Սոցիալիստական կուսակցությունը հրաժարվել է ճանաչել Սանդուին Մոլդովայի նախագահ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 12 2024
  • $
    394.62
  • RUBLE
    3.83
  • 414.27
WEATHER
+3.09 oC

Սոցիալիստական կուսակցությունը հրաժարվել է ճանաչել Սանդուին Մոլդովայի նախագահ

20:28 18.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Սոցիալիստների կուսակցության հանրապետական խորհուրդը հայտարարել է, որ կուսակցությունը չի ճանաչելու Մայա Սանդուին որպես Մոլդովայի օրինական ընտրված նախագահ։

Ընդունված հայտարարության համաձայն՝ Մոլդովայի Հանրապետության սոցիալիստների կուսակցությունը չի ճանաչում «եվրաինտեգրման, այսպես կոչված, սահմանադրական հանրաքվեի» արդյունքները, որն իշխանությունն իրավունք չուներ նշանակել նախագահական ընտրությունների նույն օրը։

«Անհնար է փրկել Մոլդովային մոտալուտ աղետից առանց արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման, առանց Մայա Սանդուի խմբավորման ու PAS կուսակցության իշխանությունից հեռանալու։ Մոլդովայի ժողովրդի բարեկեցությունը, նրա տնտեսության զարգացումն անհնար է առանց երկրի էներգամատակարարման խնդրի լուծման»,-հայտարարել են կուսակցության ղեկավարությունում։

Նոյեմբերի 3-ին Սանդուն հաղթեց նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ հաղթելով սոցիալիստների կողմից առաջադրված նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդրու Ստոյանոգլոյին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չինացի տայկոնավորդները բաց տիեզերքում գտնվելու ռեկորդ են սահմանել

00:00 19.12.2024

Չինացի տայկոնավորդները բաց տիեզերքում գտնվելու ռեկորդ են սահմանել

Երկու չինացի տայկոնավորդ ազգային ուղեծրային կայանից ռեկորդային՝ ինը ժամ բաց տիեզերք են դուրս եկել, հայտնել է Չինաստանի անձնակազմով թռիչքներ իրականցնող վարչությունը (CMSA): Սա ավելի քան երկու ժամով գերազանցում է Միջազգային տիեզերակայանից ամերիկացի տիեզերագնացների տիեզերական զբոսանքի տևողությունը։ Նշվում է, որ նախօրեին ավարտված այս տիեզերական քայլարշավն ավարտվել է լիակատար հաջողությամբ։ Ցայ Հյուդզեն և Սոնգ Լինդոնգը կատարել են […] ...

ԱՄՆ-ը վախենում է սիրիական բանտերից ԴԱԻՇ-ի անդամների զանգվածային փախուստից

23:52 18.12.2024

ԱՄՆ-ը վախենում է սիրիական բանտերից ԴԱԻՇ-ի անդամների զանգվածային փախուստից

ԱՄՆ-ում պաշտոնյաները մտահոգված են, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հեռանալուց հետո Սիրիայի բանտերում պահվող ԴԱԻՇ-ի հազարավոր զինյալներ կարող են ազատ արձակվել, գրում է Politico-ն։ «Դա նման է հետաձգված ժամանակացույցով ռումբի։ Եթե Թուրքիան չդադարեցնի հարձակումները Սիրիայի դեմոկրատական ուժերի դեմ (SDF), մենք կարող ենք առնչվել բանտից զանգվածային փախուստի»,-ասել է ԱՄՆ-ի հակաահաբեկչական ծառայության բարձրաստիճան պաշտոնյան: Հրատարակությունը հիշեցնում է, […] ...

SpaceX-ը եվրոպական SES ընկերության երկու կապի արբանյակ է ուղարկել ուղեծիր

23:44 18.12.2024

SpaceX-ը եվրոպական SES ընկերության երկու կապի արբանյակ է ուղարկել ուղեծիր

Falcon 9 հրթիռը ուղեծիր է արձակել երկու O3b mPOWER կապի արբանյակներ եվրոպական հեռահաղորդակցության օպերատոր SES S.A.-ից, չորեքշաբթի հաղորդում է ավիափոխադրող նախագծող SpaceX ընկերությունը: «Հաստատվել է երկու O3b mPOWER արբանյակների արձակումը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Boeing Co.-ի O3b mPOWER արբանյակները նախագծված են համաշխարհային մասշտաբով գերարագ ինտերնետի հասանելիության և բջջային կապի ծառայություններ մատուցելու համար: SES-ը, որը գրանցված […] ...

National-ը հայտնել է Սիրիայից Լիբանան մաքսանենգ ճանապարհով մեծ քանակությամբ զենքի տեղափոխման մասին

23:36 18.12.2024

National-ը հայտնել է Սիրիայից Լիբանան մաքսանենգ ճանապարհով մեծ քանակությամբ զենքի տեղափոխման մասին

Մաքսանենգները Սիրիայից մեծ քանակությամբ զենք են բերում Լիբանան, որը հասանելի է դարձել Դամասկոսում զինված ընդդիմության գրավումից և սիրիական բանակի փլուզումից հետո, հայտնում է The National-ը՝ հղում անելով աղբյուրներին։ «Սիրիայում զենքերը շատ էժան են վաճառվում, օրինակ՝ AK-47-ի գինը մոտ 25 դոլար է։ Լիբանանի շուկան ողողված է Սիրիայից բերված հրազեններով։ Շատ դիլերներ գնում են Սիրիա՝ զենք գնելու […] ...

Քրեակատարողական հիմնարկների՝ մասնագիտության հատուկ ուսուցման դասընթացի մասնակից սոցիալական աշխատողներին տրվել են ավարտական վկայականներ

23:28 18.12.2024

Քրեակատարողական հիմնարկների՝ մասնագիտության հատուկ ուսուցման դասընթացի մասնակից սոցիալական աշխատողներին տրվել են ավարտական վկայականներ

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի պարտականությունները կատարող Սահակ Գրիգորյանն Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտում ներկա է գտնվել «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման դասընթացի մասնակիցներին ավարտական վկայականների հանձնման արարողությանը։ Ինստիտուտի կողմից անցկացված որակավորման եռամսյա հեռավար դասընթացին, ի թիվս այլոց, մասնակցել էին «Արթիկ», «Արմավիր», «Գորիս», «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն», «Սևան» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկների 10 սոցիալական աշխատողներ։ […] ...

ԱՄՀ-ն 163 մլն դոլարի չափով ևս մեկ տրանշ է հատկացրել Մոլդովային EFF/ECF ծրագրերի շրջանակներում

23:20 18.12.2024

ԱՄՀ-ն 163 մլն դոլարի չափով ևս մեկ տրանշ է հատկացրել Մոլդովային EFF/ECF ծրագրերի շրջանակներում

Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենների խորհուրդը որոշել է 162,6 մլն դոլարի ևս մեկ տրանշ հատկացնել Մոլդովային՝ երկու վարկային ծրագրերի իրականացման շրջանակներում, ասվում է ԱՄՀ-ի մամուլի հաղորդագրությունում։ Միջոցները հատկացվել են Մոլդովայում երկու վարկային ծրագրերի իրականացման վեցերորդ վերանայման ավարտից հետո՝ ընդլայնված վարկավորման (ECF) և երկարաձգվող ֆինանսավորման (EFF) շրջանակներում: Գործող ծրագրերով վճարումների ընդհանուր գումարը կկազմի մոտ 810,2 մլն […] ...

BACK_TO_TOP