19:52 18.12.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, այցելել է Շիրակի մարզ: Այցի շրջանակում երկրի ղեկավարը ծանոթացել է Իսահակյան-Գյումրի հանրապետական նշանակության ճանապարհի Բայանդուր գյուղին մոտակա հատվածի ասֆալտապատման աշխատանքներին: Ավտոճանապարհի 9,923 կմ հատվածի միջին նորոգման աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների միջին նորոգման ծրագրի շրջանակում: Կառավարությունն աշխատանքների իրականացման համար հատկացրել է 599 988 800 դրամ: Իրականացվել է աշխատանքների շուրջ 90 %-ը։
Հաջորդիվ վարչապետը տիկնոջ հետ այցելել է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն, որտեղ տեղի է ունեցել Շիրակի պետական համալսարանի 90 ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը: Հանդիսավոր միջոցառմանը ներկա են գտնվել նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ:
Նիկոլ Փաշինյանը, ողջունելով ներկաներին, շնորհավորել է նրանց օրվա առթիվ և նշել, որ Շիրակի պետական համալսարանի գործունեությունը շատ բարձր է գնահատվում:
«2500 տարի առաջ մի մարդ ասել է՝ ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ: Եվ այդ օրվանից, այդ ժամանակներից այս կարճ նախադասությունը փոթորկում է ցանկացած մտածող մարդու հոգին ու միտքը: Ինչի՞ մասին է այս նախադասությունը: Հեղինակի և մյուսների տեսակետից, այս նախադասությունն առաջին հերթին ինքդ քեզ հարցեր տալու ընդունակության մասին է»,- ասել է վարչապետը:
Երկրի ղեկավարի կարծիքով՝ դա ընդհանրապես կրթության և զարգացման կարևորագույն բաղադրիչներից մեկն է.
«Մենք բոլոր ոլորտներում՝ սկսած կրթությունից և ավարտած ներքին և արտաքին քաղաքականությամբ, պետական կառավարմամբ, մշակույթով, տնտեսությամբ, պետք է կարողանանք ինքներս մեզ հարցեր տալ և պետք է կարողանանք լրջորեն աշխատել այդ հարցերի պատասխանները գտնելու ուղղությամբ: Շատ կարևոր է, որ մենք անընդհատ ենք դա ասում՝ կրթվելու, սովորելու անհրաժեշտության մասին: Սա պարզ, բայց բարդ նախադասությունն է, որի խորքերը մենք պետք է հասկանանք: Խնդիրը միայն սովորելը չէ, խնդիրը նաև սովորել սովորելն է»:
Ըստ վարչապետի ՝ Շիրակում 1934 թվականին բուհի ձևավորումը եղել է նաև տնտեսական պահանջ.
«Բուհական, ընդհանրապես՝ կրթական համակարգը, եթե փոխկապակցված չէ տնտեսության հետ, որոշակի տրամաբանությունից դուրս է գալիս: Եվ այս առումով շատ կարևոր է նաև արձանագրել, որ այն կրթական համակարգը, որը մենք ունենք, որ ստանդարտի մեջ է և որ ժամանակի մեջ է գործում»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հանրության, մարդու, ժողովրդի, պետության խնդիրն այն է, թե ինչքանով ենք կարողանում վերափոխվել՝ ինքներս մեզ հարց տալով, ժամանակի պահանջներին համապատասխան:
«Եվ ես ուզում եմ, որ այս և նման հոբելյանները հենց օգտագործենք մեր մտքի նոր հարթակներ ստեղծելու համար, մեր հեռանկարի նոր ճանապարհներ տեսնելու համար»,-ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ և՛ բուհական համակարգի, և՛ մարզերի, և՛ քաղաքների զարգացման մասին առավել մանրամասն կքննարկվի, սակայն մեծ հաշվով ռազմավարական նպատակները պետք է բոլորովին այլ տրամաբանությամբ դիտարկել: Այս համատեքստում վարչապետը, բարձր գնահատելով բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի աշխատանքը, բուհերի անցած ճանապարհը, կարևորել է նաև վերափոխվելն ու միջազգայնորեն մրցունակ բուհեր ունենալը: «Մեր այսօրվա խնդիրները չպետք է դիտարկենք առանձին վերցրած բուհերի շահերի տեսակետից: Մենք մեր խնդիրները պետք է դիտարկենք առանձին վերցրած պետության, Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ շահերի տեսակետից, որովհետև պետությունը, նրա բնականոն զարգացումն է միայն երաշխիքը, որ մենք ունենաք առաջիկայում երկու հարյուր, երեք հարյուր, չորս հարյուր, հինգ հարյուր տարվա պատմություն ունեցող բուհեր, պետություն, ինստիտուտներ, տնտեսություն և բարեկեցություն»,-նշել է վարչապետը:
Ամփոփելով՝ վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է ճշգրտել մեր բուհական համակարգի գործունեության, ընդհանրապես՝ կրթական համակարգի գործունեության նպատակը:
«Մեր կրթական համակարգի նպատակը մեկը պետք է լինի, որ նրա շրջանավարտները, աշակերտները լավ ապրեն, պարզապես՝ լավ ապրեն, վաստակեն այնքան, ինչքան հնարավոր կլինի, իրենց և իրենց ընտանիքի բարեկեցությունն ապահովեն»,-ընդգծել է Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ ուսանողների հաջողությունը պետք է չափել ոչ թե Գյումրիի և Շիրակի մարզի մասշտաբով, ինչը նշանակում է նրանց պոտենցիալը փոքրացնելու ճանապարհով գնալ, այլ՝ աշխարհի մասշտաբով:
«Մենք պետք է բացենք մեր ուսանողների պոտենցիալը աշխարհի մասշտաբով և պետք է մեր բուհական համակարգը դիտարկենք աշխարհի բուհական քարտեզի մեջ»,-իր խոսքն ավարտել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի Շիրակի մարզ այցի վերջին կանգառը եղել է Գյումրու «Շիրակ» օդանավակայանը: Վարչապետը շրջայց է կատարել օդանավակայանի մեկնման նորակառույց սրահում: Երկրի ղեկավարին ներկայացվել են կատարված աշխատանքները և նշվել է, որ արդեն իսկ շահագործվող նոր ժամանման և մեկնման սրահները հնարավորություն կունենան տարեկան սպասարկել մինչև 1.2 մլն ուղևոր: Մեկնման սրահը զբաղեցնում է 1000 քմ տարածք՝ 2 նստեցման ելքերով, միաժամանակ 2 չվերթի սպասարկման հնարավորությամբ, սահմանապահ ծառայության 6 խցիկներով, ինչպես նաև՝ 450 քմ տարածք նախատեսված անմաքս խանութների և սրճարանների համար:
Զուգահեռ վերանորոգման աշխատանքներ են իրականացվել «Շիրակ» օդանավակայանի հին մասնաշենքի 700 քմ տարածքում, որտեղ նախատեսվում է տարածքներ տրամադրել նաև պետական ծառայություն մատուցող կազմակերպություններին: «Շիրակ» օդանավակայանում ընդհանուր ներդրումը կազմել է շուրջ 14 միլիոն ԱՄՆ դոլար: Ներդրումներն իրականացվել են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ կողմից:
00:00 19.12.2024
Չինացի տայկոնավորդները բաց տիեզերքում գտնվելու ռեկորդ են սահմանելԵրկու չինացի տայկոնավորդ ազգային ուղեծրային կայանից ռեկորդային՝ ինը ժամ բաց տիեզերք են դուրս եկել, հայտնել է Չինաստանի անձնակազմով թռիչքներ իրականցնող վարչությունը (CMSA): Սա ավելի քան երկու ժամով գերազանցում է Միջազգային տիեզերակայանից ամերիկացի տիեզերագնացների տիեզերական զբոսանքի տևողությունը։ Նշվում է, որ նախօրեին ավարտված այս տիեզերական քայլարշավն ավարտվել է լիակատար հաջողությամբ։ Ցայ Հյուդզեն և Սոնգ Լինդոնգը կատարել են […] ...
