12:20 19.12.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախնական ընտրությունների ինստիտուտի ներդրումը համարում է ժողովրդավարության ամրապնդման կարևոր քայլ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարության հերթական նիստում վարչապետը նշեց, որ Գյումրիում տեղի ունեցած իրադարձությունները թեև ճգնաժամային և ցավալի էին, սակայն կարևոր քայլ են Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ճանապարհին։«Խոսքը նախնական ընտրությունների կամ քվեարկության ինստիտուտի մասին է, որը, կարծում եմ, չափազանց կարևոր է, որը մեր երկրում ժողովրդավարությունը, որպես ինստիտուտ, ևս մի քայլով ամրացնում է»,-ընդգծեց Փաշինյանը։Վարչապետն անդրադարձավ նաև ընդդիմության քննադատությանը՝ կապված Հայաստանի ժողովրդավարական ընթացքի և բարեփոխումների օրակարգի հետ։
«Վերջին շրջանում և դրանից առաջ էլ շատ քննարկումներ կան ընդդիմության գործընկերների կողմից, թե ինչքանով է իրականությանը համապատասխանում, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, ինչքանով է Հայաստանը և Հայաստանի կառավարությունը նվիրված ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին՝ սկսած անկախ դատական համակարգից և վերջացրած մարդու իրավունքների պաշտպանությամբ։ Իհարկե, սա շատ կարևոր հարց է, բայց շատ կարևոր է, որ այդ հարցերի բոլոր պատասխաններն ունենք։ Առաջիկայում տարբեր ձևաչափերով ես այս հարցերին կանդրադառնամ։ Կարող եմ մի բան ասել, որ կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում (առաջին փորձից հետո առավել ևս) տրամադրվածությունն այն է, որ մենք մեր հետագա գործունեության ընթացքում նախնական քվեարկության ինստիտուտն ավելի կամպրապնդենք և կկիրառենք։ Նույնիսկ կա գաղափար, թե ինչ խթաններ ստեղծել, որպեսզի մյուս կուսակցությունները նույնպես նման պայմաններում գնան այդ ճանապարհով»,-եզրափակեց Փաշինյանը։
17:02 19.12.2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են16:46 19.12.2024
Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է16:23 19.12.2024
Իրավախախտումը չարձանագրելու համար փորձել էր կաշառել պարեկներին16:00 19.12.2024
Շվեյցարիան Ուկրաինային լրացուցիչ 50 մլն դոլար օգնություն կտրամադրի15:52 19.12.2024
«Բարսելոնայի» վերադարձը «Կամպ Նոու» այս մրցաշրջանում հարցականի տակ է17:02 19.12.2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: ...
16:58 19.12.2024
Կառավարությունը պետբյուջեից սուբվենցիոն ծրագրերի համար 2024 թվականին հատկացրել է 31,8 մլրդ դրամԿառավարությունն ընդունել է որոշում՝ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը 2 մլրդ 954 մլն դրամով համաֆինանսավորելու վերաբերյալ: Ըստ այդմ՝ նախատեսվում է համաֆինանսավորել 28 համայնքի 46 ծրագիր: Արագածոտնի մարզին կհատկացվի 133,2 մլն դրամ, Արմավիրի մարզ՝ 237 մլն դրամ, Գեղարքունիքի մարզին՝ 519,7 մլն դրամ, Լոռին՝ 515 մլն դրամ, Կոտայքին՝ 71,9 մլն դրամ, Շիրակին՝ 204,9 մլն դրամ, Սյունիքին՝ […] ...
16:46 19.12.2024
Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է։ ...
16:39 19.12.2024
Նոյեմբերին 44 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում. ՊԵԿՆոյեմբերին 44 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում։ Հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 16.6 մլն դրամի չափով տուգանք: Միաժամանակ, կոմիտեն տեղեկացնում է, որ «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկում հաշվի չեն առնվել ստուգման ակտերի վարչական կամ դատական կարգով հնարավոր […] ...
16:33 19.12.2024
Ռուսաստանը Ուկրաինայի հետ բանակցություններ սկսելու պայմաններ չունի. ՊուտինՌուսաստանը նախապայմաններ չունի Ուկրաինայի հետ բանակցություններ սկսելու համար, մամուլի ասուլիսին ուղիղ եթերում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Այժմ բանակցություններ սկսելու պայմանների մասին. մենք նախապայմաններ չունենք»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով հարցին, թե ինչ պայմաններով է Մոսկվան պատրաստ բանակցություններ սկսել Կիևի հետ։ «Տարվա արդյունքները Վլադիմիր Պուտինի հետ» ձևաչափով ասուլիսը սկսվել է հինգշաբթի՝ կեսօրին: ...
16:28 19.12.2024
Ինձ համար մեծ պատասխանատվություն և պատիվ է հայրենի մարզի կառավարումը ստանձնելը. Շիրակի նորանշանակ մարզպետԿառավարության որոշմամբ Դավիթ Առուշանյանը նշանակվել է Շիրակի մարզպետ: Այս մասին գործադիրի այսօրվա նիստի սկզբում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա շնորհավորել նրան: Դավիթ Առուշանյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել. «Ինձ համար մեծ պատասխանատվություն և պատիվ է հայրենի մարզի կառավարումը ստանձնելը: Վստահ եմ, որ մեր բոլորի ջանքերով և մեր Շիրակի մարզի թիմի ջանքերով հաջողելու […] ...