23:25 19.12.2024
Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան անհրաժեշտ է համարում վերլուծել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների արդյունավետությունը և անհրաժեշտության դեպքում դիտարկել սահմանափակումները շրջանցելու պատասխան միջոցները։
«Եթե կան պատժամիջոցների շրջանցում, ապա պատժամիջոցներն անարդյունավետ են, դա նշանակում է, որ մենք ինքներս պետք է զբաղվենք մեր թերացումներով, իսկ եթե կան շրջանցումներ, մենք պետք է մտածենք, թե ինչպես արձագանքել դրան»,- ասել է Մեցոլան Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովում իր ելույթից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Նա այս հարցում վստահում է եվրոպական դիվանագիտության նոր ղեկավար Կայա Կալասին, ով, ըստ Մեցոլայի, կկարողանա առաջ շարժվել խնդրի լուծման գործում։
Եվրախորհրդարանի նախագահը նշել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 15-րդ փաթեթը շատ հաջողությամբ ընդունվեց համատեղ որոշման, և «վերջին 15 տարվա ընթացքում երբեք հնարավոր չի եղել այդքան հեշտությամբ համաձայնության գալ» ԵՄ երկրների միջև։
«Եվ եթե մենք պետք է պատրաստվենք սահմանափակող միջոցների նոր փաթեթին, ապա պետք է հասկանանք, թե ինչը նախկինում չի իրականացվել, կարծում եմ, որ դա խնդիր է, որը պետք է լուծի յուրաքանչյուր անդամ երկիր և ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկիր, ինչպես նաև բոլոր այն երկրները, որոնց հետ մենք ունենք տարբեր տեսակի երկկողմ կամ այլ պայմանագրեր»,- ասել է Մեցոլան։
14:21 20.12.2024
Նախատեսվում է կրճատել աշխատաժամանակի տևողությունը՝ պահպանելով աշխատավարձի չափըՀայաստանի աշխատանքային օրենսգրքում և «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է կրճատել աշխատաժամանակի տևողությունը՝ պահպանելով աշխատավարձի չափը։ Նախագիծը հրապարակվել է e-draft իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում։ Օրական աշխատանքային ժամերի քանակը նախատեսվում է կրճատել 8 ժամից մինչև 7 ժամ, շաբաթական աշխատանքային ժամերի քանակը՝ 40 ժամից մինչև 35 ժամ, փոփոխությունները չեն հանգեցնի աշխատավարձերի կրճատման, և […] ...
14:12 20.12.2024
«Ինտերը» դուրս եկավ Իտալիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչՄիլանի «Ինտերը» դարձավ Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի վերջին մասնակիցը: Իտալիայի գործող չեմպիոնը 1/8 եզրափակչում ընդունել էր «Ուդինեզեին» և հաղթեց 2-0 հաշվով: Աչքի ընկան Մարկո Արնաուտովիչը և Քրիստիան Ասլանին: Սիմոնե Ինձագին հանգստի հնարավորություն տվեց Հենրիխ Մխիթարյանին: 35-ամյա կիսապաշտպանը մնաց պահեստայինների նստարանին: «Ինտերը» կիսաեզրափակչի ուղեգիրը կվիճարկի Հռոմի «Լացիոյի» հետ: ...
14:03 20.12.2024
Վաչե Տերտերյանն ազատվել է պաշտոնիցՆիկոլ Փաշինյանի որոշմամբ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Տերտերյանն ազատվել է պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Տերտերյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ։ ...
14:00 20.12.2024
Առնակ Ավետիսյանը վերանշանակվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնումԱռնակ Ավետիսյանը վերանշանակվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնում: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Առնակ Ավետիսյանին վերանշանակել պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնում»,- նշված է որոշման մեջ: ...
13:52 20.12.2024
Ֆինանսական կրթության թեմաներն ընդգրկված են դպրոցական դասագրքերումՖինանսական կրթման ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 26-րդ տարեկան ամփոփիչ նիստում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է հանրակրթության բարեփոխումների համատեքստում ֆինանսական գրագիտության բարելավմանն ուղղված ծրագրերը։ «Հանրակրթության նոր չափորոշիչը ներդրվել է արդեն 7 դասարաններում, ըստ այդմ՝ թարմացվել են այդ դասարանների համար դասագրքերը։ Նախարարությունը կարևորում է բովանդակության արդիականությունն ու հարստությունը, բայց միաժամանակ մեծ է այն […] ...
13:41 20.12.2024
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը պատժամիջոցների սահմանումից հետո կանչել է Մեծ Բրիտանիայի դեսպանինՎրաստանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Թբիլիսիում Մեծ Բրիտանիայի դեսպան Գարեթ Ուորդին այն բանից հետո, երբ Միացյալ Թագավորությունը պատժամիջոցներ է սահմանել հանրապետության ՆԳՆ ղեկավար Վախթանգ Գոմելաուրիի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ։ Այս մասին հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ դեսպանն արդեն ժամանել է Վրաստանի ԱԳՆ շենք, սակայն լրատվամիջոցներին որեւէ մեկնաբանություն չի տվել։ Դիվանագետի հետ […] ...