23:52 18.12.2024
ԱՄՆ-ը վախենում է սիրիական բանտերից ԴԱԻՇ-ի անդամների զանգվածային փախուստիցԱՄՆ-ում պաշտոնյաները մտահոգված են, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հեռանալուց հետո Սիրիայի բանտերում պահվող ԴԱԻՇ-ի հազարավոր զինյալներ կարող են ազատ արձակվել, գրում է Politico-ն։ «Դա նման է հետաձգված ժամանակացույցով ռումբի։ Եթե Թուրքիան չդադարեցնի հարձակումները Սիրիայի դեմոկրատական ուժերի դեմ (SDF), մենք կարող ենք առնչվել բանտից զանգվածային փախուստի»,-ասել է ԱՄՆ-ի հակաահաբեկչական ծառայության բարձրաստիճան պաշտոնյան: Հրատարակությունը հիշեցնում է, […] ...
23:44 18.12.2024
SpaceX-ը եվրոպական SES ընկերության երկու կապի արբանյակ է ուղարկել ուղեծիրFalcon 9 հրթիռը ուղեծիր է արձակել երկու O3b mPOWER կապի արբանյակներ եվրոպական հեռահաղորդակցության օպերատոր SES S.A.-ից, չորեքշաբթի հաղորդում է ավիափոխադրող նախագծող SpaceX ընկերությունը: «Հաստատվել է երկու O3b mPOWER արբանյակների արձակումը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Boeing Co.-ի O3b mPOWER արբանյակները նախագծված են համաշխարհային մասշտաբով գերարագ ինտերնետի հասանելիության և բջջային կապի ծառայություններ մատուցելու համար: SES-ը, որը գրանցված […] ...
23:36 18.12.2024
National-ը հայտնել է Սիրիայից Լիբանան մաքսանենգ ճանապարհով մեծ քանակությամբ զենքի տեղափոխման մասինՄաքսանենգները Սիրիայից մեծ քանակությամբ զենք են բերում Լիբանան, որը հասանելի է դարձել Դամասկոսում զինված ընդդիմության գրավումից և սիրիական բանակի փլուզումից հետո, հայտնում է The National-ը՝ հղում անելով աղբյուրներին։ «Սիրիայում զենքերը շատ էժան են վաճառվում, օրինակ՝ AK-47-ի գինը մոտ 25 դոլար է։ Լիբանանի շուկան ողողված է Սիրիայից բերված հրազեններով։ Շատ դիլերներ գնում են Սիրիա՝ զենք գնելու […] ...
23:28 18.12.2024
Քրեակատարողական հիմնարկների՝ մասնագիտության հատուկ ուսուցման դասընթացի մասնակից սոցիալական աշխատողներին տրվել են ավարտական վկայականներՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի պարտականությունները կատարող Սահակ Գրիգորյանն Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտում ներկա է գտնվել «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման դասընթացի մասնակիցներին ավարտական վկայականների հանձնման արարողությանը։ Ինստիտուտի կողմից անցկացված որակավորման եռամսյա հեռավար դասընթացին, ի թիվս այլոց, մասնակցել էին «Արթիկ», «Արմավիր», «Գորիս», «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն», «Սևան» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկների 10 սոցիալական աշխատողներ։ […] ...
23:20 18.12.2024
ԱՄՀ-ն 163 մլն դոլարի չափով ևս մեկ տրանշ է հատկացրել Մոլդովային EFF/ECF ծրագրերի շրջանակներումԱրժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենների խորհուրդը որոշել է 162,6 մլն դոլարի ևս մեկ տրանշ հատկացնել Մոլդովային՝ երկու վարկային ծրագրերի իրականացման շրջանակներում, ասվում է ԱՄՀ-ի մամուլի հաղորդագրությունում։ Միջոցները հատկացվել են Մոլդովայում երկու վարկային ծրագրերի իրականացման վեցերորդ վերանայման ավարտից հետո՝ ընդլայնված վարկավորման (ECF) և երկարաձգվող ֆինանսավորման (EFF) շրջանակներում: Գործող ծրագրերով վճարումների ընդհանուր գումարը կկազմի մոտ 810,2 մլն […] ...