Ֆինանսական կրթության թեմաներն ընդգրկված են դպրոցական դասագրքերում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 12 2024
  • $
    395.05
  • RUBLE
    3.85
  • 410.46
WEATHER
--3.91 oC

Ֆինանսական կրթության թեմաներն ընդգրկված են դպրոցական դասագրքերում

13:52 20.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ֆինանսական կրթման ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 26-րդ տարեկան ամփոփիչ նիստում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է հանրակրթության բարեփոխումների համատեքստում ֆինանսական գրագիտության բարելավմանն ուղղված ծրագրերը։

«Հանրակրթության նոր չափորոշիչը ներդրվել է արդեն 7 դասարաններում, ըստ այդմ՝ թարմացվել են այդ դասարանների համար դասագրքերը։ Նախարարությունը կարևորում է բովանդակության արդիականությունն ու հարստությունը, բայց միաժամանակ մեծ է այն արդյունավետ դասավանդելու դերը։ Այդ նպատակով մենք բաց ենք համագործակցության համար՝ հարստացնելու վերապատրաստումների նյութերը նաև ֆինանսական կրթության թե՛ բովանդակային, թե՛ մեթոդական մասով»,- ասել է Արաքսիա Սվաջյանը։

Ֆինանսական կրթման ծրագիրն իրականացվում է ՀՀ կենտրոնական բանկի հետ համագործակցությամբ և նպատակ ունի բարելավել սովորողների ֆինանսական հմտությունները։

Ներկայացնելով հանրակրթական դասագրքերում ֆինանսական կրթության ներառման արդյունքները՝ շեշտվել է, որ ֆինանսական կրթությունը ընդգրկված է «Ես և շրջակա աշխարհը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» և «Հասարակագիտություն» առարկաների 2-11-րդ դասարանների ծրագրերում։ Արդեն իսկ ստեղծվել են ֆինանսական կրթությամբ հարուստ 23 դասագրքեր․ գալիք տարում նախատեսվում է շարքը համալրել ևս 12-ով։

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Հասմիկ Ղահրամանյանը նշել է, որ տարին ակտիվ է եղել տարբեր նախաձեռնություններով, և հաջորդ տարի կամփոփվի Ֆինանսական կրթման ծրագրի երկրորդ փուլը, որին կհաջորդեն երրորդ փուլի մեկնարկի աշխատանքները։

Ներկայացվել են տեղեկություններ իրականացված ծրագրերի ընթացքի և արդյունքների վերաբերյալ՝ նշելով, որ վերջին երկու տարիների ընթացքում կյանքի է կոչվել մասշտաբային նախագիծ ֆինանսական գրագիտության բարձրացման նպատակով: Նկարահանվել են ֆինանսական կրթման 140 մեկրոպեանոց ուսուցողական հոլովակներ, և նախագծի հաջորդ փուլում նախատեսվում է հոլովակների տարածում սոցիալական հարթակներում, դրանց հիման վրա առցանց դասընթացների մշակում, ինչպես նաև էլեկտրոնային ուսուցման հարթակի ստեղծում: Նախագծի հետագա զարգացման համար ակնկալվում է նաև գործընկեր կազմակերպությունների աջակցությունը:

Անդրադառնալով 2024 թ. երկրորդ կիսամյակում իրականացված ֆինանսական կրթման ծրագրերին՝ ընդգծվել է կազմակերպված «Հաշտ ճամբար» նախագիծը, որին մասնակցել են Երևանից և մարզերից անապահով ընտանիքների, զոհված և հաշմանդամ զինծառայողների 980 երեխաներ: Ծրագիրն իրականացվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի և ՀՀ կենտրոնական բանկի համագործակցությամբ: Բացի դրանից՝ օգոստոս-դեկտեմբեր ամիսների ընթացքում տեղի է ունեցել «Քաղաքացի» նախագիծը: Ուսումնական նախագծերի այս ծրագիրն իրականացվել է «Սիվիտաս» ՀԿ-ի հետ համատեղ: Այս տարի նախագիծն իրականացվել է ՀՀ Սյունիքի մարզի 3 տարածաշրջաններում՝ ներգրավելով 22 դպրոցներից 22 ուսուցիչների և 130 աշակերտների:

Հարկ է նշել նաև՝ երկրորդ կիսամյակի ընթացքում իրենց կամավորության հավաստագրերն են ստացել ԿԲ ֆինանսական կրթման թիմին միացած 30 կամավորներ, որոնք ակտիվ մասնակցություն են ունեցել ֆինանսական կրթման նախաձեռնություններում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շվեյցարիան կպահպանի անարգել մուտքը ԵՄ միասնական շուկա

