Քաղաքացին զոհված զինծառայողների ծնողից հափշտակել է խոշոր չափերի գումար՝ շիրմաքարեր պատրաստելու պատրվակով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 12 2024
  • $
    395.05
  • RUBLE
    3.85
  • 410.46
WEATHER
--1.91 oC

Քաղաքացին զոհված զինծառայողների ծնողից հափշտակել է խոշոր չափերի գումար՝ շիրմաքարեր պատրաստելու պատրվակով

10:27 20.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2024 թվականի դեկտեմբերի 7-ին Քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ա.Ն.-ն զոհված զինծառայող եղբայրների գերեզմանների շիրմաքարերը պատրաստելու պատրվակով՝ խոշոր չափերի՝ շուրջ 4 մլն 807 հզր ՀՀ դրամ է հափշտակել վերջիններիս ծնողից, իսկ հետագայում տարբեր պատրվակներով հրաժարվել է վերադարձնել գումարը:

2024 թվականի դեկտեմբերի 9-ին հսկող դատախազը Ա.Ն.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խոշոր չափերով խարդախությունը):

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի հանգամանքներն ամբողջությամբ բացահայտելու, Ա.Ն.-ի կողմից այլ հանցավոր դրսևորումներ կատարված լինելու հնարավոր վարկածը ստուգելու ուղղությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

FT. Թրամփը ՆԱՏՕ-ի անդամներից կպահանջի պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 5%-ի

22:16 20.12.2024

FT. Թրամփը ՆԱՏՕ-ի անդամներից կպահանջի պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 5%-ի

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի երկրներից կպահանջի պաշտպանական ծախսերը հասցնել իրենց ՀՆԱ-ի 5%-ի։ Ինչպես գրում է Financial Times-ը, այս մասին նա իր ներկայացուցիչների միջոցով տեղեկացրել է որոշ եվրոպացի պաշտոնյաների։ Հրատարակության աղբյուրները նշել են, որ Թրամփը կարող է, ի վերջո, համաձայնել, որ այս ցուցանիշը ներկայիս 2%-ից հասցվի 3,5%-ի։ «Հասկանալի է, որ եկող հունիսին Հաագայում ՆԱՏՕ-ի […] ...

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում գործելու է հերթապահություն

22:08 20.12.2024

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում գործելու է հերթապահություն

Տոնական օրերին՝ դեկտեմբերի 31-ից հունվարի 6-ը ներառյալ, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում գործելու է հերթապահություն, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ- ժ.11:00-14:00 /թերապևտ և մանկաբույժ/: ...

SHANTNEWS

22:00 20.12.2024

SHANTNEWS

Նեյմարը նշել է ՊՍԺ-ից «Ալ-Հիլալ» տեղափոխվելու իրական պատճառը

21:54 20.12.2024

Նեյմարը նշել է ՊՍԺ-ից «Ալ-Հիլալ» տեղափոխվելու իրական պատճառը

«Ալ-Հիլալի» բրազիլացի հարձակվող Նեյմարը բացատրել է 2023 թվականի ամռանը ՊՍԺ-ից արաբական ակումբ տեղափոխվելու իրական պատճառը։ «Ես որոշեցի հեռանալ ՊՍԺ-ից, դրանից անմիջապես հետո առաջարկ ստացա «Ալ-Հիլալից»: Ես այլևս երջանիկ չէի Փարիզում: Ակումբն ու մարզիչն այլևս չէին ցանկանում, որ ես լինեի թիմում։ Նրանք արդեն խոսել էին ինձ հետ այդ մասին, և ես պետք է որոշում կայացնեի։ Ինձ […] ...

Էլեկտրոնային ստորագրության ծառայությունների հետ կապված խնդիրները կարգավորվել են․ ՊԵԿ

21:48 20.12.2024

Էլեկտրոնային ստորագրության ծառայությունների հետ կապված խնդիրները կարգավորվել են․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ բջջային թվային ստորագրության օպերատորներից մեկի համակարգում առկա խնդիրների հետևանքով ՊԵԿ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգում առաջացած էլեկտրոնային ստորագրության ծառայությունների հետ կապված խնդիրները կարգավորվել են ժամը 21:00-ի դրությամբ: Խնդիրների կարգավորման մասնին տեղեկացրել են Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակից (ԷԿԵՆԳ) ...

ՃՏՊ Մարտունի-Գավառ ավտոճանապարհին․ այրվել է ավտոմեքենա

21:40 20.12.2024

ՃՏՊ Մարտունի-Գավառ ավտոճանապարհին․ այրվել է ավտոմեքենա

Դեկտեմբերի 20-ին, ժամը 18:51-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորագյուղ գյուղի սկզբնամասում այրվում է «BMW» մակնիշի ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին բախվել են «BMW» (վարորդ՝ Ս․ Պ․, ծնված 2008 թ.) և […] ...

BACK_TO_TOP