Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կատարի գործերի ժամանակավոր հավատարմատարին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 12 2024
  • $
    394.62
  • RUBLE
    3.83
  • 414.27
WEATHER
0.09 oC

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կատարի գործերի ժամանակավոր հավատարմատարին

17:05 18.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Կատարի Ազգային տոնի կապակցությամբ ընդունել է Կատարի Պետության գործերի ժամանակավոր հավատարմատար Մոհդ Յուսուֆ Ալ Մուձաֆրին:

«Կարևորում ենք բարեկամ Կատարի հետ բարձրաստիճան երկխոսության աշխուժացումը և քաղաքական ու տնտեսական փոխշահավետ օրակարգի առաջ մղումը: Վստահ եմ, որ առկա են երկկողմ համագործակցությունը որակապես նոր մակարդակի հասցնելու համար անհրաժեշտ նախադրյալներ»,- ասել է նախագահը:

Կատարի գործերի ժամանակավոր հավատարմատարը շնորհակալություն է հայտնել ընդունելության և շնորհավորանքի համար: Նա նախագահ Խաչատուրյանին է փոխանցել Կատարի Պետության էմիր Շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիի և երկրի կառավարության ողջույնները:

«Մենք առաջիկա ժամանակահատվածի համար ակնկալում ենք կապերի խորացում և ընդլայնում, երկկողմ հարաբերությունների զարգացում ու առաջխաղացում, առկա համաձայնությունների ու պայմանավորվածությունների իրագործման համար հետևողական աշխատանք, և մենք այդ առումով կգործադրենք մեզնից կախված բոլոր ջանքերը»,- ասել է նա:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ հարցեր:

Մտքեր են փոխանակվել տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, մշակույթի, տուրիզմի և այլ բնագավառներում առկա փոխգործակցային ներուժի լիարժեք իրականացման ուղիների և հեռանկարների շուրջ: Կողմերը երկուստեք ընդգծել են տարբեր մակարդակներում փոխայցելությունների և գործակցության խթանման կարևորությունը՝ երկու երկրների միջև առկա հարաբերությունների սերտացման տեսանկյունից:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային իրողություններին և զարգացումներին: Այս համատեքստում կողմերը կարևորել են կայուն խաղաղության և զարգացման օրակարգերի հաստատման անհրաժետությունն ինչին էլ միտված է հայկական կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մի շարք քրեակատարողական հիմնարկների ազատազրկված անձանց համար կազմակերպվել է առցանց շրջայց Եղիշե Չարենցի տուն-թանգարան

22:20 18.12.2024

Մի շարք քրեակատարողական հիմնարկների ազատազրկված անձանց համար կազմակերպվել է առցանց շրջայց Եղիշե Չարենցի տուն-թանգարան

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը, շարունակելով համագործակցությունը Հայաստանի թանգարանների հետ, կազմակերպել է հերթական միաժամանակյա հեռավար այցելությունը Եղիշե Չարենցի տուն-թանգարան։ «Գորիս», «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն», «Սևան» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկների ազատազրկված անձինք թանգարանի գիտաշխատող Գոհար Վահանյանի ուղեկցությամբ «այցելել են» թանգարանի սրահները, դիտել ցուցանմուշները։ Ազատազրկված անձանց ներկայացվել են նաև մեծ գրողի բանտային կյանքի դրվագներից, ստեղծագործական ուղին, կյանքն ու ժառանգների […] ...

Այրվել է անասնակեր

22:15 18.12.2024

Այրվել է անասնակեր

Դեկտեմբերի 18-ին, ժամը 15:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Քարինջ գյուղի Մկրտումյան փողոցում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Օձունի հենակետից մեկական մարտական հաշվարկներ: Պարզվել է, որ Մկրտումյան փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։29-ին, […] ...

Ավստրիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին

22:10 18.12.2024

Ավստրիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին

Դեկտեմբերի 18-ին Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետությանդեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Ավստրիայի դաշնային նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենին։ Զրույցի ընթացքում դաշնային նախագահ Վան դեր Բելլենը շնորհավորել է դեսպան Հովհաննիսյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։ Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ Անդրանիկ Հովհաննիսյանն ընդգծել է երկու երկրների միջև փոխգործակցության ընդլայնման ու խորացման ուղղությամբ ջանքեր գործադրելու […] ...

SHANTNEWS

22:00 18.12.2024

SHANTNEWS

ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է 2025 թվականի ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեն

21:52 18.12.2024

ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է 2025 թվականի ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեն

ԱՄՆ Կոնգրեսի Սենատը հաստատել է 2025 ֆինանսական տարվա (սկսված հոկտեմբերի 1-ին) համաձայնեցված երկրի պաշտպանական բյուջեի նախագիծը՝ 895 միլիարդ դոլարի չափով։ Ներկայացուցիչների պալատը դեկտեմբերի 11-ին հաստատել է բյուջեի այս օրինագիծը։ Փաստաթուղթն այժմ ուղարկվել է նախագահ Ջո Բայդենին՝ ստորագրության համար։ Նախօրեին Կոնգրեսի երկու պալատների ղեկավարները համաձայնության էին եկել դաշնային կառավարության ֆինանսավորումը երկարաձգելու նախագծի շուրջ: Այն, ի թիվս […] ...

Մոսկվայի մարզի Սուրբ Երրորդություն մայրավանքում հրդեհ է բռնկվել

21:44 18.12.2024

Մոսկվայի մարզի Սուրբ Երրորդություն մայրավանքում հրդեհ է բռնկվել

Սերգիև Պոսադում գտնվող Սուրբ Երրորդություն մայրավանքի զանգակատանը հրդեհ է բռնկվել, ՏԱՍՍ-ին հայտնել են օպերատիվ ծառայություններից։ «Սուրբ Երրորդություն մայրավանքի զանգակատանը հրդեհ է բռնկվել, այրվում է զանգակատան տանիքը»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Դեպքի վայր ժամանած հրշեջները նկատել են, որ զանգակատան երկրորդ հարկից ծուխ է դուրս գալիս։ Մայրավանքի զանգակատունը կառուցվել է 18-րդ դարում, նրա բարձրությունը խաչի հետ միասին ավելի […] ...

BACK_TO_TOP