10:00 19.12.2024
Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան հունվարի 13-19-ը կարող է հանդիպել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Սպիտակ տան նոր ղեկավարի երդմնակալության արարողությունից առաջ։ Այս մասին հայտնում է Yomiuri թերթը՝ վկայակոչելով աղբյուրներին։
Թրամփը ճապոնական կողմին հայտնել է հունվարի կեսերին հանդիպման իր պատրաստակամության մասին։ ԱՄՆ նորընտիր նախագահի թիմը նշել է, որ իրենց համար հարմար կլինի հանդիպումն անցկացնել հունվարի երրորդ շաբաթվա ընթացքում:
Հունվարի 21-ին նախատեսվում է գումարել խորհրդարանի նիստ, որին կառավարությունը, առանց մեծամասնության, խորհրդարանի առանցքային ստորին պալատում կառաջարկի իր հաջորդ ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը, իսկ մինչ այդ Ճապոնիայի կաբինետի ղեկավարը կայցելի Մալայզիա և Ինդոնեզիա:
16:46 19.12.2024
Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է16:23 19.12.2024
Իրավախախտումը չարձանագրելու համար փորձել էր կաշառել պարեկներին16:00 19.12.2024
Շվեյցարիան Ուկրաինային լրացուցիչ 50 մլն դոլար օգնություն կտրամադրի15:52 19.12.2024
«Բարսելոնայի» վերադարձը «Կամպ Նոու» այս մրցաշրջանում հարցականի տակ է15:38 19.12.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում15:30 19.12.2024
Սպերցյանն այս ձմռանը չի տեղափոխվի «Յուվենտուս»15:26 19.12.2024
Մարմնական վնասվածքներ պատճառած երիտասարդը ձերբակալվել է15:22 19.12.2024
Պուտինը նշել է, որ միշտ պատրաստ է խոսել կամ հանդիպել Թրամփի հետ16:33 19.12.2024
Ռուսաստանը Ուկրաինայի հետ բանակցություններ սկսելու պայմաններ չունի. ՊուտինՌուսաստանը նախապայմաններ չունի Ուկրաինայի հետ բանակցություններ սկսելու համար, մամուլի ասուլիսին ուղիղ եթերում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Այժմ բանակցություններ սկսելու պայմանների մասին. մենք նախապայմաններ չունենք»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով հարցին, թե ինչ պայմաններով է Մոսկվան պատրաստ բանակցություններ սկսել Կիևի հետ։ «Տարվա արդյունքները Վլադիմիր Պուտինի հետ» ձևաչափով ասուլիսը սկսվել է հինգշաբթի՝ կեսօրին: ...
16:28 19.12.2024
Ինձ համար մեծ պատասխանատվություն և պատիվ է հայրենի մարզի կառավարումը ստանձնելը. Շիրակի նորանշանակ մարզպետԿառավարության որոշմամբ Դավիթ Առուշանյանը նշանակվել է Շիրակի մարզպետ: Այս մասին գործադիրի այսօրվա նիստի սկզբում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա շնորհավորել նրան: Դավիթ Առուշանյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել. «Ինձ համար մեծ պատասխանատվություն և պատիվ է հայրենի մարզի կառավարումը ստանձնելը: Վստահ եմ, որ մեր բոլորի ջանքերով և մեր Շիրակի մարզի թիմի ջանքերով հաջողելու […] ...
16:23 19.12.2024
Իրավախախտումը չարձանագրելու համար փորձել էր կաշառել պարեկներինԵրևանի պարեկները դեկտեմբերի 18-ի գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում, Արցախի պողոտայում ստուգման նպատակով կանգնեցրել են «Ֆորդ» մակնիշի մի մեքենա: Ստուգման ժամանակ պարեկները նկատել են, որ վարորդը ոչ սթափ վիճակում է: Սթափությունը չստուգելու և իրավախախտումը չարձանագրելու համար Երևանի բնակիչ 35-ամյա ուղևորը բացել է պարեկային մեքենայի դուռը և փոխանցման տուփի մոտ, որպես կաշառք, նետել 20000-անոց թղթադրամ: Նա ձերբակալվել […] ...
16:17 19.12.2024
Քաղաքացիական պաշտպանության հարցերին առնչվող սեմինար-քննարկում ՆԳՆ փրկարար ծառայությունումԴեկտեմբերի 17-ին ՆԳՆ փրկարար ծառայությունում տեղի է ունեցել քաղաքացիական պաշտպանության հարցերով սեմինար-քննարկում, որին մասնակցել են ՓԾ ստորաբաժանումների ներկայացուցիչներ, ՀՀ պետական, պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների քաղաքացիական պաշտպանության հարցերով պատասխանատուներ։ Միջոցառման նպատակն էր քաղաքացիական պաշտպանության բնագավառում փոխհամագործակցության ամրապնդումը և պատրաստվածության ապահովումը։ Բացման խոսքով հանդես է եկել ՆԳՆ ՓԾ ՔՊ վարչության պետի տեղակալ […] ...
16:12 19.12.2024
«Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթ. hայտնի են անվանացանկերըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դեկտեմբերի 24-ին կիրականացնի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը, որի նպատակն է խրախուսել և մեծարել ընթացիկ տարում նվաճումներ կամ նշանակալի հաջողություններ գրանցած, ինչպես նաև իրենց մրցելույթներով ՀՀ ճանաչելիության և հեղինակության բարձրացմանը, պետական խորհրդանիշների, ազգային արժեքների հանրահռչակմանը նպաստած հայ մարզիկներին և մարզիչներին: Մրցույթի հաղթողները որոշվելու են նախարարության կողմից հավատարմագրված […] ...
16:06 19.12.2024
Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպման արդյունքներով ընդունվել է Երևանյան հռչակագիրըՀնագույն քաղաքակրթությունների ֆորումի անդամ պետությունների՝ Հայաստանի Հանրապետության, Բոլիվիայի Բազմազգ Պետության, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Եգիպտոսի Արաբական Հանրապետության, Հունաստանի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության, Իրաքի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Պերուի Հանրապետության արտաքին գործերի նախարարները և նրանց փոխարինողները 2024 թվականի դեկտեմբերի 18-ին ՀՀ մայրաքաղաք Երևանում մասնակցեցին Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպմանը։ Հանդիպումը նախագահում էր ՀՀ արտաքին գործերի նախարար […] ...