15:27 18.12.2024
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի կողմից Ադրբեջանին ուղարկված առաջարկներին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողի հարցին, թե ի՞նչ առաջարկներ են ներկայացվել Ադրբեջանին և ի՞նչ արձագանք է եղել, Մհեր Գրիգորյանը նշեց, որ առաջարկների բովանդակությունը չի ցանկանում բացել, քանի դեռ պաշտոնական արձագանք չկա։
«Ես տեղյակ եմ, թե ինչ առաջարկների մասին է խոսքը, բայց, քանի դեռ պաշտոնական արձագանք չկա, չեմ ցանկանում բացել դրանց բովանդակությունը»,- ասաց փոխվարչապետը։ Անդրադառնալով Ադրբեջանի կողմից այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ շարունակական հայտարարություններին՝ Մհեր Գրիգորյանը շեշտեց, որ Հայաստանի համար այս հարցում գոյություն ունեն անշրջանցելի կարմիր գծեր։
«Բազմիցս կրկնել ենք, որ կան կարմիր գծեր, որոնց հատումը ուղղակի անհնար է։ Ես նույնիսկ չեմ ուզում քննարկել և մեկնաբանել այդ տերմինը։ Չի լինելու նման բան։ Մենք շարունակաբար կրկնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը ցանկանում է և պատրաստ է ապաշրջափակման շատ պարզ, բայց շատ դոգմատիկ կանոնների՝ ինքնիշխանության և իրավազորության ներքո»,- ասաց Գրիգորյանը։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում Հայաստանը և Ադրբեջանը կարող են հասնել փոխադարձ ընդունելի լուծման։ Նա նշել էր, որ Հայաստանն ապաշրջափակման վերաբերյալ առաջարկներ է ուղարկել Ադրբեջանին։
21:20 18.12.2024
Դեկտեմբերի 18-ը միգրանտների միջազգային օրն է21:28 18.12.2024
Հովիկ Աղազարյանը դեռ շատ մեղմ ճակատագրի է արժանացել. Արթուր ՀովհաննիսյանԻշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր արդեն նախկին պատգամավորներին առնչվող աղմկահարույց իրադարձություններից հետո որոշել է բարեվարքության նոր կանոններ մշակել կուսակիցների համար։ Ի՞նչ նոր կանոններ են սահմանվելու իշխող կուսակցության անդամների համար, ի՞նչ են թույլատրելու և ի՞նչն արգելելու։ Այս և այլ հարցերի «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: ...
21:20 18.12.2024
Դեկտեմբերի 18-ը միգրանտների միջազգային օրն էՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2000 թ․ հաստատել է Միգրանտների միջազգային օրը՝ որոշելով այն նշել յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 18-ին: Այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։ Միգրացիան բնականոն երևույթ է, որը վերագրվում է մարդկային պատմության ամենավաղ ժամանակներին։ Միգրացիա է և՛ բնակավայրից հեռանալու երևույթը (էմիգրացիա՝ արտագաղթ), և՛ եկողների հոսքը (իմիգրացիա՝ ներգաղթ)։ Հետևաբար, միգրանտը և՛ արտագաղթողն է, և՛ […] ...
21:16 18.12.2024
Դոմարաջու Գուկեշը աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու առթիվ բանջի ջամփինգի ցատկ է կատարելՇախմատի աշխարհի նորընծա չեմպիոն Դոմարաջու Գուկեշը տիտղոսը նվաճելու առթիվ բանջի ջամփինգի ցատկ է կատարել: Տեսանյութը հրապարակել է The Indian Express-ի յություբյան ալիքը: Դեկտեմբերի 12-ին հնդիկ գրոսմայստերը հաղթել էր չինացի Դին Լիրենին և դարձաել աշխարհի չեմպիոն: Շախմատային թագը նվաճելուց հետո նա խոստովանել էր, որ ցանկանում է տիտղոսը նշել բանջի ջամփինգով: 18-ամյա Գուկեշը շախմատի պատմության ամենաերիտասարդ աշխարհի […] ...
21:08 18.12.2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքը (տեղում է ձյուն) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների, Աշոցք-Բավրա, Արագածի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արթիկ-Ալագյազ-Ծիլքար ավտոճանապարհին բուք է։ Վարորդներին խորհուրդ […] ...
21:00 18.12.2024
Օգնության են հասել փրկարարներըԴեկտեմբերի 18-ին, ժամը 17:12-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարմրավան գյուղի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել փոսի մեջ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ․ Ղ․, ծնված […] ...
20:52 18.12.2024
ԱՄՆ-ում աշխատած մարզիչը գլխավորել է Հայաստանի Մ16 հավաքականըԲասկետբոլի կանանց Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է Թադե Մարտիրոսյանը, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: Մարտիրոսյանը երկար տարիներ մարզչական գործունեություն է ծավալել ԱՄՆ-ում: Նրա մի շարք սաներ հանդես են եկել կանանց Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում: 2000-2015 թվականներին Մարտիրոսյանը եղել է «Գլենդել» տղաների թիմի մարզչի օգնականը: 2015 թվականից նա գլխավորում է «Գլենդել» […] ...