Լիտվան արգելել է Ռուսաստանի, Բելառուսի և Չինաստանի քաղաքացիներին ծառայել բանակում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 12 2024
  • $
    394.91
  • RUBLE
    3.83
  • 410.98
WEATHER
+4.09 oC

Լիտվան արգելել է Ռուսաստանի, Բելառուսի և Չինաստանի քաղաքացիներին ծառայել բանակում

23:56 19.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ռուսաստանի, Բելառուսի և Չինաստանի քաղաքացիություն ունեցող անձանց արգելվել է ծառայել Լիտվայի զինված ուժերում, նման ուղղումներ են ընդունել Սեյմը, հաղորդում է լիտվական LRT ռադիոկայանը։

Այս փոփոխություններին կողմ է քվեարկել ավելի քան 100 պատգամավոր։

Այժմ, այն երկրների քաղաքացիություն ունեցող անձինք, ուր կառավարությունն արգելել է նրանց մեկնել, չեն ընդունվի մասնագիտական զինվորական ծառայության, կամավորական ուժերում կամ այլ կամավոր ոչ մշտական ծառայության, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայության։ Եթե անձը, ով արդեն ծառայում է զինված ուժերում, ստանա այդ երկրների քաղաքացիություն, նա կազատվի ծառայությունից։

Լիտվայի կառավարությունը հաստատել է, որ պրոֆեսիոնալ զինվորականները չեն կարող ոչ հերթապահ նպատակներով մեկնել այնպիսի երկրներ, որոնք վտանգ են ներկայացնում Լիտվայի ազգային անվտանգության համար, ինչպիսիք են Ռուսաստանը, Բելառուսը և Չինաստանը:

Մինչ այժմ օրենսդրությունը չի արգելել երկքաղաքացիություն ունեցող անձանց ծառայել Լիտվայի զինված ուժերում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ամերիկացի դիվանագետները Ասադի հեռանալուց հետո առաջին անգամ ժամանել են Սիրիա

13:19 20.12.2024

Ամերիկացի դիվանագետները Ասադի հեռանալուց հետո առաջին անգամ ժամանել են Սիրիա

Ամերիկացի դիվանագետները ժամանել են Սիրիա՝ բանակցելու նոր իշխանությունների և սիրիացի ակտիվիստների հետ նախագահ Բաշար ալ-Ասադի՝ իշխանությունից հեռանալուց հետո առաջին անգամ, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով Պետդեպարտամենտը։ «Նրանք անմիջականորեն կշփվեն սիրիացի ժողովրդի հետ, ներառյալ քաղաքացիական հասարակության անդամները, ակտիվիստները և համայնքի անդամները՝ քննարկելու Սիրիայի ապագայի իրենց տեսլականը և ինչպես Միացյալ Նահանգները կարող է օգնել նրանց», – ասել են […] ...

Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը Երևանում հնարավոր է թույլ ձյուն

13:09 20.12.2024

Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը Երևանում հնարավոր է թույլ ձյուն

Երևանում դեկտեմբերի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը, 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն։ Մարզերում դեկտեմբերի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը, 23-ին, 24-ի ցերեկը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Քամին արևմտյան 3-6մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

Դավիթ Խուդաթյանը Շիրակի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել Շիրակի նորանշանակ մարզպետ Դավիթ Առուշանյանին

13:00 20.12.2024

Դավիթ Խուդաթյանը Շիրակի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել Շիրակի նորանշանակ մարզպետ Դավիթ Առուշանյանին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Շիրակի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել Շիրակի նորանշանակ մարզպետ Դավիթ Առուշանյանին։ Նախարարը շնորհակալություն է հայտնել Մուշեղ Մուրադյանին այս ընթացքում կատարած աշխատանքի համար և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում։ Խուդաթյանը շնորհավորել է Դավիթ Առուշանյանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և վստահություն հայտնել, որ կարճ ժամանակում նա կկարողանա լուծել այն խնդիրները, որոնք դրվել են ՀՀ կառավարության […] ...

Հայտարարություն. կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն

12:52 20.12.2024

Հայտարարություն. կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն

Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով Մ-4, Երևան-Սևան ավտոճանապարհի կմ10+300 հատվածում ՆԳՆ ոստիկանության կողմից առաջարկվել և կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Նշված տեղամասում փակվելու է հետադարձը, փոխարենն առաջարկվում է հետադարձի համար օգտվել Պտղնու տրանսպորտային հանգույցից։ Հետիոտնի անվտանգության ապահովման նպատակով Պտղնի բնակավայրով անցնող տեղամասում տեղադրվել են նաև լուսացույցներ։ Փոփոխությունն իրականացվել է ՏԿԵ նախարարության հետ։ ...

Վրաերթի ենթարկված 68-ամյա տղամարդը մահացել է

12:44 20.12.2024

Վրաերթի ենթարկված 68-ամյա տղամարդը մահացել է

Դեկտեմբերի 18-ին, ժամը 17.40-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Նուբարաշենի 1-ին փողոցում վրաերթի է ենթարկել 68-ամյա Կարեն Հ.-ին, որը մահացել է: Կատարվում է նախաքննություն: ...

Սաուդյան Արաբիայում անցկացված ՄԱԿ-ի ինտերնետ կառավարման ֆորումին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հանդես է եկել ելույթով

12:35 20.12.2024

Սաուդյան Արաբիայում անցկացված ՄԱԿ-ի ինտերնետ կառավարման ֆորումին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հանդես է եկել ելույթով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ՄԱԿ-ի ինտերնետ կառավարման ֆորումի գլխավոր քարտուղար Չենգետայ Մասանգոյի հրավերով դեկտեմբերի 18-ին Ռիադում (Սաուդյան Արաբիայի Թագավորություն) մասնակցել է ՄԱԿ-ի «Ինտերնետ կառավարման համաժողով 2024»-ին: Միջոցառման խորհրդարանական հատվածին նվիրված «Փոփոխությունների հզոր հավաքական ուժը. խորհրդարանականները համաշխարհային զարգացած թվային ապագայի համար» պանելային քննարկման ընթացքում ԱԺ փոխխոսնակը ներկայացրել է ինտերնետ կառավարման, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում Հայաստանի […] ...

BACK_TO_TOP