18:24 19.12.2024
Ամփոփվել են ուսուցիչների կամավոր ատեստավորման 2024 թվականի արդյունքները՝ ներառյալ նաև բողոքարկումից հետո կատարված փոփոխությունները։
Ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացն այս տարի առաջին անգամ կազմակերպվել է էլեկտրոնային ձևաչափով, որին մասնակցության համար դիմել է 6260 ուսուցիչ, որոնցից 572-ը՝ որպես չաշխատող անձ:
Հայտագրվածներից ատեստավորմանը մասնակցել է 4982-ը, որոնք ցուցաբերել են հետևյալ արդյունքները՝
Գործող ուսուցիչներից 2024 թվականին կամավոր ատեստավորմանն առաջին անգամ մասնակցել են 2825-ը, այս պահին չաշխատող և առաջին անգամ մասնակցած անձանցից գործընթացին առաջին անգամ մասնակցել են 272-ը: 60 տոկոսի շեմն առաջին անգամ մասնակցածներից հաղթահարել են 2250-ը, նախորդ տարիների համեմատ արդյունքը բարելավել են 1248-ը: 538 ուսուցչի գրանցած արդյունքները չեն փոխվել: Բարձրագույն կրթություն չունեցող անձանցից 124-ը մասնակցել է կամավոր ատեստավորմանը և արդյունքում հաղթահարել է անցողիկ շեմը:
Բողոքարկումից առաջ արձանագրված էր հետևյալ պատկերը՝ 0-59 % արդյունք էր ցուցաբերել 1350 ուսուցիչ/անձ, 60-69 % ՝ 1127-ը, 70-79 %՝ 1074-ը, 80-89 %՝ 918-ը, 90-100 %՝ 529-ը:
23:15 19.12.2024
«Լոկոմոտիվը» պատրաստ է 6-7 միլիոն եվրոյով Թիկնիզյանի տրանսֆերային իրավունքը վաճառել «Սևիլիային»Մոսկվայի «Լոկոմոտիվը» պատրաստ է 6-7 միլիոն եվրոյով թիմի հայ պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերային իրավունքը վաճառել իսպանական «Սևիլիային», հայտնում է Metaaratings-ը: Անդալուզական ակումբը ցանկանում է հունվարին իրականացնել 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը, սակայն պահանջվող գումարը պատրաստ չէ վճարել: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը «Լոկոմոտիվ» է տեղափոխվել 2021 թվականի օգոստոսին Մոսկվայի ԲԿՄԱ-ից 5,5 միլիոն եվրոյով։ Գործող պայմանագիրը նախատեսված է մինչև […] ...
23:10 19.12.2024
Լոնդոնը և նրա դաշնակիցները հունվարին կսկսեն տասնյակ հազարավոր ԱԹՍ-ներ մատակարարել ԿիևինՄեծ Բրիտանիայի և Լատվիայի գլխավորած երկրների կոալիցիան, որոնք համատեղ անօդաչու թռչող սարքեր են գնում Կիևի համար, հունվարին կսկսեն տասնյակ հազարավոր ԱԹՍ-ներ տեղափոխել Ուկրաինա, հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության ղեկավարի տեղակալ Լյուկ Փոլարդը Համայնքների պալատում, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։ «Կարող եմ հաստատել, որ իրավիճակի էական փոփոխություն կլինի հունվարին, երբ մենք սկսենք տասնյակ հազարավոր անօդաչու […] ...
23:04 19.12.2024
Մակրոնը մարդասիրական օգնություն է տարել ցիկլոնից տուժած ՄայոտՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ցերեկը ժամանել է Մայոտ, որը մեծապես տուժել է «Շիդո» ցիկլոնից, հայտնում է BFMTV-ն։ Բացի այդ, կղզի է հասցվել չորս տոննա մարդասիրական օգնություն՝ սնունդ, սանիտարական սարքավորումներ և դեղորայք։ Նախագահի հետ ժամանել է նաև փրկարարական ջոկատը։ Մակրոնը հանդիպել է տեղի բնակիչների հետ և լսել նրանց։ Նա կղզու բնակիչներին խոստացել է օգնություն՝ վերականգնելու համար։ […] ...
22:56 19.12.2024
Ա Սերիան կազմել է ամենաթանկ ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականըTransfermarkt-ը ներկայացրել է Իտալիայի առաջնությունում հանդես եկող ամենաթանկ ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը։ Դարպասապահ․ Միկ Մենիան («Միլան»)՝ 35 միլիոն եվրո։ Պաշտպաններ․ Ֆեդերիկո Դիմարկո («Ինտեր»)՝ 60 միլիոն, Ալեսանդրո Բաստոնի («Ինտեր»)՝ 75 միլիոն, Բրեմեր («Յուվենտուս»)՝ 60 միլիոն։ Կիսապաշտպաններ․ Նիկոլո Բարելա («Ինտեր»)՝ 80 միլիոն, Էդերսոն («Ատալանտա»)՝ 50 միլիոն, Խվիչա Կվարացխելիա («Նապոլի»)՝ 85 միլիոն, Տեյանի Ռեյնդերս («Միլան»)՝ 50 միլիոն։ Հարձակվողներ․ Կրիստիան […] ...
22:48 19.12.2024
Գուտերեշը կոչ է արել պատժամիջոցները քննարկելիս հաշվի առնել Սիրիայում փոփոխվող իրավիճակըՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել միջազգային հանրությանը պատժամիջոցների հնարավոր չեղարկման հարցը քննարկելիս հաշվի առնել Սիրիայում փոփոխվող իրավիճակը։ «Պատժամիջոցներ կիրառվեցին Ասադի ռեժիմի դեմ: Իրավիճակը փոխվել է: Ակնհայտ է, որ մենք իշխանության անցման գործընթացում ենք, և անցման գործընթացում, կարծում եմ, երկու կողմերն էլ շատ աշխատանք ունեն անելու: Բայց ես հավատում եմ, որ այն դրամատիկ […] ...
22:40 19.12.2024
Արդյո՞ք ԱՄՆ կոնգրեսը կընդունի Ադրբեջանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագիծըԱՄՆ Ներկայացուցիչների պալատի քննարկմանն է ներկայացվել բանաձևի նոր նախագիծ, որը պատժամիջոցներ է ենթադրում Ադրբեջանի դեմ: Հիմքը Արցախում իրականացված էթնիկ զտումն է ու Հայաստանի դեմ ագրեսիան: Ովքե՞ր են նախաձառնողները ու ի՞նչ մանրամասներ են հայտնի բովանդակության մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադաձել է Արտյոմ Երկանյանը․ «Երկկուսակցական նախաձեռնություն է: Համահեղինակը Միչիգանը ներկայացնող դեմոկրատ սենատոր Գարի Փիթերսն է, ով անցած […] ...