17:44 18.12.2024
Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորները հանդիպել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսի եւ վերջինիս տեղակալ Յան Պլեշինգերի հետ:
Դեկտեմբերի 18-ին կայացած հանդիպմանը քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանը, տարբեր ոլորտներում համագործակցության խորացմանն առնչվող հարցեր:
Վասիլիս Մարագոսը ներկայացրել է Եվրոպական միության աջակցությամբ Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը, բյուջետային աջակցության ծրագրերին համահունչ բարեփոխումները, ինչպես նաեւ գալիք տարվա համար նախանշված նախագծերը: Հայ խորհրդարանականներն իրենց հերթին արժեւորել են ՀՀ-ԵՄ համագործակցությունը, ընդգծել ԵՄ օժանդակությամբ իրականացվող ծրագրերի արդյունավետությունը: Հանձնաժողովն առաջիկայում այցեր է նախատեսում ՀՀ մարզեր՝ այդ ծրագրերի ընթացքին հետեւելու նպատակով:
Վասիլիս Մարագոսի գնահատմամբ ՀՀ-ԵՄ հարաբերությունների առավել խորացման առումով անցնող տարին հաջողված էր. բոլոր թիրախները հասցեագրվել են, գրանցվել են նոր ձեռքբերումներ, որոնցից մեկը Եվրոպական խաղաղության գործիքն է: Ընդգծվել է ԵՄ դիտորդական առաքելության գործունեության կարեւորությունը Հայաստանում:
Անդրադարձ է եղել Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակում տնտեսական, ճանապարհատրանսպորտային ոլորտներում համագործակցության խթանման հեռանկարներին, ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության գործընթացին: Վասիլիս Մարագոսը ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացումը համարել է կարեւոր քայլ ՀՀ քաղաքացիների համար եւ կարեւորել այս հարցի հնարավորինս արագ կյանքի կոչումը:
23:12 18.12.2024
Ինֆանտինոն հայտարարել է, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներին պետք է որոշի ՖԻՖԱ-նՄիջազգային ֆուտբոլային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել է, որ աշխարհի լավագույն խաղացողներին պետք է որոշի հենց ՖԻՖԱ-ն։ «Սրանք լավագույններից լավագույններն են։ Եթե ուզում եք իմանալ, թե ով է պաշտոնապես աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, դա պետք է որոշի ՖԻՖԱ-ն, որովհետև այստեղ քվեարկում են բոլորը։ Սա թափանցիկ և օբյեկտիվ գործընթաց է»,-ասել է Ինֆանտինոն։ 2024 թվականին ՖԻՖԱ-ն աշխարհի […] ...
23:04 18.12.2024
Յոհանիս. Ուկրաինայում խաղաղապահների հարցը պետք է քննարկեն ՆԱՏՕ-ի բոլոր երկրներըՌումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը կարծում է, որ Ուկրաինա եվրոպական զորքեր ուղարկելու բարդ հարցը չպետք է քննարկվի երկրների նեղ շրջանակի կողմից։ Այս մասին նա հայտարարել է ԵՄ-Արևմտյան Բալկաններ գագաթնաժողովի մեկնարկից առաջ Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում՝ պատասխանելով լրագրողների հարցին։ Ասուլիսի սղագրությունը տեղադրվել է նախագահի աշխատակազմի կայքում։ Լրագրողը նախագահին հարցրել է, թե ինչո՞ւ Ռումինիան չի մասնակցում ՆԱՏՕ-ի գլխավոր […] ...
22:56 18.12.2024
Ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան շերտումԴեկտեմբերի 18-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Ապարանի հուշարձանի մոտակայքում և Քարի լիճ տանող ճանապարհին կան արգելափակված ավտոմեքենաներ ձյան շերտում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «VAZ», «Ford» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները։ ...
22:50 18.12.2024
Ռեքս Կալամյանը է տիտղոս է նվաճել NBA-ումԼաս Վեգասում կայացել է NBA-ի գավաթի եզրափակիչը: «Միլուոկի Բաքսը» 97-81 հաշվով հաղթել է «Օկլահոմա Սիթի Թանդերին» և դարձել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի պատմության երկրորդ գավաթակիրը: Եզրափակչի ամենաարժեքավոր բասկետբոլիստ է ճանաչվել «Միլուոկի Բաքսի» առաջատար Յանիս Ադետոկումբոն: Տիտղոսը նվաճողների թվում է նաև Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը, որը «Միլուոկի Բաքսի» մարզիչ Դոկ Ռիվերսի օգնականն է: NBA-ի գավաթի […] ...
22:44 18.12.2024
Ալիևը հաշտվել է այն մտքի հետ, որ գազի ու նավթի պաշարները սպառվում են, որոշել է ատոմակայան կառուցելԱդրբեջանի իշխանությունները չեն բացառում, որ շուտով երկրում կսկսվի ատոմակայանի կառուցումը: ԱԷԿ-ի կառուցման հավանականության մասին ասել է Իլհամ Ալիևը՝ Ռուսաստանի պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Որքանո՞վ է հավանական: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Թեև Ալիևն այդ հարցազրույցում հիշեցրել է, որ Ադրբեջանն ունի գազի՝ 2.5 տրիլիոն խորանարդ մետր հաստատված ծավալներ և 1.5 մլրդ տոննայի նավթի ծավալներ, […] ...
22:36 18.12.2024
Պենտագոն. Չինաստանն ունի հիպերձայնային զենքի «աշխարհի առաջատար» զինանոցըՉինաստանը ստեղծել է հիպերձայնային զենքերի «աշխարհի առաջատար» զինանոցը։ Նման եզրակացություն է արված ՉԺՀ-ի ռազմական հզորության վերաբերյալ ԱՄՆ պաշտպանության նախարարության հերթական տարեկան զեկույցում։ Փաստաթուղթը ներկայացվել է ԱՄՆ Կոնգրեսին։ «ՉԺՀ-ն ունի հիպերձայնային հրթիռների աշխարհում առաջատար զինանոցը և վերջին 20 տարիների ընթացքում առաջ է մղել ինչպես սովորական, այնպես էլ միջուկային հրթիռային տեխնոլոգիաների զարգացումը»,- ասվում է զեկույցում: Ըստ դրա […] ...