17:26 19.12.2024
Կառավարությունն ընդունել է որոշում, որի նպատակը ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված (մահացած) կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված յուրաքանչյուր զինծառայողի ծնողների վերարտադրողական առողջությանն աջակցելու նպատակով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերը երկրորդ անգամ փոխհատուցելու հնարավորության ապահովումն է:
Որոշմամբ առաջարկվում է՝ շահառու ծնողներին փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի համար փոխհատուցում տրամադրել առավելագույնը՝ երկու անգամ (յուրաքանչյուր զոհված զինծառայողի դեպքում):
Հիմնավորման համաձայն՝ ծրագրի մեկնարկից սկսած (2022 թ. մայիսից) փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի փոխհատուցում տրամադրելու համար Առողջապահության նախարարությունը ներկայացրել է տեղեկատվություն՝ շուրջ 60 շահառու ծնողների վերաբերյալ, որից նշված ժամանակահատվածում փոխհատուցում տրվել է (ամբողջովին կամ մասնակի) 27 շահառուի (շուրջ 45 %): Նախատեսվում է, որ 2025 թ. փոխնակ մոր ծառայություններից երկրորդ անգամ օգտվելու համար դիմող շահառուների թիվը չի գերազանցի 2-3-ը, ինչը կպահանջի 11-16.5 մլն դրամ։
22:56 19.12.2024
Ա Սերիան կազմել է ամենաթանկ ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականըTransfermarkt-ը ներկայացրել է Իտալիայի առաջնությունում հանդես եկող ամենաթանկ ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը։ Դարպասապահ․ Միկ Մենիան («Միլան»)՝ 35 միլիոն եվրո։ Պաշտպաններ․ Ֆեդերիկո Դիմարկո («Ինտեր»)՝ 60 միլիոն, Ալեսանդրո Բաստոնի («Ինտեր»)՝ 75 միլիոն, Բրեմեր («Յուվենտուս»)՝ 60 միլիոն։ Կիսապաշտպաններ․ Նիկոլո Բարելա («Ինտեր»)՝ 80 միլիոն, Էդերսոն («Ատալանտա»)՝ 50 միլիոն, Խվիչա Կվարացխելիա («Նապոլի»)՝ 85 միլիոն, Տեյանի Ռեյնդերս («Միլան»)՝ 50 միլիոն։ Հարձակվողներ․ Կրիստիան […] ...
22:48 19.12.2024
Գուտերեշը կոչ է արել պատժամիջոցները քննարկելիս հաշվի առնել Սիրիայում փոփոխվող իրավիճակըՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել միջազգային հանրությանը պատժամիջոցների հնարավոր չեղարկման հարցը քննարկելիս հաշվի առնել Սիրիայում փոփոխվող իրավիճակը։ «Պատժամիջոցներ կիրառվեցին Ասադի ռեժիմի դեմ: Իրավիճակը փոխվել է: Ակնհայտ է, որ մենք իշխանության անցման գործընթացում ենք, և անցման գործընթացում, կարծում եմ, երկու կողմերն էլ շատ աշխատանք ունեն անելու: Բայց ես հավատում եմ, որ այն դրամատիկ […] ...
22:40 19.12.2024
Արդյո՞ք ԱՄՆ կոնգրեսը կընդունի Ադրբեջանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագիծըԱՄՆ Ներկայացուցիչների պալատի քննարկմանն է ներկայացվել բանաձևի նոր նախագիծ, որը պատժամիջոցներ է ենթադրում Ադրբեջանի դեմ: Հիմքը Արցախում իրականացված էթնիկ զտումն է ու Հայաստանի դեմ ագրեսիան: Ովքե՞ր են նախաձառնողները ու ի՞նչ մանրամասներ են հայտնի բովանդակության մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադաձել է Արտյոմ Երկանյանը․ «Երկկուսակցական նախաձեռնություն է: Համահեղինակը Միչիգանը ներկայացնող դեմոկրատ սենատոր Գարի Փիթերսն է, ով անցած […] ...
22:32 19.12.2024
Այս տարին ֆանտաստիկ էր. ԱնչելոտիՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Միջմայրցամաքային գավաթի եզրափակչում մեքսիկական «Պաչուկայի» նկատմամբ 3-0 հաշվով հաղթանակից ու կարիերայի հերթական տիտղոսը նվաճելուց հետո խոսել է իր տպավորությունների մասին։ «Ցանկանում եմ անկեղծ լինել։ «Ռեալի» հետ տիտղոսներ նվաճելն ավելի հեշտ է, քան որևէ այլ թիմում։ Սա ֆանտաստիկ ակումբ է, որն ունի երկրպագուական անհավանական աջակցություն ու աշխարհի լավագույն խաղացողներին։ Նման […] ...
22:28 19.12.2024
Հոսանքանջատումներ դեկտեմբերի 20-ին«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-15:00 Մուշական 2, 4, 10 փողոցներ, 11։00-17:00 Վ․ Սարգսյան փ. 26/1 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աթոյան անց. 11, 13, 15, 19, 21 շենքեր, Դիմիտրովի փ. 76, 78, 80 շենքեր, Թբիլիսյան խճուղի […] ...
22:24 19.12.2024
Էրդողան. Սիրիայի վերականգնումը հնարավոր է միջազգային հանրության մասնակցությամբԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կահիրեում «Իսլամական ութնյակի» գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, որտեղ նա հայտարարել է, որ Սիրիայի արագ վերականգնումը հնարավոր է միջազգային հանրության մասնակցությամբ։ Այս մասին Թուրքիայի ղեկավարի վարչակազմը հայտարարել է բանակցությունների արդյունքներով։ «Նախագահ Էրդողանն ասել է, որ Թուրքիան ցանկանում է տեսնել Սիրիան որպես մի երկիր, որտեղ տիրում […] ...