ՃՏՊ Տաշիր քաղաքում. կա տուժած – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 12 2024
  • $
    395.05
  • RUBLE
    3.85
  • 410.46
WEATHER
-0.91 oC

ՃՏՊ Տաշիր քաղաքում. կա տուժած

08:25 20.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Դեկտեմբերի 19-ին, ժամը 23:01-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Տաշիր քաղաքի Երևանյան խճուղում «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Պ., ծնված 1986 թ․) բախվել է կայանած «GAZelle» մակնիշի ավտոմեքենային, իսկ վերջինս՝ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենային։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` Ա․ Պ.-ն տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խորհրդակցություն՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ

20:13 20.12.2024

Խորհրդակցություն՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ

Դեկտեմբերի 20-ին ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ։ Խորհրդակցությանը մասնակցել են նաև հայկական ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը, ողջունելով ներկաներին, կարևորել է հայկական ռազմարդյունաբերական ընկերությունների ակտիվ մասնակցությունը զենքի և զինամթերքի, տեխնիկական տարբեր միջոցների […] ...

Մեքենայում լիցքավորված ատրճանակ է եղել․ ՔՈԳՎ բացահայտումը

20:08 20.12.2024

Մեքենայում լիցքավորված ատրճանակ է եղել․ ՔՈԳՎ բացահայտումը

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ 28 և 20-ամյա երեք երիտասարդ «Նիսան» մակնիշի մեքենայով շրջում են մայրաքաղաքում, և մեքենայում զենք կա։ Իրավապահները արձագանքել են անմիջապես և գործել օպերատիվորեն։ Երիտասարդնեը ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, ներկայացվել են Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մեքենայում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել […] ...

SHANTNEWS

20:00 20.12.2024

SHANTNEWS

Մեսսին  կարող է տեղափոխվել ԱՊԼ

19:56 20.12.2024

Մեսսին կարող է տեղափոխվել ԱՊԼ

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին կարող է հեռանալ ամերիկյան թիմից և տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»։ Ինչպես տեղեկացնում է Tuttosport-ը, «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան չափազանց հետաքրքրված է արգենտինացու տրանսֆերով։ Իսպանացին ցանկանում է վարձակալել Մեսսիին մինչև մրցաշրջանի ավարտը, որպեսզի բարելավի անգլիական թիմի ելույթը։ Նշվում է, որ «Ինտեր Մայամիի» համասեփականատեր Դեյվիդ Բեքհեմը պատրաստ է բաց թողնել խաղացողին, […] ...

Ժամը 19:35-ի դրությամբ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

19:52 20.12.2024

Ժամը 19:35-ի դրությամբ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: ...

Գեղարքունիքի պարեկները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

19:48 20.12.2024

Գեղարքունիքի պարեկները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Գեղարքունիքի պարեկները ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են 21-ամյա երիտասարդի վարած «Լադա» մակնիշի մեքենան։ Վարորդը մեքենայի սրահից պարեկներին է ներկայացրել կռփազենք և մարիխուանա։ Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն իրականացնելիս Գեղարքունիքի պարեկները կանգնեցրել են «Օպել» մակնիշի մեքենա, որի վարորդը մեքենայի սրահից ներկայացրել է մարիխուանա և կաթուցիչ։ «Օպել» մակնիշի մեկ այլ մեքենայի ստուգման ընթացքում պարեկները պարզել են, որ 36-ամյա […] ...

BACK_TO_TOP