ՊՆ «Ուրալ» ավտոմեքենայի վթարի գործով նախաքննությունն ավարտվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 12 2024
  • $
    394.62
  • RUBLE
    3.83
  • 414.27
WEATHER
+2.09 oC

ՊՆ «Ուրալ» ավտոմեքենայի վթարի գործով նախաքննությունն ավարտվել է

13:13 18.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2024 թվականի ապրիլի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ՊՆ զորամասի հաշվեկշռում գտնվող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան անսարք վիճակում դուրս է եկել երթի և վթարի ենթարկվել:

Մասնավորապես՝ դեպքից առաջ՝ 2024 թվականի ապրիլի 9-11-ն ընկած ժամանակահատվածում, Ս.Գ.-ն և Հ.Հ.-ն ավտոմեքենայի տեխնիկական խնդիրների վերաբերյալ տեղեկացրել են զորամասի տեխնիկական մասի պետին և զորամասի ավտոմոբիլային ծառայության պետին, սակայն վերջիններս երթը չթույլատրելու մասով որևէ գործողություն չեն կատարել:

Ավտոհավաքակայանում Վ.Պ.-ն և Ս.Հ.-ն մեքենան փաստացի չեն ստուգել, սահմանափակվել են միայն ձևական գործողություններ կատարելով, ինչի հետևանքով անսարքություններ չեն հայտնաբերվել և թույլատրվել է երթը, որի արդյունքում ավտոմեքենան տեխնիկական անսարքության պատճառով հայտնվել է ձորում:

Վթարի հետևանքով մահացել է 4 զինծառայող, 18 զինծառայող ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ՊՆ զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողի, զորամասի տեխնիկական մասի պետի, ավտոմոբիլային ծառայության պետի, զորամասի հրաձգային գումարտակի 2 հրամանատարների նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասով (մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը) և զորամասի տեխնիկական մասի հսկիչ-պետի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասով և 445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը):

2024 թվականի դեկտեմբերի 16-ին քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի կայազորի զինվորական դատախազություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին

20:36 18.12.2024

Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 18-ին ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Զրուցակիցները քննարկել են մարդու իրավունքների ոլորտում առկա մարտահրավերները և համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Վասիլիս Մարագոսը շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության և արդյունավետ քննարկման համար։ ...

Սոցիալիստական կուսակցությունը հրաժարվել է ճանաչել Սանդուին Մոլդովայի նախագահ

20:28 18.12.2024

Սոցիալիստական կուսակցությունը հրաժարվել է ճանաչել Սանդուին Մոլդովայի նախագահ

Սոցիալիստների կուսակցության հանրապետական խորհուրդը հայտարարել է, որ կուսակցությունը չի ճանաչելու Մայա Սանդուին որպես Մոլդովայի օրինական ընտրված նախագահ։ Ընդունված հայտարարության համաձայն՝ Մոլդովայի Հանրապետության սոցիալիստների կուսակցությունը չի ճանաչում «եվրաինտեգրման, այսպես կոչված, սահմանադրական հանրաքվեի» արդյունքները, որն իշխանությունն իրավունք չուներ նշանակել նախագահական ընտրությունների նույն օրը։ «Անհնար է փրկել Մոլդովային մոտալուտ աղետից առանց արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման, առանց Մայա Սանդուի […] ...

Սիրում եմ երկրորդ անգամ մենամարտել․ Մախաչև

20:20 18.12.2024

Սիրում եմ երկրորդ անգամ մենամարտել․ Մախաչև

UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչևը խոսել է հայ մարտիկ Արման Ծառուկյանի դեմ կայանալիք մենամարտի մասին։ «Անկեղծ` սիրում եմ երկրորդ անգամ մենամարտել։ Չեմ սիրում ռևանշ մենամարտեր, բայց երբ երկրորդ անգամ եմ մենամարտում, բացարձակապես ամեն ինչ գիտեմ մրցակցիս մասին։ Ինձ համար որևէ անակնկալ չի լինելու։ Երբ գիտես մրցակցիդ ուժեղ ու թույլ կողմերը, հաղթելու ավելի […] ...

Հոսանքանջատումներ դեկտեմբերի 19-ին

20:12 18.12.2024

Հոսանքանջատումներ դեկտեմբերի 19-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Ժամը 11։00-17:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով 1 ժամով մաս-մաս կդադարեցվի՝ Երևան քաղաքի Ա-2 թաղամասը: Երևան քաղաք՝ 11։00-15:00 Ջրաշեն 3 և 4 փողոցներ, 11։00-17:00 Մաշտոցի պող. 27, 27ա շենքեր, Պուշկինի փ. 50 շենք […] ...

Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացմանը միտված քայլերը

20:04 18.12.2024

Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացմանը միտված քայլերը

Դեկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Ռեզա Սալեհի Ամիրիի հետ, ով Հայաստանում է գտնվում Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպմանը մասնակցելու նպատակով։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացմանը միտված քայլերը՝ ներառյալ մշակույթի, հանրային դիվանագիտության և զբոսաշրջության ոլորտներում: […] ...

SHANTNEWS

20:00 18.12.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP