22:24 19.12.2024
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կահիրեում «Իսլամական ութնյակի» գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, որտեղ նա հայտարարել է, որ Սիրիայի արագ վերականգնումը հնարավոր է միջազգային հանրության մասնակցությամբ։ Այս մասին Թուրքիայի ղեկավարի վարչակազմը հայտարարել է բանակցությունների արդյունքներով։
«Նախագահ Էրդողանն ասել է, որ Թուրքիան ցանկանում է տեսնել Սիրիան որպես մի երկիր, որտեղ տիրում է կայունությունն ու անվտանգությունը, արմատախիլ է արվել ահաբեկչությունը, որտեղ փախստականները վերադառնում են կամավոր։ Նա նշել է Սիրիայի տարածքային ամբողջականության և միասնության պահպանման անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ Սիրիայում կայունացումը կծառայի ողջ տարածաշրջանի կայունությանը և անվտանգությանը, և դրա արագ վերականգնումը կարող է ապահովվել տարածաշրջանային և միջազգային բոլոր խաղացողների մասնակցությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Իր իրանցի գործընկերոջ հետ հանդիպմանը Էրդողանը նաև ասել է, որ Անկարայի և Թեհրանի հարաբերությունները «տարածաշրջանային կայունության հիմքն են», և կողմերը ներուժ ունեն երկկողմ ապրանքաշրջանառությունը տարեկան 30 միլիարդ դոլարի հասցնելու:
09:18 20.12.2024
Աթենքում տեղի են ունեցել Հայաստան-Հունաստան երկկողմ ու Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական խորհրդակցություններըԴեկտեմբերի 19-ին Աթենքում տեղի են ունեցել Հայաստան-Հունաստան երկկողմ ու Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական խորհրդակցությունները, որոնց ՀՀ պաշտպանության նախարարությունից մասնակցել է պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են պաշտպանական համագործակցության ուղղությամբ 2024 թվականին կատարված աշխատանքները և 2025 թվականի անելիքները։ Կողմերն արձանագրել են, որ համագործակցությունը թե […] ...
09:15 20.12.2024
Հարավային Կորեայի նախագահին կանչել են հարցաքննության դեկտեմբերի 25-ինՀամատեղ քննչական խումբը Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սեոկ Յոլին հրավիրել է հարցաքննության՝ կապված դեկտեմբերի 25-ին՝ կաթոլիկ Սուրբ Ծննդի օրը տեղի ունեցած ապստամբության հետ։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։ Յուն Սեոկ Յոլը պարտավոր է տեղական ժամանակով ժամը 10:00-ն ներկայանալ Գուաչեոնի բարձրաստիճան պաշտոնյաների հակակոռուպցիոն հետաքննության վարչություն: Yonhap-ը ենթադրում է, որ տոնը միտումնավոր է ընտրվել «նախագահի անվտանգության […] ...
09:05 20.12.2024
Ավտոճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ 09։00-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են, իսկ ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ...
09:00 20.12.2024
Անօդաչու թռչող սարքերի թռիչքները կսահմանափակվեն Նյու Յորք նահանգի վրայովԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը (FAA) մտադիր է ժամանակավորապես արգելել անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) թռիչքները Նյու Յորք նահանգի կարևոր ենթակառուցվածքների վրայով։ Այս մասին հայտարարություն է արել նահանգապետ Քեթի Հոչուլը։ «Նյու Յորքը նոյեմբերի կեսերից ուշադիր հետևում է անօդաչու թռչող սարքերի գործունեության մասին հաշվետվություններին, և մենք սերտորեն համագործակցում ենք մեր դաշնային գործընկերների հետ: Ես բազմիցս խոսել եմ Ներքին […] ...
08:50 20.12.2024
Դեսպան Մակունցը երախտագիտություն է հայտնել Սամանթա Փաուերին առաջնորդության համար՝ առաջ մղելու ժողովրդավարական արժեքներըԴեկտեմբերի 17-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ հատուկ քննարկում՝ նվիրված ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տևական ազդեցությանը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ժողովրդավարական կառավարման ամրապնդման գործում: Միջոցառման պատվավոր հյուրն էր ԱՄՆ ՄԶԳ կառավարիչ Սամանթա Փաուերը, ով դեսպան Լիլիթ Մակունցի հետ մասնակցեց քննարկմանը, հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ «Դեսպան Մակունցն իր բացման խոսքում ողջունելով բարձրաստիճան հյուրերին, ամերիկահայ […] ...
08:40 20.12.2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...