել է պորտուգալացին:
«Նոան», հիշեցնենք 3:4 հաշվով պարտություն է կրել սերբական թիմի դեմ խաղում՝ զրկվելով հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունից:
00:00 21.12.2024
Շվեյցարիան կպահպանի անարգել մուտքը ԵՄ միասնական շուկա00:00 21.12.2024
Շվեյցարիան կպահպանի անարգել մուտքը ԵՄ միասնական շուկաՇվեյցարիայի և Եվրամիության իշխանությունները տասնամյա բանակցություններից հետո պատմական համաձայնության են հասել տնտեսական և քաղաքական կապերը պահպանելու գործում, Շվեյցարիայի նախագահ Վիոլա Ամերդի հետ մամուլի ասուլիսում այս մասին ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Համաձայնագրի պայմանների համաձայն՝ Շվեյցարիան կպահպանի անարգել մուտքը ԵՄ միասնական շուկա, գրում է Financial Times-ը։ Ձեռք բերված պայմանավորվածությունները դեռ պետք է վավերացվեն […] ...
23:57 20.12.2024
Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել ձորիցԴեկտեմբերի 20-ին, ժամը 12:48-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ս․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի […] ...
23:54 20.12.2024
Աբխազիայի խորհրդարանում փոխհրաձգությունը չի կանխվել՝ պատգամավորներին խուզարկելու իրավունքի բացակայության պատճառովԱբխազիայի Պետական անվտանգության ծառայությունը չգիտի, թե ինչպես է ատրճանակը, որով պատգամավոր Ադգուր Խարազիան գնդակահարել է իր գործընկեր Վախթանգ Գոլանձիային և վիրավորել մեկ այլ պատգամավոր Կան Կվարչիային, հայտնվել խորհրդարանի նիստերի դահլիճում։ Ինչպես լրագրողներին ասել է Պետական անվտանգության ծառայության ղեկավար Դմիտրի Դբարը, պատգամավորները հատուկ սուբյեկտներ են, և «Պետական անվտանգության ծառայության աշխատակիցներն իրավունք չունեն ստուգել նրանց մոտ արգելված […] ...
23:49 20.12.2024
Ռոդրին The Guardian-ի վարկածով նույնպես աշխարհի լավագույն ֆուտբոլիստն էԱնգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» և Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին բրիտանական The Guardian-ի վարկածով ևս ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիստ: Երկրորդ տեղում «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորն է։ Լավագույն եռյակը եզրափակում է «Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը։ 2024 թվականի լավագույն 10 ֆուտբոլիստները` ըստ The Guardian-ի 1.Ռոդրի («Մանչեսթեր Սիթի») 2.Վինիսիուս […] ...
23:44 20.12.2024
Շվեդիան կդադարեցնի UNRWA-ի ֆինանսավորումըՇվեդիան հայտարարել է, որ դադարեցնում է Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության (UNRWA) ֆինանսավորումը Իսրայելում գործակալության արգելքի պատճառով, ուրբաթ հաղորդում են շվեդական լրատվամիջոցները: «Շվեդիան դադարեցնում է իր աջակցությունը UNRWA-ին», – մեջբերում են շվեդական լրատվամիջոցները Արտաքին առևտրի և միջազգային համագործակցության նախարար Բենյամին Դոուսի խոսքերը։ Սակայն նախարարը նշել է, որ Ստոկհոլմը մարդասիրական օգնություն կհասցնի Գազայի […] ...
23:40 20.12.2024
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ հոկտեմբերից ի վեր Գազայում սպանել է 60 իսրայելցի զինվորիՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ վերջին 2,5 ամսվա ընթացքում Գազայի հատվածի հյուսիսային շրջաններում շարժման կողմնակիցների գործողությունների արդյունքում 60 իսրայելցի զինվոր է զոհվել։ Նման տվյալներ է տրամադրված ՀԱՄԱՍ-ի Telegram ալիքում։ Արմատականները հրապարակել են տեղեկատվություն, ըստ որի՝ «վերջին 77 օրվա ընթացքում՝ այս տարվա հոկտեմբերի 4-ից դեկտեմբերի 20-ը, 60 իսրայելցի զինվորներ և սպա, այդ թվում՝ Իսրայելի բանակի […] ...