«Լոկոմոտիվը» պատրաստ է 6-7 միլիոն եվրոյով Թիկնիզյանի տրանսֆերային իրավունքը վաճառել «Սևիլիային» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 12 2024
  • $
    394.91
  • RUBLE
    3.83
  • 410.98
WEATHER
--4.91 oC

«Լոկոմոտիվը» պատրաստ է 6-7 միլիոն եվրոյով Թիկնիզյանի տրանսֆերային իրավունքը վաճառել «Սևիլիային»

23:15 19.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մոսկվայի «Լոկոմոտիվը» պատրաստ է 6-7 միլիոն եվրոյով թիմի հայ պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերային իրավունքը վաճառել իսպանական «Սևիլիային», հայտնում է Metaaratings-ը:

Անդալուզական ակումբը ցանկանում է հունվարին իրականացնել 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը, սակայն պահանջվող գումարը պատրաստ չէ վճարել:

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը «Լոկոմոտիվ» է տեղափոխվել 2021 թվականի օգոստոսին Մոսկվայի ԲԿՄԱ-ից 5,5 միլիոն եվրոյով։ Գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը: Ընթացիկ մրցաշրջանում Թիկնիզյանը անցկացրել է 23 հանդիպում, դարձել երկու գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 6 միլիոն եվրո։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աթենքում տեղի են ունեցել Հայաստան-Հունաստան երկկողմ ու Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական խորհրդակցությունները

09:18 20.12.2024

Աթենքում տեղի են ունեցել Հայաստան-Հունաստան երկկողմ ու Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական խորհրդակցությունները

Դեկտեմբերի 19-ին Աթենքում տեղի են ունեցել Հայաստան-Հունաստան երկկողմ ու Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական խորհրդակցությունները, որոնց ՀՀ պաշտպանության նախարարությունից մասնակցել է պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են պաշտպանական համագործակցության ուղղությամբ 2024 թվականին կատարված աշխատանքները և 2025 թվականի անելիքները։ Կողմերն արձանագրել են, որ համագործակցությունը թե […] ...

Հարավային Կորեայի նախագահին կանչել են հարցաքննության դեկտեմբերի 25-ին

09:15 20.12.2024

Հարավային Կորեայի նախագահին կանչել են հարցաքննության դեկտեմբերի 25-ին

Համատեղ քննչական խումբը Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սեոկ Յոլին հրավիրել է հարցաքննության՝ կապված դեկտեմբերի 25-ին՝ կաթոլիկ Սուրբ Ծննդի օրը տեղի ունեցած ապստամբության հետ։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։ Յուն Սեոկ Յոլը պարտավոր է տեղական ժամանակով ժամը 10:00-ն ներկայանալ Գուաչեոնի բարձրաստիճան պաշտոնյաների հակակոռուպցիոն հետաքննության վարչություն: Yonhap-ը ենթադրում է, որ տոնը միտումնավոր է ընտրվել «նախագահի անվտանգության […] ...

Ավտոճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ

09:05 20.12.2024

Ավտոճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ  09։00-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են, իսկ ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ...

Անօդաչու թռչող սարքերի թռիչքները կսահմանափակվեն Նյու Յորք նահանգի վրայով

09:00 20.12.2024

Անօդաչու թռչող սարքերի թռիչքները կսահմանափակվեն Նյու Յորք նահանգի վրայով

ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը (FAA) մտադիր է ժամանակավորապես արգելել անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) թռիչքները Նյու Յորք նահանգի կարևոր ենթակառուցվածքների վրայով։ Այս մասին հայտարարություն է արել նահանգապետ Քեթի Հոչուլը։ «Նյու Յորքը նոյեմբերի կեսերից ուշադիր հետևում է անօդաչու թռչող սարքերի գործունեության մասին հաշվետվություններին, և մենք սերտորեն համագործակցում ենք մեր դաշնային գործընկերների հետ: Ես բազմիցս խոսել եմ Ներքին […] ...

Դեսպան Մակունցը երախտագիտություն է հայտնել Սամանթա Փաուերին առաջնորդության համար՝ առաջ մղելու ժողովրդավարական արժեքները

08:50 20.12.2024

Դեսպան Մակունցը երախտագիտություն է հայտնել Սամանթա Փաուերին առաջնորդության համար՝ առաջ մղելու ժողովրդավարական արժեքները

Դեկտեմբերի 17-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ հատուկ քննարկում՝ նվիրված ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տևական ազդեցությանը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ժողովրդավարական կառավարման ամրապնդման գործում: Միջոցառման պատվավոր հյուրն էր ԱՄՆ ՄԶԳ կառավարիչ Սամանթա Փաուերը, ով դեսպան Լիլիթ Մակունցի հետ մասնակցեց քննարկմանը, հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ «Դեսպան Մակունցն իր բացման խոսքում ողջունելով բարձրաստիճան հյուրերին, ամերիկահայ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:40 20.12.2024

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

BACK_TO_TOP