Պայթյուն ավտոմեքենայում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 12 2024
  • $
    394.91
  • RUBLE
    3.83
  • 410.98
WEATHER
+10.09 oC

Պայթյուն ավտոմեքենայում

08:08 19.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Դեկտեմբերի 18-ին, ժամը 22:51-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հայթաղ գյուղի Մենուայի փողոցում գտնվող ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ֆ․ Մ․, ծնված 1988 թ․) սրահում՝ առանց հրդեհի բռնկման։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։ Պայթյունի հետևանքով վնասվել են ավտոմեքենայի դիմապակին, դռները և սրահը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

17:02 19.12.2024

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: ...

Կառավարությունը պետբյուջեից սուբվենցիոն ծրագրերի համար 2024 թվականին հատկացրել է 31,8 մլրդ դրամ

16:58 19.12.2024

Կառավարությունը պետբյուջեից սուբվենցիոն ծրագրերի համար 2024 թվականին հատկացրել է 31,8 մլրդ դրամ

Կառավարությունն ընդունել է որոշում՝ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը 2 մլրդ 954 մլն դրամով համաֆինանսավորելու վերաբերյալ: Ըստ այդմ՝ նախատեսվում է համաֆինանսավորել 28 համայնքի 46 ծրագիր: Արագածոտնի մարզին կհատկացվի 133,2 մլն դրամ, Արմավիրի մարզ՝ 237 մլն դրամ, Գեղարքունիքի մարզին՝ 519,7 մլն դրամ, Լոռին՝ 515 մլն դրամ, Կոտայքին՝ 71,9 մլն դրամ, Շիրակին՝ 204,9 մլն դրամ, Սյունիքին՝ […] ...

Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է

16:46 19.12.2024

Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է։ ...

Նոյեմբերին 44 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում. ՊԵԿ

16:39 19.12.2024

Նոյեմբերին 44 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում. ՊԵԿ

Նոյեմբերին 44 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում։ Հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 16.6 մլն դրամի չափով տուգանք: Միաժամանակ, կոմիտեն տեղեկացնում է, որ «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկում հաշվի չեն առնվել ստուգման ակտերի վարչական կամ դատական կարգով հնարավոր […] ...

Ռուսաստանը Ուկրաինայի հետ բանակցություններ սկսելու պայմաններ չունի. Պուտին

16:33 19.12.2024

Ռուսաստանը Ուկրաինայի հետ բանակցություններ սկսելու պայմաններ չունի. Պուտին

Ռուսաստանը նախապայմաններ չունի Ուկրաինայի հետ բանակցություններ սկսելու համար, մամուլի ասուլիսին ուղիղ եթերում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Այժմ բանակցություններ սկսելու պայմանների մասին. մենք նախապայմաններ չունենք»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով հարցին, թե ինչ պայմաններով է Մոսկվան պատրաստ բանակցություններ սկսել Կիևի հետ։ «Տարվա արդյունքները Վլադիմիր Պուտինի հետ» ձևաչափով ասուլիսը սկսվել է հինգշաբթի՝ կեսօրին:   ...

Ինձ համար մեծ պատասխանատվություն և պատիվ է հայրենի մարզի կառավարումը ստանձնելը. Շիրակի նորանշանակ մարզպետ

16:28 19.12.2024

Ինձ համար մեծ պատասխանատվություն և պատիվ է հայրենի մարզի կառավարումը ստանձնելը. Շիրակի նորանշանակ մարզպետ

Կառավարության որոշմամբ Դավիթ Առուշանյանը նշանակվել է Շիրակի մարզպետ: Այս մասին գործադիրի այսօրվա նիստի սկզբում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա շնորհավորել նրան: Դավիթ Առուշանյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել. «Ինձ համար մեծ պատասխանատվություն և պատիվ է հայրենի մարզի կառավարումը ստանձնելը: Վստահ եմ, որ մեր բոլորի ջանքերով և մեր Շիրակի մարզի թիմի ջանքերով հաջողելու […] ...

BACK_TO_TOP