00:00 21.12.2024

Շվեյցարիան կպահպանի անարգել մուտքը ԵՄ միասնական շուկա

Շվեյցարիայի և Եվրամիության իշխանությունները տասնամյա բանակցություններից հետո պատմական համաձայնության են հասել տնտեսական և քաղաքական կապերը պահպանելու գործում, Շվեյցարիայի նախագահ Վիոլա Ամերդի հետ մամուլի ասուլիսում այս մասին ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Համաձայնագրի պայմանների համաձայն՝ Շվեյցարիան կպահպանի անարգել մուտքը ԵՄ միասնական շուկա, գրում է Financial Times-ը։ Ձեռք բերված պայմանավորվածությունները դեռ պետք է վավերացվեն […] ...

Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել ձորից

23:57 20.12.2024

Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել ձորից

Դեկտեմբերի 20-ին, ժամը 12:48-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ս․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի […] ...

Աբխազիայի խորհրդարանում փոխհրաձգությունը չի կանխվել՝ պատգամավորներին խուզարկելու իրավունքի բացակայության պատճառով

23:54 20.12.2024

Աբխազիայի խորհրդարանում փոխհրաձգությունը չի կանխվել՝ պատգամավորներին խուզարկելու իրավունքի բացակայության պատճառով

Աբխազիայի Պետական անվտանգության ծառայությունը չգիտի, թե ինչպես է ատրճանակը, որով պատգամավոր Ադգուր Խարազիան գնդակահարել է իր գործընկեր Վախթանգ Գոլանձիային և վիրավորել մեկ այլ պատգամավոր Կան Կվարչիային, հայտնվել խորհրդարանի նիստերի դահլիճում։ Ինչպես լրագրողներին ասել է Պետական անվտանգության ծառայության ղեկավար Դմիտրի Դբարը, պատգամավորները հատուկ սուբյեկտներ են, և «Պետական անվտանգության ծառայության աշխատակիցներն իրավունք չունեն ստուգել նրանց մոտ արգելված […] ...

Ռոդրին The Guardian-ի վարկածով նույնպես աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է

23:49 20.12.2024

Ռոդրին The Guardian-ի վարկածով նույնպես աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» և Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին բրիտանական The Guardian-ի վարկածով ևս ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիստ: Երկրորդ տեղում «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորն է։ Լավագույն եռյակը եզրափակում է «Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը։ 2024 թվականի լավագույն 10 ֆուտբոլիստները` ըստ The Guardian-ի 1.Ռոդրի («Մանչեսթեր Սիթի») 2.Վինիսիուս […] ...

Շվեդիան կդադարեցնի UNRWA-ի ֆինանսավորումը

23:44 20.12.2024

Շվեդիան կդադարեցնի UNRWA-ի ֆինանսավորումը

Շվեդիան հայտարարել է, որ դադարեցնում է Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության (UNRWA) ֆինանսավորումը Իսրայելում գործակալության արգելքի պատճառով, ուրբաթ հաղորդում են շվեդական լրատվամիջոցները: «Շվեդիան դադարեցնում է իր աջակցությունը UNRWA-ին», – մեջբերում են շվեդական լրատվամիջոցները Արտաքին առևտրի և միջազգային համագործակցության նախարար Բենյամին Դոուսի խոսքերը։ Սակայն նախարարը նշել է, որ Ստոկհոլմը մարդասիրական օգնություն կհասցնի Գազայի […] ...

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ հոկտեմբերից ի վեր Գազայում սպանել է 60 իսրայելցի զինվորի

23:40 20.12.2024

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ հոկտեմբերից ի վեր Գազայում սպանել է 60 իսրայելցի զինվորի

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ վերջին 2,5 ամսվա ընթացքում Գազայի հատվածի հյուսիսային շրջաններում շարժման կողմնակիցների գործողությունների արդյունքում 60 իսրայելցի զինվոր է զոհվել։ Նման տվյալներ է տրամադրված ՀԱՄԱՍ-ի Telegram ալիքում։ Արմատականները հրապարակել են տեղեկատվություն, ըստ որի՝ «վերջին 77 օրվա ընթացքում՝ այս տարվա հոկտեմբերի 4-ից դեկտեմբերի 20-ը, 60 իսրայելցի զինվորներ և սպա, այդ թվում՝ Իսրայելի բանակի […] ...

BACK_TO_TOP