18:10 18.12.2024
Եվրոպական երկրները քննարկում են զինադադարի կամ խաղաղության դեպքում Ուկրաինա ռազմական կոնտինգենտ ուղարկելու հարցը, որը կարող է կազմել մինչև 100 հազար զինվոր։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով եվրոպացի և ուկրաինացի պաշտոնյաների աղբյուրները։
Հաղորդվում է, որ կոնտինգենտի հիմքը կարող է կազմել 5-8 երկրների կոալիցիան, այդ թվում՝ Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան և Լեհաստանը։ Վերլուծաբաններն ու պաշտոնյաները կարծում են, որ անձնակազմի ճշգրիտ թիվը կախված կլինի առաքելության բնույթից, որը ներկայումս ԵՄ քննարկումների կիզակետում է: Գործակալության կողմից հարցված փորձագետների կարծիքով՝ զորքերի թիվը կարող է լինել 40 հազարից մինչև 100 հազար մարդ։
Գործակալության աղբյուրները նշում են, որ եվրոպական երկրները դեռ չեն որոշել՝ դա կլինի հրադադարի պահպանումն ապահովող խաղաղապահ զորախո՞ւմբ, թե՞ հակառուսական բնույթի «զսպող ուժ»։ Ըստ նրանց՝ Իտալիայի իշխանությունները կողմ են առաքելության խաղաղապահ բնույթին, մինչդեռ Ֆրանսիան և Ուկրաինան պնդում են «զսպման» մասին։
Քննարկման առարկա է դարձել նաև ապագա առաքելության մանդատը և ՄԱԿ-ի հովանու ներքո Ուկրաինա զորախումբ ուղարկելու նպատակահարմարությունը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Reuters-ը, ուկրաինական տարածքում եվրոպական զորքերի տեղակայման հնարավորությունը Վարշավայում քննարկվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հանդիպման ժամանակ։
Նոյեմբերին Մակրոնն այս նախաձեռնությունը քննարկել է Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ։ Reuters-ի աղբյուրները հայտնել են նաև, որ Կիևն այս թեմայով բանակցություններ է վարում Սկանդինավյան և Բալթյան երկրների հետ։ Տուսկը Մակրոնի հետ բանակցություններից հետո ասել է, որ Լեհաստանն անգամ զինադադարից հետո չի պատրաստվում իր զորքերը ուղարկել Ուկրաինա։
23:36 18.12.2024
National-ը հայտնել է Սիրիայից Լիբանան մաքսանենգ ճանապարհով մեծ քանակությամբ զենքի տեղափոխման մասինՄաքսանենգները Սիրիայից մեծ քանակությամբ զենք են բերում Լիբանան, որը հասանելի է դարձել Դամասկոսում զինված ընդդիմության գրավումից և սիրիական բանակի փլուզումից հետո, հայտնում է The National-ը՝ հղում անելով աղբյուրներին։ «Սիրիայում զենքերը շատ էժան են վաճառվում, օրինակ՝ AK-47-ի գինը մոտ 25 դոլար է։ Լիբանանի շուկան ողողված է Սիրիայից բերված հրազեններով։ Շատ դիլերներ գնում են Սիրիա՝ զենք գնելու […] ...
23:28 18.12.2024
Քրեակատարողական հիմնարկների՝ մասնագիտության հատուկ ուսուցման դասընթացի մասնակից սոցիալական աշխատողներին տրվել են ավարտական վկայականներՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի պարտականությունները կատարող Սահակ Գրիգորյանն Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտում ներկա է գտնվել «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման դասընթացի մասնակիցներին ավարտական վկայականների հանձնման արարողությանը։ Ինստիտուտի կողմից անցկացված որակավորման եռամսյա հեռավար դասընթացին, ի թիվս այլոց, մասնակցել էին «Արթիկ», «Արմավիր», «Գորիս», «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն», «Սևան» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկների 10 սոցիալական աշխատողներ։ […] ...
23:20 18.12.2024
ԱՄՀ-ն 163 մլն դոլարի չափով ևս մեկ տրանշ է հատկացրել Մոլդովային EFF/ECF ծրագրերի շրջանակներումԱրժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենների խորհուրդը որոշել է 162,6 մլն դոլարի ևս մեկ տրանշ հատկացնել Մոլդովային՝ երկու վարկային ծրագրերի իրականացման շրջանակներում, ասվում է ԱՄՀ-ի մամուլի հաղորդագրությունում։ Միջոցները հատկացվել են Մոլդովայում երկու վարկային ծրագրերի իրականացման վեցերորդ վերանայման ավարտից հետո՝ ընդլայնված վարկավորման (ECF) և երկարաձգվող ֆինանսավորման (EFF) շրջանակներում: Գործող ծրագրերով վճարումների ընդհանուր գումարը կկազմի մոտ 810,2 մլն […] ...
23:12 18.12.2024
Ինֆանտինոն հայտարարել է, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներին պետք է որոշի ՖԻՖԱ-նՄիջազգային ֆուտբոլային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել է, որ աշխարհի լավագույն խաղացողներին պետք է որոշի հենց ՖԻՖԱ-ն։ «Սրանք լավագույններից լավագույններն են։ Եթե ուզում եք իմանալ, թե ով է պաշտոնապես աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, դա պետք է որոշի ՖԻՖԱ-ն, որովհետև այստեղ քվեարկում են բոլորը։ Սա թափանցիկ և օբյեկտիվ գործընթաց է»,-ասել է Ինֆանտինոն։ 2024 թվականին ՖԻՖԱ-ն աշխարհի […] ...
23:04 18.12.2024
Յոհանիս. Ուկրաինայում խաղաղապահների հարցը պետք է քննարկեն ՆԱՏՕ-ի բոլոր երկրներըՌումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը կարծում է, որ Ուկրաինա եվրոպական զորքեր ուղարկելու բարդ հարցը չպետք է քննարկվի երկրների նեղ շրջանակի կողմից։ Այս մասին նա հայտարարել է ԵՄ-Արևմտյան Բալկաններ գագաթնաժողովի մեկնարկից առաջ Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում՝ պատասխանելով լրագրողների հարցին։ Ասուլիսի սղագրությունը տեղադրվել է նախագահի աշխատակազմի կայքում։ Լրագրողը նախագահին հարցրել է, թե ինչո՞ւ Ռումինիան չի մասնակցում ՆԱՏՕ-ի գլխավոր […] ...
22:56 18.12.2024
Ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան շերտումԴեկտեմբերի 18-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Ապարանի հուշարձանի մոտակայքում և Քարի լիճ տանող ճանապարհին կան արգելափակված ավտոմեքենաներ ձյան շերտում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «VAZ», «Ford» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները։ ...