12:36 19.12.2024
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության նիստում ներկայացրեց զինծառայողների և զինակոչիկների առողջական պիտանելիության վերաբերյալ կարգավորումների փոփոխությունների նախագիծը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշման նախագծով նախատեսվում է որոշ հիվանդությունների պարագայում մեկ տարվա տարեկետման ժամկետից հետո, եթե զինակոչիկի մոտ առողջական վիճակի վատթարացում չի արձանագրվել, նրան զինծառայության համար սահմանափակումով պիտանի ճանաչել։
Նախատեսվում է նաև հստակեցնել առողջական վիճակի վրա հիմնված զինվորական ծառայության պայմաններն ու մի շարք հիվանդությունների նկարագրությունները։ Պապիկյանը նշեց, որ փոփոխությունները կխթանեն զինծառայության արդարացի կազմակերպումը՝ կանխելով զինվորական ծառայությունից խուսափելու հնարավոր սողանցքները։
«Խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ զինակոչիկին որոշ հիվանդությունների նախանշանների պարագայում տրվում է մեկ տարով տարեկետում և ենթադրվում է, որ այդ ընթացքում պետք է տեսանելի դառնա, թե արդյոք տվյալ զինակոչիկի հիվանդությունը զարգանո՞ւմ է և բարդանում է, որը կտանի ազատման, թե՞ ոչ։ Եվ լինում են նաև հիվանդություններ, որոնք հնարավոր է մեկ տարվա ընթացքում բժշկական միջամտության միջոցով չեզոքացնել։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ հանրության շրջանում չկա բժշկական միջամտության միջոցով առողջությունը վերականգնելու ուղղությամբ աշխատանք կատարելու շահագրգռվածություն։ Իհարկե, սա բերում է նրան, որ մի տարվա տարեկետումը բերում է ևս մեկ տարվա, ևս մեկ տարվա և այսպես շարունակ։ Մեր գնահատմամբ՝ սա յուրօրինակ սողանցք է զինվորական ծառայությունից խուսափելու համար։ Եվ, դրանից ելնելով, մենք այս փոփոխությունով վերականգնում ենք նաև արդարությունը և հնարավորություն չենք ընձեռում տարաբնույթ միջոցներով և ձևերով զինվորական ծառայությունից խուսափելը «խրախուսելու»»,- ընդգծեց Պապիկյանը։
Առանձին փոփոխություն է նախատեսվում լեղապարկի հիվանդություն ունեցող սպաների համար։ Նախարարի խոսքով՝ ժամանակակից վիրահատությունները թույլ են տալիս արագ վերականգնել առողջությունը, սակայն ներկայում այս հիվանդության պատճառով որոշ սպաներ ստիպված են լինում դադարեցնել ծառայությունը։«Առաջարկում ենք այս հիվանդության դեպքում նույնպես սահմանափակումով ծառայելու հնարավորություն ընձեռել։ Շատ սպաներ հնարավորություն կունենան ոչ միայն ծառայելու, այլև հետագայում ատեստավորվելու և իրենց բնականոն ծառայությունը շարունակելու»,- եզրափակեց Պապիկյանը։
18:42 19.12.2024
Ալյուրի և թեփի վաճառակետում անհայտ ծագման ծխախոտ էր վաճառումՔրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում դեկտեմբերի 18-ին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Տանձուտ գյուղի բնակիչ 38-ամյա տղամարդը գյուղում գտնվող ալյուրի և թեփի իր վաճառակետում, առանց համապատասխան հարկային հաշիվների, նույնականացման տվյալների և ակցիզային դրոշմապիտակների, վաճառում է անհայտ ծագման ծխախոտ: Ստուգողական գործողությունների և ձեռնարկված միջոցառումների արդյունքում քրեական ոստիկանները պարզել են, որ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը: Նույն օրը […] ...
18:36 19.12.2024
Հայաստանի և Հունգարիայի միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր կստորագրվիԿառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունգարիայի կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ըստ հիմնավորման՝ համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում իրավահավասարության և փոխշահավետության հիման վրա երկու երկրների միջև զարգացնել և խորացնել երկարատև տնտեսական հարաբերություններ այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են առևտուրը, դեղագործական արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, էներգետիկան, տրանսպորտ և նյութատեխնիկական ապահովում, գյուղատնտեսություն և անտառատնտեսություն, հետազոտություն և […] ...
18:30 19.12.2024
Ռանոսը վերականգնվել է վնասվածքիցՀայաստանի ազգային հավաքականի ու Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը վերականգնվել է մկանային վնասվածքից, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ «Հոֆենհայմի» դեմ դեկտեմբերի 21-ին Բունդեսլիգայում կայանալիք խաղից առաջ 21-ամյա ֆուտբոլիստը մարզվել է թիմի ընդհանուր խմբի հետ։ Ընթացիկ մրցաշրջանում Ռանոսը գերմանական ակումբի կազմում մասնակցել է ընդամենը մեկ խաղի՝ անցկացնելով խաղադաշտում 9 րոպե: «Բորուսիայի» երիտասարդական թիմի կազմում հարձակվողն անցկացրել […] ...
18:24 19.12.2024
Հայտնի են ուսուցիչների կամավոր ատեստավորման այս տարվա արդյունքներըԱմփոփվել են ուսուցիչների կամավոր ատեստավորման 2024 թվականի արդյունքները՝ ներառյալ նաև բողոքարկումից հետո կատարված փոփոխությունները։ Ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացն այս տարի առաջին անգամ կազմակերպվել է էլեկտրոնային ձևաչափով, որին մասնակցության համար դիմել է 6260 ուսուցիչ, որոնցից 572-ը՝ որպես չաշխատող անձ: Հայտագրվածներից ատեստավորմանը մասնակցել է 4982-ը, որոնք ցուցաբերել են հետևյալ արդյունքները՝ 60-69% արդյունք ցուցաբերել է 1073-ը․ նրանք ունենալու […] ...
18:18 19.12.2024
Քաղաքապետարանը կբողոքարկի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանված դրույքաչափերը անվավեր ճանաչելու դատարանի որոշումըՀՀ վարչական դատարանի կողմից կայացվել է որոշում, որով Երևանի ավագանու կողմից ընդունված և այս տարվա հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանաված դրույքաչափերը սահմանելու որոշումն անվավեր է ճանաչվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը: «Հետագա մանիպուլյացիաներից խուսափելու համար հայտնում ենք՝ 1. Դատարանի որոշումն ուժի մեջ չի մտել և […] ...
18:12 19.12.2024
Համալրվել է «Մինչև 2026 թ. կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 500 մանկապարտեզ և նախակրթարան» ծրագրում ընդգրկված հաստատությունների ցանկը«Մինչև 2026 թ. կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 500 մանկապարտեզներ և նախակրթարաններ» ծրագրում ընդգրկված մանկապարտեզների և նախակրթարանների ցանկը համալրելու նպատակով գործադիրն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝ առաջարկվում է գործող կարգում ավելացնել Կոտայքի մարզի Մարմարիկի նախակրթարանը, Արագածոտնի մարզի Ցամաքասարի նախակրթարանը, Շիրակի մարզի Ղազանչի բնակավայրի մանկապարտեզը, Շիրակի մարզի Ղարիբջանյան բնակավայրի մանկապարտեզը, Կոտայքի մարզի Ֆանտան բնակավայրի մանկապարտեզը, Կոտայքի մարզի […] ...