13:15 18.12.2024
Միացյալ Նահանգների սենատորներ Գարի Փիթերսը և Բիլ Քեսիդին ներկայացրել են համապարփակ երկկուսակցական բանաձև, որը դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտումները՝ կոչ անելով նպատակային պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմի դեմ և պահանջելով անհապաղ ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ հայ դատի հանձնախումբը՝ հավելելով, որ սենատորներն իրենց բանաձևում կոչ են անում նաև արգելել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին և հաստատել արցախցիների՝ իրենց հայրենիք անվտանգ և պաշտպանված վերադարձի իրավունքը։Երկկուսակցական բանաձևը, մասնավորապես, սահմանում է, որ 2022 թվականի դեկտեմբերից մինչև 2023 թվականի սեպտեմբեր Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և հարձակումներն էթնիկ զտումներ են։ Բանաձևը դատապարտում է Ադրբեջանի կառավարության կողմից իրականացված վայրագությունները Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ և շրջափակումն ու դրան հաջորդած ադրբեջանական հարձակումը ճանաչում է որպես էթնիկ զտում։
Բանաձևը կոչ է անում նպատակային պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ, որոնք մեղսակից են Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների ոտնահարմանը: Բանաձևում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղ վերադառնալ ցանկացողները պետք է անվտանգության ամուր երաշխիքներ ունենան, իսկ Ադրբեջանի հետագա ագրեսիան պետք է զսպվի։ Բանաձևը նախատեսում է մարդասիրական օգնություն՝ արձագանքելու Հայաստանում փախստականների ճգնաժամին, որն առաջացել է Ադրբեջանի կողմից ավելի քան 100,000 արցախահայերի բռնի տեղահանության հետևանքով։
Բանաձևը կոչ է անում ԱՄՆ վարչակազմին համակարգել միջազգային ջանքերն այս ուղղությամբ։Բանաձևում խոսվում է 907-րդ հոդվածի կիրառման մասին, որի համաձայն՝ պետք է արգելվի Միացյալ Նահանգների ռազմական օգնության տրամադրումն Ադրբեջանին։Բանաձևի հեղինակները նշում են նաև ԱՄՆ-ի կողմից Հայաստանի անվտանգության աջակցության անհրաժեշտության մասին՝ կոչ անելով ամրապնդել ԱՄՆ-Հայաստան անվտանգության գործընկերությունը, քանի որ Հայաստանն ամրապնդում է իր կապերն արևմտյան դաշնակիցների հետ։ Բանաձևը կոչ է անում նաև դիվանագիտական նախաձեռնություններ ձեռնարկել՝ հանուն տևական խաղաղության։ Մասնավորապես, կոչ է անում ԱՄՆ դիվանագիտությանն ակտիվություն ցուցաբերել Հարավային Կովկասում և աջակցել Ադրբեջանի կառավարության կողմից անարդարացիորեն բանտարկված բոլոր հայերի ազատմանը։
Բանաձևը նաև սահմանում է վերադարձի իրավունք և անվտանգության երաշխիքներ Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի համար, ընդգծվում է Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգության պահպանության անհրաժեշտությունը։Բանաձևը հատուկ ուշադրություն է հրավիրում տասնյակ հայ ռազմագերիների, քաղաքացիական գերիների և Լեռնային Ղարաբաղի նախկին քաղաքական ղեկավարության անդամների վրա, որոնք ներկայում անարդարացիորեն բանտարկված են Ադրբեջանում: Բանաձևում նշվում է, որ Ադրբեջանի կողմից բանտարկված ԼՂ-ի նախկին ղեկավարների ճակատագիրը պետք է պատշաճ ընթացք ստանա՝ համաձայն Քաղաքացիական և քաղաքական իրավունքների 196-րդ կոնվենցիայի, որի կողմ է Ադրբեջանը։
Բանաձևի հեղինակները նշում են, որ Ադրբեջանի կառավարությունն ունի հայ բանտարկյալների խոշտանգումների, նվաստացման և Ժնևի կոնվենցիաներով նախատեսված հիմնարար իրավունքների այլ խախտումներ թույլ տալու լավ փաստագրված պատմություն: Բանաձևը նաև ընդգծում է, որ միջազգային իրավական փորձագետները, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն և ՄԱԿ-ի նախկին ցեղասպանագետ Խուան Մենդեսը որոշել են, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիայի խախտում է։
21:00 18.12.2024
Օգնության են հասել փրկարարները21:00 18.12.2024
Օգնության են հասել փրկարարներըԴեկտեմբերի 18-ին, ժամը 17:12-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարմրավան գյուղի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել փոսի մեջ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ․ Ղ․, ծնված […] ...
20:52 18.12.2024
ԱՄՆ-ում աշխատած մարզիչը գլխավորել է Հայաստանի Մ16 հավաքականըԲասկետբոլի կանանց Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է Թադե Մարտիրոսյանը, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: Մարտիրոսյանը երկար տարիներ մարզչական գործունեություն է ծավալել ԱՄՆ-ում: Նրա մի շարք սաներ հանդես են եկել կանանց Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում: 2000-2015 թվականներին Մարտիրոսյանը եղել է «Գլենդել» տղաների թիմի մարզչի օգնականը: 2015 թվականից նա գլխավորում է «Գլենդել» […] ...
20:44 18.12.2024
Վարչապետին են ներկայացվել Իսահակյան-Գյումրի ճանապարհի մոտ 10 կմ հատվածի վերանորոգման աշխատանքներըՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացրինք Իսահակյան-Գյումրի հանրապետական նշանակության ճանապարհի մոտ 10 կմ հատվածի վերանորոգման աշխատանքները: Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է շուրջ 600 մլն դրամ, իրականացվել է աշխատանքների 90%֊ը»։ ...
20:36 18.12.2024
Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս ՄարագոսինՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 18-ին ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Զրուցակիցները քննարկել են մարդու իրավունքների ոլորտում առկա մարտահրավերները և համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Վասիլիս Մարագոսը շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության և արդյունավետ քննարկման համար։ ...
20:28 18.12.2024
Սոցիալիստական կուսակցությունը հրաժարվել է ճանաչել Սանդուին Մոլդովայի նախագահՍոցիալիստների կուսակցության հանրապետական խորհուրդը հայտարարել է, որ կուսակցությունը չի ճանաչելու Մայա Սանդուին որպես Մոլդովայի օրինական ընտրված նախագահ։ Ընդունված հայտարարության համաձայն՝ Մոլդովայի Հանրապետության սոցիալիստների կուսակցությունը չի ճանաչում «եվրաինտեգրման, այսպես կոչված, սահմանադրական հանրաքվեի» արդյունքները, որն իշխանությունն իրավունք չուներ նշանակել նախագահական ընտրությունների նույն օրը։ «Անհնար է փրկել Մոլդովային մոտալուտ աղետից առանց արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման, առանց Մայա Սանդուի […] ...
20:20 18.12.2024
Սիրում եմ երկրորդ անգամ մենամարտել․ ՄախաչևUFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչևը խոսել է հայ մարտիկ Արման Ծառուկյանի դեմ կայանալիք մենամարտի մասին։ «Անկեղծ` սիրում եմ երկրորդ անգամ մենամարտել։ Չեմ սիրում ռևանշ մենամարտեր, բայց երբ երկրորդ անգամ եմ մենամարտում, բացարձակապես ամեն ինչ գիտեմ մրցակցիս մասին։ Ինձ համար որևէ անակնկալ չի լինելու։ Երբ գիտես մրցակցիդ ուժեղ ու թույլ կողմերը, հաղթելու ավելի […] ...