Մուրմանսկի շրջանում գնացքների բախման հետևանքով տուժածների թիվն ավելացել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 12 2024
  • $
    394.91
  • RUBLE
    3.83
  • 410.98
WEATHER
+11.09 oC

Մուրմանսկի շրջանում գնացքների բախման հետևանքով տուժածների թիվն ավելացել է

11:18 19.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մուրմանսկի մարզում մարդատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով տուժածների թիվը հասել է 31-ի, նրանցից հինգը երեխաներ են, հայտնում է «Ռուսական երկաթուղիների» հեռագրային ալիքը։

«Մուրմանսկ-Սանկտ Պետերբուրգ թիվ 11 գնացքի հետ դեկտեմբերի 18-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժել է 31 մարդ, այդ թվում՝ 5 երեխա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

14 մարդ հոսպիտալացվել է, նրանցից 4-ի վիճակը ծանր է։ Կա երկու զոհ, ցավոք, հիվանդանոցում մահացել է ևս մեկ ուղևոր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուսաստանը Ուկրաինայի հետ բանակցություններ սկսելու պայմաններ չունի. Պուտին

16:33 19.12.2024

Ռուսաստանը Ուկրաինայի հետ բանակցություններ սկսելու պայմաններ չունի. Պուտին

Ռուսաստանը նախապայմաններ չունի Ուկրաինայի հետ բանակցություններ սկսելու համար, մամուլի ասուլիսին ուղիղ եթերում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Այժմ բանակցություններ սկսելու պայմանների մասին. մենք նախապայմաններ չունենք»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով հարցին, թե ինչ պայմաններով է Մոսկվան պատրաստ բանակցություններ սկսել Կիևի հետ։ «Տարվա արդյունքները Վլադիմիր Պուտինի հետ» ձևաչափով ասուլիսը սկսվել է հինգշաբթի՝ կեսօրին:   ...

Ինձ համար մեծ պատասխանատվություն և պատիվ է հայրենի մարզի կառավարումը ստանձնելը. Շիրակի նորանշանակ մարզպետ

16:28 19.12.2024

Ինձ համար մեծ պատասխանատվություն և պատիվ է հայրենի մարզի կառավարումը ստանձնելը. Շիրակի նորանշանակ մարզպետ

Կառավարության որոշմամբ Դավիթ Առուշանյանը նշանակվել է Շիրակի մարզպետ: Այս մասին գործադիրի այսօրվա նիստի սկզբում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա շնորհավորել նրան: Դավիթ Առուշանյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել. «Ինձ համար մեծ պատասխանատվություն և պատիվ է հայրենի մարզի կառավարումը ստանձնելը: Վստահ եմ, որ մեր բոլորի ջանքերով և մեր Շիրակի մարզի թիմի ջանքերով հաջողելու […] ...

Իրավախախտումը չարձանագրելու համար փորձել էր կաշառել պարեկներին

16:23 19.12.2024

Իրավախախտումը չարձանագրելու համար փորձել էր կաշառել պարեկներին

Երևանի պարեկները դեկտեմբերի 18-ի գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում, Արցախի պողոտայում ստուգման նպատակով կանգնեցրել են «Ֆորդ» մակնիշի մի մեքենա: Ստուգման ժամանակ պարեկները նկատել են, որ վարորդը ոչ սթափ վիճակում է: Սթափությունը չստուգելու և իրավախախտումը չարձանագրելու համար Երևանի բնակիչ 35-ամյա ուղևորը բացել է պարեկային մեքենայի դուռը և փոխանցման տուփի մոտ, որպես կաշառք, նետել 20000-անոց թղթադրամ: Նա ձերբակալվել […] ...

Քաղաքացիական պաշտպանության հարցերին առնչվող սեմինար-քննարկում ՆԳՆ փրկարար ծառայությունում

16:17 19.12.2024

Քաղաքացիական պաշտպանության հարցերին առնչվող սեմինար-քննարկում ՆԳՆ փրկարար ծառայությունում

Դեկտեմբերի 17-ին ՆԳՆ փրկարար ծառայությունում տեղի է ունեցել քաղաքացիական պաշտպանության հարցերով սեմինար-քննարկում, որին մասնակցել են ՓԾ ստորաբաժանումների ներկայացուցիչներ, ՀՀ պետական, պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների քաղաքացիական պաշտպանության հարցերով պատասխանատուներ։ Միջոցառման նպատակն էր քաղաքացիական պաշտպանության բնագավառում փոխհամագործակցության ամրապնդումը և պատրաստվածության ապահովումը։ Բացման խոսքով հանդես է եկել ՆԳՆ ՓԾ ՔՊ վարչության պետի տեղակալ […] ...

«Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթ. hայտնի են անվանացանկերը

16:12 19.12.2024

«Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթ. hայտնի են անվանացանկերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դեկտեմբերի 24-ին կիրականացնի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը, որի նպատակն է խրախուսել և մեծարել ընթացիկ տարում նվաճումներ կամ նշանակալի հաջողություններ գրանցած, ինչպես նաև իրենց մրցելույթներով ՀՀ ճանաչելիության և հեղինակության բարձրացմանը, պետական խորհրդանիշների, ազգային արժեքների հանրահռչակմանը նպաստած հայ մարզիկներին և մարզիչներին: Մրցույթի հաղթողները որոշվելու են նախարարության կողմից հավատարմագրված […] ...

Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպման արդյունքներով ընդունվել է Երևանյան հռչակագիրը

16:06 19.12.2024

Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպման արդյունքներով ընդունվել է Երևանյան հռչակագիրը

Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի անդամ պետությունների՝ Հայաստանի Հանրապետության, Բոլիվիայի Բազմազգ Պետության, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Եգիպտոսի Արաբական Հանրապետության, Հունաստանի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության, Իրաքի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Պերուի Հանրապետության արտաքին գործերի նախարարները և նրանց փոխարինողները 2024 թվականի դեկտեմբերի 18-ին ՀՀ մայրաքաղաք Երևանում մասնակցեցին Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպմանը։ Հանդիպումը նախագահում էր ՀՀ արտաքին գործերի նախարար […] ...

BACK_TO_TOP