Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 12 2024
  • $
    394.91
  • RUBLE
    3.83
  • 410.98
WEATHER
--4.91 oC

Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից

21:04 19.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Դեկտեմբերի 19-ին, ժամը 08։51-ից 11:12-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, Արագածոտնի մարզի Բերքառատ, Ծաղկահովիտ, Ջամշլու գյուղերում, Քաղսի-Սոլակ և Մեծ Մասրիկ-Կախակն ավտոճանապարհներին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 14 ավտոմեքենա և 30 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գազայի հատվածում 24 ժամվա ընթացքում սպանված պաղեստինցիների թիվը գերազանցում է 50-ը. Al Jazeera

09:28 20.12.2024

Գազայի հատվածում 24 ժամվա ընթացքում սպանված պաղեստինցիների թիվը գերազանցում է 50-ը. Al Jazeera

Գազայի հատվածին վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական բանակի հարվածների զոհերի թիվն անցել է 50-ից։ Այս մասին հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով Պաղեստինյան անկլավում գործող քաղաքացիական պաշտպանության ծառայությանը։ Գազայի հատվածի առողջապահության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր 32 զոհերի մասին՝ ասելով, որ հարվածների հետևանքով շատ տուժածներ «դեռևս փլատակների տակ են»: Հեռուստաալիքը նշում է, որ […] ...

Աթենքում տեղի են ունեցել Հայաստան-Հունաստան երկկողմ ու Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական խորհրդակցությունները

09:18 20.12.2024

Աթենքում տեղի են ունեցել Հայաստան-Հունաստան երկկողմ ու Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական խորհրդակցությունները

Դեկտեմբերի 19-ին Աթենքում տեղի են ունեցել Հայաստան-Հունաստան երկկողմ ու Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական խորհրդակցությունները, որոնց ՀՀ պաշտպանության նախարարությունից մասնակցել է պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են պաշտպանական համագործակցության ուղղությամբ 2024 թվականին կատարված աշխատանքները և 2025 թվականի անելիքները։ Կողմերն արձանագրել են, որ համագործակցությունը թե […] ...

Հարավային Կորեայի նախագահին կանչել են հարցաքննության դեկտեմբերի 25-ին

09:15 20.12.2024

Հարավային Կորեայի նախագահին կանչել են հարցաքննության դեկտեմբերի 25-ին

Համատեղ քննչական խումբը Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սեոկ Յոլին հրավիրել է հարցաքննության՝ կապված դեկտեմբերի 25-ին՝ կաթոլիկ Սուրբ Ծննդի օրը տեղի ունեցած ապստամբության հետ։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։ Յուն Սեոկ Յոլը պարտավոր է տեղական ժամանակով ժամը 10:00-ն ներկայանալ Գուաչեոնի բարձրաստիճան պաշտոնյաների հակակոռուպցիոն հետաքննության վարչություն: Yonhap-ը ենթադրում է, որ տոնը միտումնավոր է ընտրվել «նախագահի անվտանգության […] ...

Ավտոճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ

09:05 20.12.2024

Ավտոճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ  09։00-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են, իսկ ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ...

Անօդաչու թռչող սարքերի թռիչքները կսահմանափակվեն Նյու Յորք նահանգի վրայով

09:00 20.12.2024

Անօդաչու թռչող սարքերի թռիչքները կսահմանափակվեն Նյու Յորք նահանգի վրայով

ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը (FAA) մտադիր է ժամանակավորապես արգելել անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) թռիչքները Նյու Յորք նահանգի կարևոր ենթակառուցվածքների վրայով։ Այս մասին հայտարարություն է արել նահանգապետ Քեթի Հոչուլը։ «Նյու Յորքը նոյեմբերի կեսերից ուշադիր հետևում է անօդաչու թռչող սարքերի գործունեության մասին հաշվետվություններին, և մենք սերտորեն համագործակցում ենք մեր դաշնային գործընկերների հետ: Ես բազմիցս խոսել եմ Ներքին […] ...

Դեսպան Մակունցը երախտագիտություն է հայտնել Սամանթա Փաուերին առաջնորդության համար՝ առաջ մղելու ժողովրդավարական արժեքները

08:50 20.12.2024

Դեսպան Մակունցը երախտագիտություն է հայտնել Սամանթա Փաուերին առաջնորդության համար՝ առաջ մղելու ժողովրդավարական արժեքները

Դեկտեմբերի 17-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ հատուկ քննարկում՝ նվիրված ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տևական ազդեցությանը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ժողովրդավարական կառավարման ամրապնդման գործում: Միջոցառման պատվավոր հյուրն էր ԱՄՆ ՄԶԳ կառավարիչ Սամանթա Փաուերը, ով դեսպան Լիլիթ Մակունցի հետ մասնակցեց քննարկմանը, հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ «Դեսպան Մակունցն իր բացման խոսքում ողջունելով բարձրաստիճան հյուրերին, ամերիկահայ […] ...

BACK_TO_TOP