11:27 20.12.2024
Հայաստանի բնակչությանը կասկածելի արտադրության ալկոհոլային արտադրանքից զերծ պահելու, անհայտ ծագման ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջաառության դեպքերը բացահայտելու ու կանխելու, ինչպես նաև օրինական դաշտում գործող տնտեսվարողների շահերը պաշտպանելու նպատակով, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության աշխատակիցները առևտրի կետերում, ինչպես նաև List.am, Facebook, Tik-Tok և Telegram էլեկտրոնային հարթակներում 2024թ-ի ընթացքում ձեռնարկել են 48 օպերատիվ-հետախուզական միջոցառում: Հայտնաբերվել է ակցիզային դրոշմանիշերով չդրոշմավորված ավելի քան 8,5 հազար տուփ ծխախոտային արտադրանք։ Միջոցառումների արդյունքում, միաժամանակ, պարզվել է, որ ՀՀ տարածքում ապօրինի շրջանառվել է շուրջ 1400 շիշ ալկոհոլային խմիչք: Այդ արտադրանքի մի մասը դրոշմավորված է եղել կեղծ ակցիզային դրոշմանիշերով, իսկ մյուսը` վաճառվել է առանց ակցիզային դրոշմանիշերի։ Ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում Հարկային օրենսգրքի և Վարչական իրավախախատումների վերաբերյալ օրենսգրքի համապատասխան հոդվածների պահանջներով խախտումների վերաբերյալ կազմվել են արձանագրություններ, հարուցվել են վարչական վարույթներ: Արդյունքում, ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրանքների վաճառքով զբաղվող անձանց առաջադրվել են լրացուցիչ հարկային պարտավորություններ։
20 դեպքով հսկիչ գնմամբ ձեռքբերված ալկոհոլային խմիչքներն ուղարկվել են համապատասխան փորձաքննությունների: Դրանց եզրակացություններով հաստատվել է, որ ալկոհոլային խմիչքների մի մասը դրոշմավորված են եղել կեղծ ակցիզային դրոշմանիշերով։ Նկատի ունենալով, որ ալկոհոլային խմիչքներ վաճառող անձանց արարքը պարունակում է հանցագործության հատկանիշներ՝ ուստի հանցանքի մասին հաղորդումներ են ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե, որտեղ Քրեական օրենսգրքի 289-րդ և 409-րդ հոդվածներով նախաձեռնվել են քրեական վարույթներ։
Մեկ այլ դեպքով, օրերս ՊԵԿ ներքին անվտանգության վարչությունից հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ թույլատրելի չափաքանակների շրջանակում պարբերաբար կատարված սահմանահատումներով ՀՀ տարածք են ներկվում ալկոհոլային խմիչքներ, դրանք պահեստավորում են Նոյեմբերյանում գտնվող ավտոտնակներից մեկում և նախատեսվում են այդ խմիչքները վերավաճառել:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզել է ավտոտնակի հասցեն, որտեղից էլ հայտնաբերվել է 433 հատ մեկ լիտրանոց ապակյա շշերով «Նեմիրովսկայա» և «Ֆինլանդիա» ապրանքանիշերի օղիներ, որոնց վրա առկա չեն եղել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ակցիզային դրոշմանիշեր:
Պարզվել է, որ նշված օղիները պատկանում են ֆիզիկական անձ Հ․Ս-ին և ձեռք են բերվել Վրաստանում գործող անմաքս առևտրի կետերից` «Դյութի-ֆրի»-ից, և որ վերջինս արդեն մի քանի ամիս է զբաղվում է այդ եղանակով օղիների տեղափոխմամբ և դրանց իրացմամբ: Վերջինիս նկատմամբ կազմվել է ապօրինի գործունեություն իրականացնելու վերաբերյալ արձանագրություն, հարուցվել է վարչական վարույթ, իսկ օղիները վերցվել են՝ հետագա հետազոտումների նպատակով: Քաղաքացու արարքին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու համար տարվում են աշխատանքներ:
12:35 10.04.2025
Երևանի քրեական ոստիկանները 44-ամյա տղամարդու մոտ առանձնապես խոշոր չափերի մեթամֆետամին են հայտնաբերելՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, ապրիլի 8-ին Գյուլբենկյան-Հրաչյա Քոչարի փողոցների խաչմերուկում ձերբակալել են Երևանի բնակիչ 44-ամյա մի տղամարդու: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է 5,02 գրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող սպիտակ բյուրեղանման զանգվածով փաթեթ: Տղամարդու խոսքով՝ հայտնաբերվածը «Կրիստալ» տեսակի թմրամիջոց է։ 44-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել […] ...
12:29 10.04.2025
Չինաստանում հայտարարել են, որ չեն հանդուրժի ԱՄՆ-ի կողմից ավելորդ ճնշումըՊեկինը չի դիմանա Վաշինգտոնի տնտեսական ճնշմանը և կշարունակի պաշտպանել իր շահերը։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՉԺՀ-ի առևտրի նախարարության ներկայացուցիչ Հե Յոնցյանը՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք Չինաստանը կշարունակի բարձրացնել ԱՄՆ-ից ներմուծման մաքսատուրքերը։ «Ես չեմ մեկնաբանի հիպոթետիկ հարցերը, բայց ուզում եմ ընդգծել, որ առևտրային պատերազմում հաղթողներ չկան, իսկ պրոտեկցիոնիզմը ճանապարհ է դեպի ոչ մի […] ...
12:14 10.04.2025
Քննարկվել է սպորտի ոլորտի միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագծըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մարզական ֆեդերացիաների և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել սպորտի ոլորտի 2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագծի քննարկումը, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ներկայության համար և պատրաստակամություն հայտնել ներդնելու ջանքեր՝ համատեղ աշխատանքով նպաստելու ոլորտի զարգացմանը: […] ...
12:05 10.04.2025
Սալահը մոտ է «Լիվերպուլի» հետ նոր պայմանագիր կնքելուն«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը մոտ է ակումբի հետ նոր պայմանագիր կնքելուն, հայտնում է The Atheltic-ը։ Նրա հետ բանակցություններում ակումբի ղեկավարները առաջընթաց են գրանցել։ Նոր պայմանագիրը, ամենայն հավանականությամբ, կլինի 2 տարով։ Սալահի գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև այս տարվա հուլիսի 1-ը։ ...
11:53 10.04.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 9-10-ըԲացահայտվել է 113 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 37 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 6-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության և հոգեկան ներգործության, 4 դեպք՝ խուլիգանության, 3 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 2-ական դեպք՝ աշխատանքի պաշտպանության […] ...