Սպանություն Նոր Հաճնում. 19-ամյա երիտասարդը ձերբակալվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 12 2024
  • $
    394.91
  • RUBLE
    3.83
  • 410.98
WEATHER
+7.09 oC

Սպանություն Նոր Հաճնում. 19-ամյա երիտասարդը ձերբակալվել է

13:30 19.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Դեկտեմբերի 18-ին, ժամը 17.57-ին, Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Նոր Հաճնի Թումանյան փողոցի շենքերից մեկի բակ, որտեղ սպանված երիտասարդ կա: Նշված հասցե օպերատիվ խումբ է մեկնել:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ շենքի դիմաց ծագած վիճաբանության ժամանակ Նոր Հաճնի բնակիչ 19-ամյա երիտասարդը դանակով հարվածել է համաքաղաքացի 25-ամյա Տալյան Մուսոյանին, ինչի արդյունքում նա մահացել է:

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Նոր Հաճնի բնակիչ 19-ամյա երիտասարդը ներկայացել է Նաիրիի բաժին և խոստովանել հանցանքը: Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:

Դանակն առգրավվել է: Սպանության փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռանոսը վերականգնվել է վնասվածքից

18:30 19.12.2024

Ռանոսը վերականգնվել է վնասվածքից

Հայաստանի ազգային հավաքականի ու Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը վերականգնվել է մկանային վնասվածքից, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ «Հոֆենհայմի» դեմ դեկտեմբերի 21-ին Բունդեսլիգայում կայանալիք խաղից առաջ 21-ամյա ֆուտբոլիստը մարզվել է թիմի ընդհանուր խմբի հետ։ Ընթացիկ մրցաշրջանում Ռանոսը գերմանական ակումբի կազմում մասնակցել է ընդամենը մեկ խաղի՝ անցկացնելով խաղադաշտում 9 րոպե: «Բորուսիայի» երիտասարդական թիմի կազմում հարձակվողն անցկացրել […] ...

Քաղաքապետարանը կբողոքարկի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանված դրույքաչափերը անվավեր ճանաչելու դատարանի որոշումը

18:18 19.12.2024

Քաղաքապետարանը կբողոքարկի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանված դրույքաչափերը անվավեր ճանաչելու դատարանի որոշումը

ՀՀ վարչական դատարանի կողմից կայացվել է որոշում, որով Երևանի ավագանու կողմից ընդունված և այս տարվա հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանաված դրույքաչափերը սահմանելու որոշումն անվավեր է ճանաչվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը: «Հետագա մանիպուլյացիաներից խուսափելու համար հայտնում ենք՝ 1. Դատարանի որոշումն ուժի մեջ չի մտել և […] ...

Համալրվել է «Մինչև 2026 թ. կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 500 մանկապարտեզ և նախակրթարան» ծրագրում ընդգրկված հաստատությունների ցանկը

18:12 19.12.2024

Համալրվել է «Մինչև 2026 թ. կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 500 մանկապարտեզ և նախակրթարան» ծրագրում ընդգրկված հաստատությունների ցանկը

«Մինչև 2026 թ. կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 500 մանկապարտեզներ և նախակրթարաններ» ծրագրում ընդգրկված մանկապարտեզների և նախակրթարանների ցանկը համալրելու նպատակով գործադիրն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝ առաջարկվում է գործող կարգում ավելացնել Կոտայքի մարզի Մարմարիկի նախակրթարանը, Արագածոտնի մարզի Ցամաքասարի նախակրթարանը, Շիրակի մարզի Ղազանչի բնակավայրի մանկապարտեզը, Շիրակի մարզի Ղարիբջանյան բնակավայրի մանկապարտեզը, Կոտայքի մարզի Ֆանտան բնակավայրի մանկապարտեզը, Կոտայքի մարզի […] ...

Հայտնի է Միջմայրցամաքային գավաթի լավագույն ֆուտբոլիստը

18:06 19.12.2024

Հայտնի է Միջմայրցամաքային գավաթի լավագույն ֆուտբոլիստը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուսը ճանաչվել է Միջմայրցամաքային գավաթի խաղարկության լավագույն ֆուտբոլիստ։ Կատարի Լուսայիլ քաղաքում կայացած եզրափակչում բրազիլացի հարձակվողը մեքսիկական «Պաչուկայի» դեմ խաղում դարձել էր գոլի ու գոլային փոխանցման հեղինակ։ «Ռեալը» եզրափակչում հաղթել էր 3-0 հաշվով։ ...

SHANTNEWS

18:00 19.12.2024

SHANTNEWS

ԵՄ դեսպանի հետ քննարկվել են համագործակցության զարգացման հնարավորությունները

17:55 19.12.2024

ԵՄ դեսպանի հետ քննարկվել են համագործակցության զարգացման հնարավորությունները

ՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիելյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակությանը՝ դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ-ՀՀ երկկողմ առևտրային հարաբերությունների ընդլայնման վերաբերյալ հարցեր, մասնավորապես՝ ՀՀ-ից սննդամթերքի արտահանմանը խոչընդոտող խնդիրների վերացման ուղղությամբ համագործակցության անհրաժեշտությունը։ Քննարկվել է նաև աշխարհագրական նշումներին (GI) առնչվող հարցեր՝ պայմանավորված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA) ստանձնած պարտավորություններով: Մտքեր են փոխանակվել […] ...

BACK_TO_TOP