23:53 19.12.2024
Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան, 2018թ. աշխարհի չեմպիոն Պոլ Պոգբայի եղբայրը՝ Մաթիաս Պոգբան, ազատազրկման է դատապարտվել, հայտնում է RMC Sport-ը։
Մաթիաս Պոգբան մասնակցել է եղբոր առևանգմանը: Դեպքը տեղի է ունեցել 2022 թվականին, այդ ժամանակ Թուրինի «Յուվենտուսի» և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպանը հայտարարել էր, որ առևանգիչներն իրենից պահանջել են 13 միլիոն եվրո, բանկային քարտից էլ հափշտակել են 300 հազար եվրո: Պոգբան ասել էր, որ իրեն մեղադրել են այն բանի համար, որ նա ֆինանսապես չի օգնել իր ընկերներին ֆուտբոլային աստղ դառնալուց հետո: Ի դեպ, 31-ամյա ֆուտբոլիստը նշել էր, որ առևանգիչների մեջ եղել են իր մանկության ընկերները:
34-ամյա Մաթիասը դատապարտվել է երեք տարվա ազատազրկման: Երկու տարին պայմանական է, կալանավայրում նա կանցկացնի մեկ տարի և 20 հազար եվրո տուգանք կվճարի:
Մաթիաս Պոգբան ևս ֆուտբոլիստ է, 2022 թվականից նա ազատ գործակալ է:
13:52 20.12.2024
Ֆինանսական կրթության թեմաներն ընդգրկված են դպրոցական դասագրքերումՖինանսական կրթման ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 26-րդ տարեկան ամփոփիչ նիստում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է հանրակրթության բարեփոխումների համատեքստում ֆինանսական գրագիտության բարելավմանն ուղղված ծրագրերը։ «Հանրակրթության նոր չափորոշիչը ներդրվել է արդեն 7 դասարաններում, ըստ այդմ՝ թարմացվել են այդ դասարանների համար դասագրքերը։ Նախարարությունը կարևորում է բովանդակության արդիականությունն ու հարստությունը, բայց միաժամանակ մեծ է այն […] ...
13:41 20.12.2024
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը պատժամիջոցների սահմանումից հետո կանչել է Մեծ Բրիտանիայի դեսպանինՎրաստանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Թբիլիսիում Մեծ Բրիտանիայի դեսպան Գարեթ Ուորդին այն բանից հետո, երբ Միացյալ Թագավորությունը պատժամիջոցներ է սահմանել հանրապետության ՆԳՆ ղեկավար Վախթանգ Գոմելաուրիի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ։ Այս մասին հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ դեսպանն արդեն ժամանել է Վրաստանի ԱԳՆ շենք, սակայն լրատվամիջոցներին որեւէ մեկնաբանություն չի տվել։ Դիվանագետի հետ […] ...
13:30 20.12.2024
Ավտոտնակում կեղծ օղիներ էր պատրաստում. Շիրակի մարզի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում դեկտեմբերի 19-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Գյումրի քաղաքի բնակիչ 63-ամյա տղամարդը 31-ամյա համաքաղաքացու հետ Ռասկատլյան փողոցի հասցեներից մեկում առանց համապատասխան թույլտվության պատրաստում, շշալցում, ակցիզավորում և իրացնում են տարբեր մակնշումներով կեղծ օղիներ: Տեղեկությունները ստուգելու նպատակով քրեական ոստիկաններն այցելել են Ռասկատլյան փողոցի նշված հասցե: 63-ամյա տղամարդը հայտնել է, որ տեղեկությունը ճիշտ […] ...
13:19 20.12.2024
Ամերիկացի դիվանագետները Ասադի հեռանալուց հետո առաջին անգամ ժամանել են ՍիրիաԱմերիկացի դիվանագետները ժամանել են Սիրիա՝ բանակցելու նոր իշխանությունների և սիրիացի ակտիվիստների հետ նախագահ Բաշար ալ-Ասադի՝ իշխանությունից հեռանալուց հետո առաջին անգամ, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով Պետդեպարտամենտը։ «Նրանք անմիջականորեն կշփվեն սիրիացի ժողովրդի հետ, ներառյալ քաղաքացիական հասարակության անդամները, ակտիվիստները և համայնքի անդամները՝ քննարկելու Սիրիայի ապագայի իրենց տեսլականը և ինչպես Միացյալ Նահանգները կարող է օգնել նրանց», – ասել են […] ...
13:09 20.12.2024
Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը Երևանում հնարավոր է թույլ ձյունԵրևանում դեկտեմբերի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը, 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն։ Մարզերում դեկտեմբերի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը, 23-ին, 24-ի ցերեկը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Քամին արևմտյան 3-6մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
13:00 20.12.2024
Դավիթ Խուդաթյանը Շիրակի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել Շիրակի նորանշանակ մարզպետ Դավիթ ԱռուշանյանինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Շիրակի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել Շիրակի նորանշանակ մարզպետ Դավիթ Առուշանյանին։ Նախարարը շնորհակալություն է հայտնել Մուշեղ Մուրադյանին այս ընթացքում կատարած աշխատանքի համար և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում։ Խուդաթյանը շնորհավորել է Դավիթ Առուշանյանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և վստահություն հայտնել, որ կարճ ժամանակում նա կկարողանա լուծել այն խնդիրները, որոնք դրվել են ՀՀ կառավարության […] ...