Արմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են գողություններ բնակարանից և տերմինալից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 01 2025
  • $
    396.90
  • RUBLE
    3.54
  • 408.17
WEATHER
0.09 oC

Արմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են գողություններ բնակարանից և տերմինալից

18:22 18.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Դեկտեմբերի 2-ին Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էր տեղեկություն, որ Լենուղի գյուղի բնակիչ 46-ամյա մի տղամարդ սեպտեմբերին ապօրինի մուտք է գործել համագյուղացու տուն և գողացել փող ու ոսկեղեն:

Տեղեկությունն իրացվեց նույն օրը: 46-ամյա տղամարդը հայտնաբերվեց իրենց գյուղում, ձերբակալվեց և տեղափոխվեց մարզային վարչություն: Բացատրական աշխատանքի շնորհիվ նա խոստովանեց, որ սեպտեմբերի վերջին, օգտվելով տանտերերի բացակայությունից, մտել է նշված տուն և գողացել մոտ 500 հազար դրամի ոսկյա զարդեր և 40 հազար դրամ:

Գողոնը հայտնաբերվել է: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն։

Դեկտեմբերի 4-ին Արմավիրի քրեական ոստիկանները ստացան նմանատիպ մեկ այլ օպերատիվ տեղեկություն, ըստ որի` մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ երեք երիտասարդ Այգեկ գյուղի Երևանյան խճուղում գտնվող վճարային տերմինալի դուռը կոտրել ու գումար են հափշտակել:

Նույն օրը նրանցից երկուսը` 24 և 23 տարեկան երիտասարդները, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվեցին: Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում տարված բացատրական աշխատանքի արդյունքում նրանք խոստովանեցին արարքը։

Պարզվեց, որ երիտասարդները, իրենց 19-ամյա ընկերոջ հետ նախնական համաձայնությամբ, վարձով վերցրած «Նիսան Տիդա» մակնիշի մեքենայով նոյեմբերի լույս 5-ի գիշերը մեկնել են Արմավիրի մարզի Այգեկ գյուղ, կոտրել տերմինալի դուռը և գողացել շուրջ մեկուկես միլիոն դրամ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին։

Երկու դեպքով անցնող անձինք ձերբակալվել են։

Հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավստրիայի նոր կանցլերը պաշտոնը կստանձնի հաջորդ շաբաթ

20:36 05.01.2025

Ավստրիայի նոր կանցլերը պաշտոնը կստանձնի հաջորդ շաբաթ

Ավստրիայի կառավարությունը կգլխավորի նոր կանցլերը կառավարության ներկայիս ղեկավար Կարլ Նեհամերի հրաժարականից հետո։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենը, նրա խոսքերը հեռարձակել է Austria Presse-Agentur-ը։ «Այն բանից հետո, երբ Կարլ Նեհամերը կլքի իր պաշտոնը, Ավստրիան նոր կանցլեր կունենա անցումային շրջանի ընթացքում, նա իր պարտականություններին կանցնի հաջորդ շաբաթ»,- ասել է պետության ղեկավարը։ Նախագահը […] ...

Ժամը 19։00-ի դրությամբ հրդեհաշիջման տարածքում բաց օջախներ չկան. Փրկարար ծառայություն

20:10 05.01.2025

Ժամը 19։00-ի դրությամբ հրդեհաշիջման տարածքում բաց օջախներ չկան. Փրկարար ծառայություն

Հունվարի 5-ին` ժամը 08։00-ի սահմաններում, ՆԳՆ Փրկարար ծառայությունում տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում հրդեհ է բռնկվել։ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի և Տավուշի մարզերում հայտարարվել է անձնակազմի հավաք։ Ժամը 14:55-ի դրությամբ հրդեհի հավանական դեպքի վայր մեկնած արձագանքման ուժերում ներգրավված է 137 հրշեջ-փրկարար։ Տրանսպորտային միջոցների մոտեցման ուղիները բացակայում են․ […] ...

Գազայում զոհերի թիվը գերազանցել է 45,8 հազարը

19:43 05.01.2025

Գազայում զոհերի թիվը գերազանցել է 45,8 հազարը

Գազայի հատվածում իսրայելական բանակի գործողությունների հետևանքով ավելի քան 45,8 հազար պաղեստինցի է զոհվել, ավելի քան 109 հազարը վիրավորվել է՝ անկլավում 2023 թվականի հոկտեմբերին ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր։ Այս տվյալները հայտնել է Պաղեստինի առողջապահության նախարարությունը: «2023 թվականի հոկտեմբերից Գազայում իսրայելական ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է 45805-ի, վիրավորվել է 109064 մարդ»,- ասվում է գերատեսչության ամփոփագրում։ […] ...

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

19:14 05.01.2025

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ...

Լարսը բեռնատարների համար փակ է

19:04 05.01.2025

Լարսը բեռնատարների համար փակ է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: ...

Մախաչևը խոսել է Ծառուկյանի դեմ առաջիկա մենամարտի մասին

18:36 05.01.2025

Մախաչևը խոսել է Ծառուկյանի դեմ առաջիկա մենամարտի մասին

UFC-ի խառը մենամարտերի թեթև քաշային կարգի (70 կգ) գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը խոսել է դասակարգաման առաջին համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանի դեմ առաջիկա մենամարտի մասին։ «Մեր պայքարը հիանալի կլինի երկրպագուների համար, քանի որ մրցակիցս լավ է զարգացած բոլոր առումներով: Արմանը լավ է հարվածում, ըմբշամարտում և պայքարում: ​Խոստովանում եմ, որ սիրում եմ ռևանշ-մենամարտեր անցկացնել, քանի որ […] ...

BACK_TO_TOP